Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ) Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Սպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումները Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում 2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունը Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Մեկնարկել է ProBasket Ա Լիգան ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Խոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները

Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Օսկանյան

 
Այսօր, երբ գրեթե բոլորս կենտրոնացած ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի վրա՝ անկախ այդ նպատակի իրագործման ուղուց, կարևոր է՝ և՛ մեզ համար, և՛ հանրության, հստակեցնել մի շարք հիմնարար հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, մինչ այժմ միասնական ձևակերպում չունեն և խոչընդոտում են այդ նպատակի իրականացումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հաշվի առնելով այն ողբերգական, աղետալի և մղձավանջային վիճակը, որում Հայաստանը հայտնվել է, Փաշինյանի վերաբերյալ տեսակետների լայն շրջանակը՝ դավաճանությունից ու նենգությունից մինչև անփորձություն կամ միամտություն, լիովին հասկանալի է և իրավունք ունի հնչելու։ Այն, ինչ տեղի է ունեցել և շարունակվում է տեղի ունենալ Հայաստանում, դուրս է ամեն տեսակ տրամաբանությունից, նախադեպից ու պատմական համատեքստից։ Այդ լայն շրջանակում ես կցանկանայի ներկայացնել նաև իմ պարզ, անկեղծ ընկալումը։

Նախ՝ ինձ համար աներկբա է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը։ Տարիներ շարունակ չարչրկվող վարկածները, թե նրա մեջքին ինչ-որ երրորդ «հզոր» ուժեր կային, որ տեղի ունեցածը դավարդրություն էր, իմ խորին համոզմամբ իրականության հետ կապ չունեն։ Իմ այս համոզմունքը բխում է այսպես կոչված «երրորդ ուժերի» հետ տարբեր մակարդակներում աշխատանքի եւ շփման տարիների փորձից։ Աշխարհը այդպես չի աշխատում։ Այն, որ տարբեր ուժեր ունեն մեր տարածաշրջանում տարբեր հետաքրքրություններ, նույնպես աներկբա է։ Բայց դրանից չի բխում, որ այդ տարբեր ուժերը միավորվել են, գտել են Փաշինյանին, նրանից սարքել են հեղափոխության առաջնորդ եւ շարունակում են նրան պահել իշխանության։ Այս անիրատեսական վարկածը անտեղի արժեվորում է Փաշինյանին։ Նրան իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը։

Ինձ համար, հետեւաբար, աներկբա է նաեւ, որ ժողովրդի վստահության ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը չի ունեցել երկիրն այս օրվան հասցնելու ցանկություն, առավել եւս՝ ծրագիր։ Հակառակը՝ կարծում եմ նա կուզենար այնպիսի ձեռբերումներ ունենալ, որոնք կստվերեին «նախկինների» ձեռքբերումները։ Այն միֆը, որ նա ինչ-որ ուժերի կողմից բերվել է Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու եւ մասնատելու համար, նույնպես իրականության հետ աղերս չունի, եւ իմ այս համոզմունքը դարձյալ հիմնված է իմ դիվանագիտական փորձի վրա։ 2018-ին Փաշինյանը պարզապես պատրաստ չէր նման բարդ տարածաշրջանում պետություն ղեկավարելու մարտահրավերներին։ Նա անփորձ էր, անտեղյակ, ապաշնորհ, չէր տիրապետում միջազգային հարաբերություններին եւ դրա հետ մեկտեղ ավելորդ ինքնավստահ էր։ Նա տապալվել է հենց այս պատճառներով։ Որևէ այլ դավադրություն փնտրելն անիմաստ է եւ անպտուղ։

Հիմա, երբ ինքը՝ իր կամքին հակառակ, սակայն իր տգիտության և անկարողության հետևանքով, ստեղծել է այս իրավիճակը, կարծում եմ՝ ինքը նույնպես լավ գիտակցում է, որ մեծ արհավիրք է բերել հայ ժողովրդի գլխին, որը նրան չի ներվելու։ Անընդունելի էր, որ նա՝ պատերազմից հետո, փոխանակ լքեր թատերաբեմը, որոշեց անցնել ինքնաարդարացման փուլին և ամեն անգամ փորձում է «նորարար» գաղափարներով «բացատրել» տեղի ունեցածը։ Սա ըստ էության ծուղակ է եւ արատավոր շրջան, որի մեջ ինքն իրեն գցել է Փաշինյանը։ Այն հանգամանքը որ նրա ամեն ասածը բխում է Ադրբեջանի շահից, դարձյալ, իմ համոզմամբ, ոչ թե դավադրություն է, այլ հենց այս արատավոր շրջանի հետեւանք. Փաշինյանի կառավարման օրոք Հայատսնաի ազգային շահերն այնքան անպաշտպան են դարձել, որ դրանք պաշտպանելու ձեւը չիմացող Փաշինյանը հարկադրված է հորինել հիմնավորումներ՝ իբր տեղի ունեցողը միակ իրագործելի տարբերակն է։

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճկաը, որը շտկելու կարողությունը ու ձեւը Փաշինյանը չունի ու չգիտի, նա՝ ինքնաարադարացման ծուղակի մեջ, խորացնելու է այս ապազգային հռետորաբանությունը, ավելի խոցելի դարձնելով Հայաստանի վիճակը՝ էլ ավելի անդառնալի կորուստներով։ Փաշինյանի վիճակը դժվար է նախանձելի համարել։ Բայցեւ ընդդիմությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը նույնպես գիտակցում է, որ իր համար իշխանություն կորցնելը «կենաց մահու» խնդիր է։ Սա նշանակում է, որ Հայաստանին՝ արտաքին լրջագույն մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից ճնշումներին դիմակայելուն զուգահեռ սպառնում է իշխանության շարունակվող ուզուրպացիայի եւ քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարը։ Սրանից խուսափելու միակ եղանակը Փաշինյանի համար իշխանությունը «կենցա մահու» խնդրից ավելի ընդունելի ընտրության վերածելն է։

Փաշինյանը պետք է հրաժարական տա մի պարզ պատճառով՝ նա չունի ոչ երկրի ղեկավարելու կարողություն, ոչ էլ որևէ արտաքին դաշնակից ուժի աջակցություն։ Նա չի գիտակցում իր դերի պատասխանատվությունը, վերջին յոթ տարվա ընթացքում չի սովորել կամ զարգացել և դրսևորում է վարքի անհավասարակշռության նշաններ։ Նա անկարող է լսել, չի ընկալում խոսքի կշիռն ու նշանակությունը քաղաքականության և դիվանագիտության մեջ, ու դրա արդյունքում լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության, զարգացման, բարօրության և ազգային համախմբման համար»,-գրել է նա։

Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն՝ ընդունելով, որ պարզապես ապացուցեց իր անպատրաստ և անկարող լինելը, և միաժամանակ գիտակցելով՝ օրենքի առաջ պատասխանատվության կանչվելու անխուսափելիությունը։ Ընդդիմությունն էլ պետք է ընդունի այս տարբերակը, քանի որ ցանկացած այլ ելք կվերածվի «կյանքի ու մահվան» երկընտրանքի՝ մեծացնելով Փաշինյանի կողմից իշխանության յուրացման գայթակղությունը և բարձրացնելով ներքին բախումների հավանականությունը։