Միայն անուղեղ մարդը չի վախի, ով գիտակցում է, որ իրեն ու ադրբեջանցուն մի փողոց է բաժանում. Շուռնուխի գյուղապետ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի դպրոցն ադրբեջանցիների նշանառության տակ է, թշնամին հեռադիտակով կարողանում է դիտարկել դպրոցը:
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ չնայած սրան՝ դպրոցը բնականոն գործում է, երեխաներն էլ գալիս են դասի.
«Իրենց պոստից մինչև դպրոց մոտ 800 մ է:Ոնց մենք անզեն աչքով կարող ենք իրենց պոստը տեսնել, այդպես էլ իրենք՝ դպրոցը, ինչպես նաև ամբողջ գյուղը տեսնել: Բայց դպրոցը նորմալ աշխատում է, միայն սեպտեմբերի 13-ից հետո մի քանի օր հեռավար էին դասերը, բայց հիմա երեխաները նորմալ գալիս են դպրոց»,-ասաց Արշակյանը:
Շուռնուխի գյուղապետը հայտնեց, որ գյուղում, ընդհանուր առմամբ, կյանքը բնականոն հունով շարունակվում է, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բնակիչներն ընդամենը մի քանի ժամով տարհանվել էին, բայց հիմա վերադարձել են գյուղ ու իրեն առօրյա կյանքով են ապրում:
Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով գյուղում բնակարաններ չեն վնասվել. «Մեզ մոտ հրաձգություն չի եղել»,-հավելեց նա:
Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն ունեն գյուղի բնակիչները, ի՞նչ անհանգստություններ կան նրանց մոտ՝ Հակոբ Արշակյանն ասաց. «Միայն անուղեղ մարդը չի վախի, ով գիտակցում է՝ ինչ է կատարվում, հասկանում է, որ իրեն ու ադրբեջանուն մի փողոց է բաժանում, բնականաբար, կանհանգստանա, ադրբեջանցին այն ազգն է, որից ամեն ինչ սպասելի է»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը