Ալիեւին իր աթոռին պահողն այն փողն է, որ հոսում է իր գրպանն էներգակիրների վաճառքից. Հովհաննիսյան
Ալիևին իր աթոռին պահողը հաստատ իր ժողովուրդը չէ, ինչքան էլ վերջինս գովերգի «երկաթե բռունցքի» հաղթարշավը, այլ փողը, այն փողը որ հոսում է իր գրպանը էներգակիրների վաճառքից, բայց այստեղ մի բայց կա, նավթ ու գազ վաճառելու «լիցենզիյան» պատկանում է BP֊ին, հետևաբար դիրիժորը գտնվում է Լոնդոնում։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։ «Ալիևին իր աթոռին պահողը հաստատ իր ժողովուրդը չէ, ինչքան էլ վերջինս գովերգի «երկաթե բռունցքի» հաղթարշավը, այլ փողը, այն փողը որ հոսում է իր գրպանը էներգակիրների վաճառքից, բայց այստեղ մի բայց կա, նավթ ու գազ վաճառելու «լիցենզիյան» պատկանում է BP֊ին, հետևաբար դիրիժորը գտնվում է Լոնդոնում։ Հիմա հարց, իսկ մեր արտաքին քաղաքականության ճարտարապետները երբևէ ցանկացել կամ փորձ արել են հանդիպել այդ «դիրիժորին» , թե դեռ երկար ժամանակ , «աղոթած էշի» պես՞ միայն մի կետի պիտի նայենք, թե երբ դուռը կբացվի և «տերը» մեր փայաբաժին մի խուրձ խոտը ներս կբերի, որ ծամենք, իսկ եթե մի օր էլ այդ «տերը» հանկարծամահ լինի՞, ապա ի՞նչ, մսուրքին կապած պիտի հոգիներս փչե՞նք ։
Իսկ մի գուցե և դիրիժորի հետ աշխատենք և մնացած բոլոր ուժերի, ովքեր լուրջ շահեր ունեն մեր այս խաչմերուկում»,- գրել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը