Սամվել Դարբինյանին հիշել են Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկացանք, որ ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս ձերբակալությունն աբսուրդ է ոչ միայն այն պատճառով, որ Դարբինյանը քաղաքապետի պաշտոնը թողել է գրեթե 10 տարի առաջ` 2016 թվականին, այլ նրանով, որ 8 տարի իշխանություն լինելուց հետո է Նիկոլ Փաշինյանը որոշել հիշել Դարբինյանին: Ոմանց կթվա, թե միակ պատճառը 2026-ի ընտրություններն են` չէ որ փիառ կամպանիան ամիսներ առաջ է մեկնարկել և նախկիններին պատժելու հողի վրա Փաշինյանը դեռ հույս ունի մի քիչ իր ռեյտինգը բարձրացնել: Բայց այստեղ պարզվում է` ավելի կարևոր պատճառ կա: Սամվել Դարբինյանը, որպես լոռեցի, բավականին մտերիմ է «Տաշիր ընկերության» սեփականատեր Կարապետյանների հետ և Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը շտապել է Երևան, ողջ օրը Կարապետյանների տանն է եղել, ապա կալանքի քննության ժամանակ` դատարանի մոտ: Եվ քանի որ Հայաստանում այլևս չեն գործում օրենքները, դրանց փոխարինում է Նիկոլ Փաշինյանի կամքը, ուստի բոլոր նրանք, ում մատնացույց անի նա, կարող են հայտնվել բանտում, ինչը և տեղի ունեցավ Դարբինյանի հետ: Մեր տեղեկություններով, նրա ձերբակալության հիմքում հնուց քննվող մի գործ է` կապված Վանաձորի մաքրման կայանի սեփականաշնորհման հետ, որտեղ նախկին քաղաքապետը ենթադրաբար չարաշահումներ է թույլ տվել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել նախկին օրենսգրքի 179 և 190 հոդվածներով`փողերի լվացում, յուրացում»:
Մանրամասները՝ այստեղ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը