«Գիտե՞ք, թե ինչու է կապիտուլյանտ հողատուն Թունիսում այդքան երջանիկ եւ անհոգ դեմքով ֆռֆռում»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտե՞ք, թե ինչու է կապիտուլյանտ հողատուն Թունիսում այդքան երջանիկ եւ անհոգ դեմքով ֆռֆռում։
Որովհետեւ Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովի անցկացման վայրում (Ջեբրա, Թունիս) հայկական համայնք չկա։
Չեն լինելու մարդիկ, որոնք նրա երեսին կշպրտեն նրան բնութագրող դաժան, բայց ճշմարիտ բառերը։
Թունիսն այդ իմաստով ոչ Փարիզ է, ոչ Մոսկվա, ոչ Նյու Յորք, ոչ Ամստերդամ, ոչ էլ Հյուսիսային պողոտա։
Հիշում եք, չէ՞, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք եւ Էդուարդ Նալբանդյանի համառ ջանքերով 2018-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երեւանում էր։
Չեք մոռացել, չէ՞, որ այդ առիթով մեր անվտանգությունն ու միջազգային դիրքերը ամրապնդելու փոխարեն սրիկան եռագույն գուլպաներով հիմար եւ էժան PR էր անում։
Մեկ տարի անց այդ գուլպաները դաժան, անարդար, սարքած պատերազմով աշխարհի ցինիկ լռության ներքո հագցրեցին մեր գլխին։
Այո, Թունիսում (գրեթե) հայ չկա։
Բայց բավական է աշխարհի որեւէ այլ վայրում երկու գիտակից հայ հանդիպեն, այդտեղ դավաճան-սրիկան մուտք գործելուց իր տխմար դեմքին կրկին շպրտված «ողջյունների» հերոսն է լինելու։
Թունիսում գտնվող Կարթագենը, այնքան ասացին, որ վերջիվերջո վերացավ։
Տարոսը կապիտուլյանտին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը