Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Հայաստան

Նիկոլի ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ՝ ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«...Եվ չնայած ես հանձնում եմ Արցախը, բայց դուք, ամեն դեպքում, եկեք և տեր կանգնեք Խծաբերդին ու Փառուխին...»

Երեկ և' անձնական խոսակցությունների ժամանակ լսեցի, և' համացանցում տեսա տեսակետներ, ըստ որոնց` նիկոլ կոչվածի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում լավն էր, տեղին էր և այլն։

Ես հասկանում եմ` մարդիկ հոգնել են անվերջ նվաստացումներից, անվերջանալի դավաճանություններից, հողհանձնումից, թշնամու ծաղրանքներից ու վիրավորանքներից, սպանդի ենթարկվելուց ու պատասխան չտալուց. կարճ ասած` մարդիկ, հայ մարդիկ կարիք ունեն ազգային արժանապատվության վերականգնման, հպարտության, օտարի առջև կզած չկանգնելու և այսպես շարունակ։

Արդ` մի փոքր կայծ, և մարդիկ պոռթկացին` չհասկանալով եղածը կամ չխորանալով իրերի մեջ։ Որոշներն առաջնորդվեցին՝ լավին լավ, վատին վատ սկզբունքով, որոշներն էլ, հիմնականում՝ մեդիափորձագետները, դա բացատրեցին «նեյտրալ» հանրության մոտ օբյեկտիվ երևալու և վերջիններիս իրենց կողմը թեքելու նպատակի հետապնդումով:

Արդյունքում, քանի որ հասարակությունը հայտնի ընտանի թռչունի հիշողություն ունի, կապիտուլյանտը մի պահ դարձավ պետականասեր, արժանապատիվ ու տղամարդ տղա։

Իրականում՝ Արցախի դեմ գործող, թյուրքական շահերը սպասարկող խունտայի պարագլխի ցանկացած քայլ ու գործողություն, ցանկացած միտք, ելույթ կամ հայտարարություն պետք է դիտարկել շարունակական դավաճանության, աթոռը պահելուն ուղղված գավառական մանր խարդավանքների ու կապիկությունների տրամաբանության մեջ:

Այդ առիթով մի քանի հիշեցում:

Նախ՝ պետք է հիշել, որ երբ խոսքը Ռուսաստանի և այդ բլոկի դեմ գործողությունների մասին է, ապա նիկոլ կոչված ազգակործան պատուհասը միանգամից դնում է պետականամետի, ազգային ու արժանապատիվ գործչի դիմակը, քանզի նրա անամոթությունը սահման չունի, իսկ ինքը՝ որևէ խնդիր՝ այդ պահին ներկայանալու իբրև լեռնային ֆիդայի: Այստեղ պետք է տարբերակել, որ ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ հանուն Հայաստանում հակառուսականության ամրապնդման և ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի:
Հաջորդը՝ նիկոլ կոչվածին օդ ու ջրի պես պետք են մեղավորներ, և «ներքին» մեղավորներ կարգելուն զուգահեռ նա անխնա աշխատում է նաև «արտաքին» մեղավորների վրա՝ կոծկելու համար խունտայի՝ Արցախի ու ՀՀ-ի դեմ գործած հանցագործություններն ու դավաճանությունները: Կարճ ասած՝ վերստին գործի դրվեց «ուրիշի ջեբը գցելու» նիկոլական հին ու փորձված մեթոդը: Այդ իմաստով՝ նրա ելույթը փայլուն էր. դրանով և՛ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն կարգվեցին հայ ժողովրդի ողբերգությունների մեղավոր, և՛ ինքը՝ ֆիդայի-հերոս:
Երրորդ՝ դու անխնա մերժում ես Արցախի գոյությունը, ըստ մամուլի և կոնկրետ վկայությունների՝ գնում ես պլանավորած պատերազմով Արցախը հանձնելու ուղիով, մերժում ես պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկներն ու թշնամուն «հրավիրում» Շուշի (պլանի ավարտ), պատերազմից հետո՝ մինչ օրս, հիվանդագին կերպով «հիմնավորում» ես, որ Արցախն իբր որևէ շանս չունի և չի ունեցել Ադրբեջանի կազմից դուրս լինելու, միջպետական ճանապարհներդ, ռազմավարական դիրքերդ, բնակավայրերդ ու պետական հարստություններդ մոլեգին կերպով հանձնում ես քեզ ոչնչացնելու գործին լծված թշնամուդ՝ դիմացը մուրալով «խաղաղություն», ավելին՝ ամենաթեժ պահերին կա՛մ չես դիմում ՀԱՊԿ-ին, կա՛մ դիմելով՝ չդիմում, սեփական բանակդ կոնկրետ գործողությունների չի դիմում՝ սկսած 2021 թ. մայիսի 12-ից: Այս ամենից հետո՝ հայտարարում, թե, չնայած ես անձնատուր եմ եղել (հաճույքով), բայց դուք, ամեն դեպքում, եկեք ու ինձ պաշտպանեք, չնայած ես քանդում եմ իմ բանակը, բայց դուք, ամեն դեպքում, եկեք իմ բանակի փոխարեն կռվեք, չնայած ես հանձնում եմ Արցախը, բայց դուք, ամեն դեպքում, եկեք և տեր կանգնեք Խծաբերդին ու Փառուխին, ես չնայած Արցախը Ադրբեջանի մաս եմ համարում, բայց դուք, ամեն դեպքում, եկեք և ցեղասպանությունից փրկեք արցախահայությանը...
Այն, որ պետք է ՀԱՊԿ-ին սաստել, ՀԱՊԿ-ից պահանջել և այլն, դա քննարկելի չէ: Բայց կողքի, օտարի աչքերով նայե՞լ ենք, թե ով է դրա պահանջատերը: Եթե կարծում եք՝ Պուտինն ու Լուկաշենկոն, ՀԱՊԿ երկրներն ու կառույցի ներկայացուցիչները հիմար են ու չեն հասկանում նիկոլական վերոնշյալ մանր ու մեծ կապկումները, չգիտեն, որ իրենց դիմաց նստած է արևմտաթուրքական «բունկերներում» մշակված, սեփական երկրին ու ժողովրդին դավաճանած ու չափազանց անվստահելի մեկը, ապա սխալվում եք:

Հետևաբար՝ ազգակործան պատուհասի ելույթը խորքի մեջ ոչ այլ ինչ էր, կան որևէ արժեք չներկայացնող սովորական կապկում, ներկաների համար որևէ արժեք չներկայացնող շարադրանք, որի բովանդակության հետ որևէ մեկը դժվար թե պատրաստվի հաշվի նստել:

Հ.Գ. Քննարկեցինք ելույթի «դրական» ընկալված կողմերը. մյուս խայտառակ մասերին՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչմանը, Ալմա-Աթայի «կետի» հիշատակմանը և այլնին չենք էլ անդրադառնում: