Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Տնտեսությունը բախվել է անվտանգային նոր ռիսկերի

168.am-ը գրում է․ Արցախում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նոր ռիսկեր է ստեղծել տնտեսության անվտանգության համար։ Որքան էլ իշխանությունները դա չնկատելու տան ու ինքնամոռաց փառաբանեն անցած տարի պատահական գործոնների արդյունքում արձանագրված աճերն ու տնտեսական միջավայրի բարելավման առումով իրենց ձեռքբերումները, դրանք դատարկ խոսակցություններ են լինելու, առանց անվտանգային միջավայրի։

Տնտեսական անվտանգության հետ կապված խնդիրներն ազդում են առաջին հերթին՝ ներդրումների և հատկապես՝ օտարերկրյա ներդրումների վրա։ Այդ ազդեցությունն առաջիկայում անպայման կտեսնենք։

Թեև մինչ այդ էլ այնպես չէ, որ Հայաստանի տնտեսությունը փայլում էր ներդրումային ակտիվությամբ։ Այդ են վկայում նաև կատարված ներդրումների վերաբերյալ հրապարակված վերջին պաշտոնական ցուցանիշները։

Հայտարարությունները, որոնք երբեմն-երբեմն հնչեցնում են պետական պաշտոնյաները Հայաստանում իրականացված ներդրումների ու ներդրումային միջավայրի վերաբերյալ, իրականությունից շատ հեռու են։

«Հայաստանում ամենալավ բիզնես միջավայրն է: Ամենատարբեր ինդեքսներով մենք ունենք ամենակայուն բիզնես միջավայրը, ամենադեմոկրատական հասարակարգը, ամենացածր կոռուպցիան և այլն:

Բոլոր այս գործոնների համադրությունը Հայաստանը դարձնում է գրավիչ երկիր ապրելու և աշխատելու համար»,- բոլորովին վերջերս հայտարարում էր էկոնոմիկայի նախարարը։

Թե ինչքանով է Հայաստանում բիզնես միջավայրն ամենագրավիչն ու ամենակայունը, երևում է առաջին հերթին անվտանգային այն միջավայրից, որում հայտնվել է մեր երկիրը։ Այս իրավիճակում, թե ինչ կասի էկոնոմիկայի նախարարը կամ ցանկացած մեկ այլ պաշտոնյա Հայաստանում բիզնես միջավայրի գրավչության, կայունության, դեմոկրատիայի ու կոռուպցիայի մակարդակի մասին, ոչ մի արժեք չունի։ Հայաստանում բացակայում է այն ամենակարևոր պայմանը, որն անհրաժեշտ է բիզնեսի ու ներդրումների համար. խոսքը կայունության ու անվտանգային միջավայրի մասին է։

Զարմանալի չէ, որ դրան համահունչ են նաև ներդրումներն և հատկապես օտարերկրյա ներդրումները։

Կառավարությունը մինչև 2026թ. ներդրումների թիրախային ցուցանիշ է սահմանել ՀՆԱ նկատմամբ 25 տոկոսը, օտարերկրյա ներդրումների պարագայում էլ՝ ՀՆԱ 6 տոկոսը։

Այսօր առաջինը՝ 18 տոկոսի, իսկ երկրորդը՝ ընդամենը 2 տոկոսի սահմաններում է։

Առաջին թիրախին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել միջին տարեկան 16 տոկոս աճ։

Օտարերկրյա ներդրումների դեպքում աճը շատ ավելի բարձր պիտի լինի՝ շուրջ 40-45 տոկոս։ Բայց ի՞նչ ունենք հիմա։

Պաշտոնական վիճակագրությունն ամփոփել է անցած տարվա ինն ամիսների տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 75,5 մլրդ դրամ։ Դրանք նախորդ տարվանից կրկնակի պակաս են։

Ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելացել են, բայց ընդամենը 23-24 մլրդ դրամով։

Ներդրումների այսպիսի տեմպերով էլ իշխանություններն ուզում են տնտեսություն զարգացնել։ Տնտեսություն, որը գտնվում է արտադրողականության չափազանց ցածր մակարդակի վրա, ու առանց մեծ ծավալի ներդրումների անհնարին է լինելու լուրջ արդյունքների հասնել։

Բազմաթիվ երկրներից ունենք ներդրումների նվազում։ Գերմանիայից ներդրումների զուտ հոսքերը նվազել են գրեթե 56 մլրդ դրամով, Նիդեռլանդներից՝ ավելի քան 34 միլիարդով, Իտալիայից՝ 15 միլիարդով, Արգենտինայից՝ 11,5 միլիարդով։

Թեև որոշ չափով ավելացել են ուղղակի ներդրումների զուտ հոսքերը, դրանք շարունակել են պահպանել նույն տխուր կառուցվածքը, նույնիսկ բարձր տնտեսական աճի պայմաններում։ Ներդրումները, ինչպես միշտ, եղել են 2 հիմնական ոլորտներում՝ հանքարդյունաբերության մեջ և էներգետիկայում։ Երկուսում էլ առաջատար դեր ունի ռուսական կապիտալը։

Ընդհանրապես Հայաստանի ներդրումային աշխարհագրության մեջ Ռուսաստանի դերը շարունակում է ամենաբարձրը լինել։ Այդ երկրից ստացվել են օտարերկրյա ուղղակի ներդրումների կեսից ավելին, որոնք գնացել են հիմնականում էներգետիկա և հանքարդյունաբերություն։

Որոշ ներդրումներ են կատարվել օդային տրանսպորտում և անշարժ գույքի շուկայում։

Օդային տրանսպորտում զուտ ներդրումային հոսքերը կազմել են 13-14 միլիարդ, անշարժ գույքի շուկայում՝ 9 միլիարդ։ Սակայն դրանք այն գումարները չեն, որոնք կարող են մեծ բան փոխել։ Ներդրումների մակարդակը տնտեսության այդ ճյուղերում շարունակում է շատ ցածր մնալ։

Երբեմնի մեծ ներդրումային հոսքեր ապահովող հեռահաղորդակցության ոլորտում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալները նույնիսկ կրճատվել են։ Զուտ հոսքերը պակասել են ավելի քան 10 միլիարդ դրամով։

Չնայած արձանագրված բարձր տնտեսական աճին, ներդրումային գրավչությունը շարունակում է ցածր լինել մշակող արդյունաբերության մեջ և ընդհանրապես տնտեսության իրական հատվածում։ Օրինակի համար ասենք, որ սննդարդյունաբերության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 330 մլն դրամ։

Նույն պաշտոնական տվյալներն են վկայում, որ մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարները գնալով նվազում են։

Ամենաթարմ տվյալներով, դրանք կազմել են 2 տրիլիոն 577 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ անցնում էին 2 տրիլիոն 793 մլրդ դրամից։

Մեկ տարվա ընթացքում ներդրումների մաքուր պաշարները կրճատվել են 216 միլիարդով։

Պատկերը չի փոխվել նաև ուղղակի ներդրումների պարագայում։ Մեկ տարվա ընթացքում այդ կարգի ներդրումների պաշարները 1 տրիլիոն 920 միլիարդից դարձել են 1 տրիլիոն 843 միլիարդ։ Այս դեպքում էլ նվազումը կազմել է 77 միլիարդ։

Օտարերկրյա ներդրումների առումով իրավիճակը մեր երկրում շարունակում է մտահոգիչ լինել։ Այն անկայուն միջավայրը, որում հայտնվել է Հայաստանը, չի կարող գրավիչ լինել ներդրողի, առավել ևս՝ օտարերկրյա ներդրողի համար։ Տնտեսությունը գտնվում է մշտական սպառնալիքների տակ։ Այդպիսի պայմաններում լուրջ չէ խոսել ներդրումների համար բիզնես միջավայրի առավելությունների մասին։ Եվ այն, ինչ ունենք ներդրումների առումով, պատահական չէ. մեկ ամսից ավել է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել այն բացելու ու ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար, ուր մնաց, թե կարողանան երաշխավորել օտարերկրյա ներդրումների անվտանգությունը։