Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 142
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ասող Նիկոլ Փաշինյանը հետագայում նույն վճռականությամբ սկսեց մոռանալ նույն Արցախի մասին: Օրինակ՝ նրա այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց՝ 2020 թվականի մայիսի 21-ին, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նույն Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որն առաջին անգամ անցկացվեց Շուշիում: Դրանից կես տարի չանցած՝ Շուշին հայտնվեց Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ, իսկ Փաշինյանը փոխեց իր դիրքորոշումն այդ քաղաքի մասին:
Մասնավորապես, 44-օրյա պատերազմի եւ մարտական գործողությունների ավարտից հետո Շուշին «մռայլ, դժբախտ ու դժգույն քաղաք» դարձավ, ապա նա ԱԺ բարձր ամբիոնից կասկածի տակ դրեց Շուշիի պատկանելիությունը հայերին՝ հայտարարելով, որ արցախյան առաջին պատերազմից առաջ քաղաքը 90%–ով բնակեցված էր ադրբեջանցիներով։ Իսկ ո՞րն է իրականությունը. Շուշիում միշտ գերակշռել են հայերը։ Շուշիում ադրբեջանական բնակչության ավելի քան 90%-ը եղել է միայն երկու շրջանում (երկուսն էլ հայերի ջարդերից հետո)՝ 1920 եւ 1988 թվականներին։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի խոսքերը Շուշիի կորուստն արդարացնելու փորձեր էին, որով նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ