Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 139
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականի հունիսի 9-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ահռելի քանակությամբ պետական գույք կա, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին։ «Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ, չօգտագործվելու պատճառով, մաշվում են»,- նիստի ժամանակ հավելել էր Փաշինյանը։
Սակայն ինչպես հաճախ է պատահում, այս անգամ եւս պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դեմ է եղել «Պետգույքի մասնավորեցման 2017-2020» ծրագրի քննարկմանը, ըստ որի՝ նախատեսվում էր այլ օբյեկտներից բացի նաեւ բազմաթիվ առողջապահական կենտրոններ վաճառել:
Նա մանրամասնել էր. «Հանրության լայն շերտերի շահերը շոշափող կարեւորագույն օբյեկտների սեփականաշնորհումը տեղի է ունենում առանց հանրային խորհրդարանական պատշաճ մանրամասն լսումների», - նշել էր նա եւ հավելել, որ թեեւ մասնավոր հիվանդանոցների զուգարաններից գարշահոտություն չի գալիս, բայց հանրապետությունում գործում է առողջապահական օլիգարխների համակարգը եւ այդ հիվանդանոցներում ամենասովորական անալիզների համար աստղաբաշխական գումարներ պետք է վճարել։
Սակայն հեղափոխությունից հետո Փաշինյանը եւ իր թիմը ոչ միայն դեմ չեն , այլեւ նոր որոշումներ են ընդունում եւ ավելացնում՝ մասնավորեցման ենթակա գույքի քանակը: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը էլի խաբել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը