Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ չունի Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել, պարզապես հոգնած էր»,- ասաց նա։ Սակայն Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում եւ ասֆալտին փռած՝ բերման ենթարկել հայտնի գործարարին, որ Փաշինյանի սիրտը հովանա, ինչպես ինքն է ասում` ձեռքը շփելով կրծքավանդակին, ասի` «խվաաայ», եւ մյուսներն էլ դաս քաղեն։ Ավելին, մեր տեղեկություններով, Աբազյանն աշխատանքից ազատվել է հենց գիշերը, երբ ԱԱԾ-ն չի կատարել կարգադրությունը, պարզապես հրամանը հրապարակվեց վաղ առավոտյան։
Նրա փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Աբազյանի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, որն էլ շուտով կնշանակվի` ի սարսափ ԱԱԾ համակարգի: Նա այդ մասին երազում է արդեն մի քանի տարի։ Մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր, ցուցմունք է տվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, որի հիման վրա վերջինիս ազատել են պաշտոնից: Ապա ԱԱԾ-ում ուղիղ աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ` նրա աչքն ու ականջը լինելով ԱԱԾ-ում: Շատ հաճախ Փաշինյանն Աբազյանի բերած ինֆորմացիան ճշտել է Սիմոնյանից կամ զուգահեռ նրան է հանձնարարություն տվել` երկիշխանություն ստեղծելով համակարգում: Ըստ որոշ լուրերի՝ նա նաեւ դատական իշխանության կուրատորի դերն է կատարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը