Բոլորին 24 ժամ եւ ամենուր կհետեւեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունում հանցագործություններն իբր կանխարգելելու եւ արագ բացահայտելու քողի ներքո հայրենի ոստիկանությունը մտադիր է վերահսկել շարքային քաղաքացիներին, հետեւել շարժերին։
Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել մի օրենքի նախագիծ, որով պահանջում է կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեսրահներում տեղադրել տեսախցիկներ․ «Տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը եւ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ»:
Իսկ այդ տեսախցիկները պետք է հսկվեն «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի» կողմից՝ 24-ժամյա ռեժիմով։ Իսկ տեսախցիկների ծախսը պետք է հոգան ուղեւորափոխադրող ընկերությունները։
«Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, իրականացնել ավտոբուսների կամ միկրոավտոբուսների ուղեսրահները տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը»,- ասվում է նախագծում։
Սակայն սա ամենը չէ, «ավտոկայանատեղեր ունեցող» բոլոր մարմինները՝ կլինեն խանութներ, խաղատներ, վարսավիրանոցներ, թե այլ բան, եւս պարտավոր են «իրենց էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով հետեւելու եւ դրանց արխիվային ձայնագրություններից օգտվելու հասանելիություն տրամադրել» ՀՀ ոստիկանությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է