Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը

Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր
Հայաստան

«Երկիրը պատերազմի շեմին է կանգնած՝ երկրի երկրորդ դեմքն աշխատանքային շաբաթվա մեջտեղում գնում է ֆուտբոլ նայելու». Արմինե Ադիբեկյան

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ ծավալուն ասուլիսում նաև քողազերծեց հայ-ադրբեջանական բանակցությունների մի քանի դրվագներ, մասնավորապես նկատելով, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչից հետո անհիմն են մեղադրանքները, որ Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից:

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 4-ին Պրահայում կայացած հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ, ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն հրավիրեց այն հայտարարության վրա, որն ընդունվել էր այդ բանակցությունների արդյունքում՝ մասնավորապես հիշեցնելով հղումները ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին:

Նա նաև հստակեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Սոչի եռակողմ գագաթնաժողովի եկել են Պրահայի փաստաթղթով, որում ասվում էր, որ ցանկանում են ստորագրել Խաղաղության համաձայնագիր, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա Աթայի հռչակագրով:

«Իսկ ԱՊՀ ստեղծման Ալմա Աթայի հռչակագիրը հստակ նշում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են հետխորհրդային պետությունների միջև ադմինիստրատիվ սահմանների վրա, որտեղ ԼՂ ինքնավար շրջանը միանշանակ հանդիսանում է Ադրբեջանի ԽՍՀ-ի մասը, ուստի ստորագրելով այդ պայմանավորվածությունը՝ մեզ հայ գործընկերներն ասում են՝ թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում, ապա Դուք ինքներդ եք հասկանում, դա մի փոքր բանակցությունների վարման օպերայից չէ, այլ՝ այլ օպերայից է»,- հստակեցրեց Լավրովը:

«Բանակցողին պետք է փոխել, հակառակ դեպքում հաջորդ սցենարը պատերազմն է, իսկ Ալիևին զսպող միակ ուժը կարող է լինել հայկական բանակը». Թևան Պողոսյան
Արդյո՞ք այս հայտարարությամբ հաստատվում են տեսակետները, թե հայ-ադրբեջանական բանակցություններն արդեն ընթանում են Արցախից հրաժարվելու տեխնիկական հարցերի շուրջ միայն, 168.am-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը շեշտեց.

«Դա ակնառու էր արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերի 9 փաստաթղթից: Հայաստանն Արցախից ձեռք է քաշել. սա է եղել Փաշինյանի մոտեցումը, ինչը նա երբևիցե չի թաքցրել: Այսինքն՝ սա բացահայտում չէր. ընդամենն արձանագրում էր:

Արցախը հիմա փորձում է ինչ-որ խոսքային էկվիլիբրիստիկայի դիմել. Դավիթ Բաբայանը նշում է, որ Ալմա Աթայի արձանագրությունների հիման վրա Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել, որովհետև Ադրբեջանն այդ համաձայնագրին մասնակից է դարձել այն ժամանակ, երբ Արցախն արդեն իսկ Ադրբեջանի կազմում չէր: Այստեղ դիվանագիտական աշխատանքների շանսեր կան, բայց հույս դնել ՀՀ իշխանությունների վրա, իհարկե, չի կարելի»:

Նա հավանական չի համարում Արցախ-Ադրբեջան ուղիղ գործընթացների մեկնարկը՝ նկատելով, որ Բաքվի համար անընդունելի է Արցախի ճանաչումը՝ որպես հավասար միավորի, իսկ այդ բանակցային գործընթացով կստացվի՝ Ադրբեջանը փաստացի ճանաչում է Արցախի անկախությունը:

Այս համատեքստում Արմինե Ադիբեկյանը նկատեց, որ մոտ ժամանակներում առկա է պատերազմի վտանգ, իսկ նոր պատերազմում նոր պարտություն չարձանագրելու նախապայման է համարում իշխանափոխությունը:

«Այս մարդիկ բացարձակապես պատկերացում չունեն պետություն ղեկավարելու, պատասխանատվության մասին, էլ չեմ ասում՝ կոմպետենտության, առաջնահերթությունների: Երկիրը կանգնած է պատերազմի շեմին, ունենք միլիոնավոր պրոբլեմներ՝ երկրի երկրորդ դեմքն աշխատանքային շաբաթվա մեջտեղում գնում է ֆուտբոլ նայելու. այդ մարդկանց մոտ առաջնայնության խնդիրը գոյություն չունի: Իրենք չեն կարողանում կարևորն անկարևորից տարբերել»,- նշեց ադրբեջանագետը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը երեկ անդրադարձել էր Ալմա Աթայի հռչակագրին՝ պարզաբանմամբ. «Հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի վերամիավորման ճանապարհով։

Հետևաբար, երբ մենք խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրի մասին, անհրաժեշտ է ամբողջական պատկեր ներկայացնել։ Այդ պահին Արցախն Ադրբեջանի կազմում չէր։ 1988-ից Արցախը դե ֆակտո դուրս եկավ Ադրբեջանի վերահսկողությունից, 1991-ին՝ արդեն դե յուրե։

Ի դեպ, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ում միակ վարչատարածքային, ինքնավար կազմավորումն էր, որը դուրս բերվեց միութենական հանրապետության կազմից և ենթարկվեց կենտրոնին։ Ես խոսում եմ Վոլսկու կոմիտեի մասին: Բացի այդ, ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն ոչ լեգիտիմ է համարել և փաստացի չեղյալ է համարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը։ Նույն կոմիտեն ոչ իրավազոր չհամարեց ԼՂՀ հռչակումն ու հանրաքվեն։ Միջազգային իրավունքում շատ կարևոր է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունը։ Բացի այդ, պետք է հիշել, որ Ադրբեջանը ուշացումով է միացել Ալմա Աթայի հռչակագրին։ 1993թ. հռչակագրին Ադրբեջանի միանալու պահին պատերազմն ամբողջ թափով ընթանում էր։ Այդ պահին այլ սահմաններ էին։ Եթե 1993թ. Հռչակագիրը ուրվագծենք, ապա դե ֆակտո Ադրբեջանը չէր վերահսկում մի շարք այլ շրջաններ»: