Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներ Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը Աշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմ

Լոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներԱկնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. ԷրդողանԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն ԱլեքսանյանըԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըԹրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՄեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԱշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Հայաստան

«Նիկո՛լ, չե՛ս մարսելու․ Նար-Դոսի փողոցում հարվածել են խնձոր վաճառող տարեց կնոջը, ապրանքը՝ առգրավել»․ ահազանգ

Երկար տարիներ փողոցային առևտրով զբաղվող և օրվա ապրուստն այդկերպ վաստակող քաղաքացիներն ահազանգում են, որ Փաշինյանի իշխանությունը փողոցային առևտրի դեմ պայքարին նոր թափ է տվել, և, որ տուգանքներն ու ապրանքների առգրավումն արդեն միակ պատասխանատվության ենթարկելու ձևը չէ։

Շուրջ 20 տարի Երևանի փողոցներում միրգ վաճառող մի կին, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի, տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող ստուգումները պարտադիր ուղեկցվում են ուժի գործադրմամբ։ Քաղաքացու խոսքով՝ երեկ ժամը 14։00-ի սահմաններում՝ հերթական ստուգայցի ընթացքում, ստուգում իրականացնող աշխատակիցները հարվածել են տարեց մի կնոջ։

«Տարեց մի կին, որը Նար-Դոսի փողոցում խնձոր է վաճառում ու էդ կերպ վաստակում իր օրվա հացի, դեղերի գումարը, երեկ բռնության ենթարկվեց։ Էդ աշխատակիցները ոնց որ դահիճներ լինեն, քացով հարվածեցին արկղերին, վայրենու պես ապրանքները առգրավեցին, նաև խեղճ կնոջը հարվածեցին․․․ Մենք գիտենք, որ էդ մարդիկ Նիկոլի հրամանն են կատարում, քանի որ Նիկոլը մի քանի ամիս առաջ հրամայեց՝ փողոցային առևտուրը կասեցնել, դադարեցնել, բայց մի քիչ կարելի է խիղճ ունենալ, իրենք մայր չունե՞ն, տատիկ չունե՞ն, որ մեկն իրենց մոր հետ էդ ձևով վարվեր, իրենց դուր կգա՞ր։ Ոչինչ, ժամանակը կգա, ու բոլորը պատասխան կտան մարդկանց հետ էս ձև վարվելու համար։ Նիկո՛լ, չե՛ս մարսելու էս ամեն ինչը․․․»։

 

Փողոցային առևտրով զբաղվող մի տղամարդ էլ ասաց, որ նման ստուգայցերն ավելի հաճախակի են դարձել, ինչի հետևանքներն օրվա ավարտին են տեսնում, երբ դատարկ գրպանով տուն են գնում․

«Գնում նիսյայով ապրանք ենք բերում, որ վաճառենք, կարողանանք ապրել, թոշակառու մարդ եմ, ուրիշ ո՞նց ապրեմ, իրենց տված թոշակը ինձ չի բավականացնում։ Ամեն ինչ այնքան է թանկացել, որ մի հատ մտնում ես խանութ, դուրս գալիս, էդ թոշակից բան չի մնում։ Բայց գալիս հավաքում, ավերում, տանում են, հիմա մի բան էլ պետք է ճարեմ, որ տանեմ էդ ապրանքի փողը տամ։ Սա անելո՞ւ բան է, որ անում են։ Երեկ ամբողջ Նար-Դոսի փողոցը սրբեցին, իրենց բառերն եմ ասում, գալիս հրամայում են՝ սրբե՛ք տարածքը, ու կինոն սկսվում է․․․»։

Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 18-ի նիստում գործադիրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։

Նույն օրը անդրադառնալով փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ իշխանության տարբեր մարմինների գործադրվող քայլերին ուղղված քննադատություններին, թե այդ մարդիկ նման ձևով են տուն պահում, Նիկոլ Փաշինյանն այսպես էր արձագանքել․

«Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք… Այնպես չի, որ երկրում աշխատելու տեղ չկա, փողոցային առևտուրը պետք է դադարեցնե՛լ, կասեցնե՛լ․․․»։

 Փաշինյանի այս հայտարարությունը փողոցային առևտրող զբաղվողների դժգոհությունն էր առաջացրել։ Նրանք 168.am-ի հետ զրույցում ասել էին՝ «Շաբաթը մի հատ գյուղ ա տալիս թուրքին, բայց 15 սմ ասֆալտ չի՛ տալիս, որ ապրանք ծախենք»։

168.am-ը փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների հետ հաճախ է զրուցում, հիմնականում տեսախցիկի առաջ։ Վերջին անգամ նախորդ ամիս էր՝ զրուցել էինք Տիգրան Մեծի պողոտայում մրգեր վաճառող քաղաքացիների հետ, որոնց ապրանքը հենց այդ օրն էին առգրավել։ Քաղաքացիներից մեկն այդ օրն ասել էր՝ «30 հոգով եկան ու թափան ապրանքի վրա, վեկալան տարան»։

Քանի որ այսօր շաբաթ է՝ ոչ աշխատանքային օր, 168.am-ն ահազանգի վերաբերյալ երկուշաբթի օրը կապ կհաստատի նշված գերատեսչությունների հետ։