Հայկ Սարգսյանն իր նախագծին դեմ էր
««Ինչո՞ւ դեմ քվեարկեցիք Ձեր իսկ հեղինակած նախագծին, երբ ընդամենը րոպեներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էիք, որ սխալ է նախագիծը հետ կանչելը, ցիտում էիք Նիկոլ Փաշինյանին, որը դրական է վերաբերվել այդ նախագծին ու գաղափարին»,- հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին: Խոսքը բանակից փողով ազատվելու աղմկահարույց նախագծի մասին է։ «Ես հավատարիմ եմ խմբակցությանը, դեմ չգնացի խմբակցության որոշմանը»։
Բայց օրեր առաջ խմբակցությունը փակ նիստ էր արել եւ արտահայտել իր դիրքորոշումը, որ դեմ է, եւ Ձեզ էլ հորդորել էր՝ հետ կանչել նախագիծը, սակայն Դուք անմռունչ առաջ էիք տանում նախագիծը, որն օրեր առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել։ Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն ամեն ինչ ասել է: Գուցե Փաշինյանի՞ց եք sms ստացել։ «Ոչ, չեմ ստացել»։ Նշենք, որ Հայկ Սարգսյանը նույնպես ցանկանում է ՔՊ վարչության անդամ դառնալ եւ ինքնառաջադրվել է անդամության թեկնածու։ Ընտրությունները կայանալու են աշնանը` ՔՊ համագումարի ժամանակ»:
Մանրամասները՝ այստեղ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը