Մեսրոպ Առաքելյանը պետք է սկսի իր թիմի անդամ Արման Հակոբջանյանից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն առաջարկում է վերանայել ու դադարեցնել ֆիզիկական ու իրավաբանական անձանց 10-ը միլիարդ դրամ տրամադրելու գործընթացը:
Facebook-ի իր էջում նա օրեր առաջ մասնավորապես գրել է. «Արցախի ներդրումային հիմնադրամը պատերազմից հետո պետական բյուջեի միջոցներից ավելի քան 10 մլրդ դրամի փոխառություն է տրամադրել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ Հիմնադրամի նշված գործունեության արդյունավետությունը գնահատելու նպատակով Արցախի Հանրապետության պետական նախարարին առաջարկել եմ ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական տալ ՝ միեւնույն ժամանակ ժամանակավորապես դադարեցնելով փոխառությունների տրամադրումը»։
Փաշինյանի կաբինետում կարճ ժամանակ սոցապնախարար աշխատած Առաքելյանը, իհարկե, վատ բան չի առաջարկում, բայց 10 մլրդ դրամների տրամադրման արդարացված-չարդարացված լինելու հանգամանքի ուսումնասիրությունը նախ պետք է սեփական թիմից սկսել, օրինակ՝ Վարդանյանի թիմում ներգրավված, «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանից, որը նույնպես 10 մլրդ դրամից վստահաբար աջակցություն է ստացել գուցե ոչ ուղիղ, այլ փոխկապակցված անձանց կամ ընկերությունների միջոցով:
Հարկ է ուսումնասիրությունն ու հանգամանքների պարզաբանումը նախ սեփական թիմից սկսել, ապա նոր միայն այդ մասին վերամբարձ հայտարարություններ կամ գրառումներ անել: Մենք հետեւողական կսպասենք Ռուբեն Վարդանյանի բացահայտմանը՝ ամենահաջող կադր համարվող Արման Հակոբջանյանի ունեցվածքի հետքերով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը