Իշխանությունը նույնիսկ Արմեն Սարգսյանին է դիտում որպես նախկին եւ նրա գործողություններն է փորձում յուրացնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին եւ նրան պարգեւատրել Հայրենիքի շքանշանով։ Ուշագրավ է, որ հայտնի բժշկին այս շքանշանով պարգեւատրել էր ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2020 թվականի օգոստոսի 27-ին։ Սակայն, ըստ ամենայնի, 2 տարի առաջ պարգեւը չէր հանձնվել նրան։
Արմեն Սարգսյանի հրամանագրում ասված է․ «Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու եւ մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու եւ երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով»։
Բայց ուշագրավն այն է, որ երկու տարի առաջ շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնելիս ո՛չ Վահագն Խաչատուրյանը, ո՛չ նախագահականի կայքը, ո՛չ պաշտոնական լրատվությունը չի մատնանշել, որ Հերոսի կոչումն ու շքանշանը շնորհվել է երկու տարի առաջ, այժմ ընդամենը տեղի է ունենում շքանշանի հանձնման արարողությունը։
Շքանշանը, ի դեպ, տրվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաեւ՝ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգեւատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս: Հովագուիմիանն առաջին բժիշկ ազգային հերոսն է։
Այս իշխանությունը նույնիսկ Արմեն Սարգսյանին է դիտում որպես նախկին եւ նրա գործողություններն է փորձում յուրացնել։ Չէ՞ որ պետությունն անձերը չեն, այլ՝ ինստիտուտները, որ ինչ խելքներին փչի՝ անեն։ Եվ այդ ինստիտուտները գործում են իրավահաջորդության սկզբունքով՝ ինստիտուցիոնալ հիշողության պահպանմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը