Սամվել Կարապետյանի մասին Ավինյանը եւ մյուսները լուռ են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Տաշիր»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում չի ընդունվել միանշանակ: ՔՊ-ում ոմանք լուռ են կամ ակնհայտ պասիվ:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ակտիվ չէ, պատգամավորների մեծ մասը լուռ է, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան գործիչներ եւս բառ անգամ չեն խոսում այս թեմայով։ Նրանք չեն քննադատում Սամվել Կարապետյանին, չեն շտապում սեւացնել բարերարին այնպես, ինչպես, օրինակ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որոնք ԱԺ ամբիոնը դարձրել են ամբոխահաճո հարթակ՝ բարերարին վերագրելով կապեր Քոչարյանի հետ, անվանելով «թալանչի», «երկիրը օբյեկտի վերածած օլիգարխ» եւ այլն:
Այս ամենում ուշագրավ է պատգամավոր Ալխաս Ղազարյանի վարքագիծը, որը թեեւ «խոպանչու» դուստր է (հայրը հիմա էլ աշխատում է Ռուսաստանում), սակայն ԱԺ ամբիոնից քննադատել է Ռուսաստանում հարստացած Սամվել Կարապետյանին՝ մոռանալով, որ հենց իր ընտանիքի պատմությունն էլ սկիզբ է առել ՌԴ աշխատանքային միգրացիայից։
Կարճ ասած՝ ողջ աղմուկի ֆոնին ՔՊ-ում շարունակվում է լուռ դիտարկում՝ արժե՞ արդյոք քարոզչական հարձակումը, երբ հասարակության մի զգալի հատված Սամվել Կարապետյանին ընկալում է որպես բարեգործ, հայրենասեր եւ ազգային կառույցների աջակից։ Իսկ լռությունը, ինչպես հայտնի է, երբեմն ավելի խոսուն է, քան ամբիոնից հնչած ճառերը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը