Երևանում պայթյnւն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում. կան տուժածներ
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և կան տուժածներ:
Ժամանել է Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել պայթյունի հետևանքով տուժած «Hyundai Elantra»-ի վարորդին և նրա ուղևորին:
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհի բռնկումով պայթյունը տեղի է ունեցել նշված ռուսական եկեղեցու հարևանությամբ գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան մոտ կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում:
Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, նրա հետ եղած ուղևորի և վնասներ կրած «Նատալի Ֆարմ» դեղատան սեփականատիրոջ ինքնությունը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար