Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին

Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Հայաստան

«Ադրբեջանի համար շրջանակային պայմանագիրը ձեռնտու չէ, տեսնում են, որ Հայաստանից կարող են ավելին պոկել, քան այդ պայմանագրով է նախատեսվում». Գառնիկ Դավթյան

Նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին, ասել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստորագրել խաղաղության շրջանակային պայմանագիր։

 «Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք շատ դետալացված հարցեր փորձենք լուծել, մենք կարող ենք դժվարություններ ունենալ, սա է պատճառը, որ ՀՀ-ն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը և ընդգծել.

«Մենք հույս ունեինք, և կար ըմբռնում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ, հիմա ազդակներ կան, որ գուցե դա այդքան էլ իրատեսական չէ: Մյուս կողմից՝ այդտեղ էլ լուծում կա. Զորքերի հետքաշման սխեմայով մենք առաջարկում ենք վերցնել ուղղակի 1990թ. փաստացի գոյություն ունեցած գիծը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, զորքեր ընդհանրապես սահմանային հատվածում չունենալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, առնվազն սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որն իսկապես կարող է շատ երկար տարիներ տևել»։

 

Ի՞նչ է ենթադրում խաղաղության շրջանակային պայմանագիրը, իրատեսակա՞ն է, որ Ադրբեջանն այն կստորագրի և առհասարակ՝ դրա վերաբերյալ ի՞նչ արձագանքներ կան Ադրբեջանում։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը պատասխանելով վերը նշված հարցերին՝ ընդգծեց.

«Խաղաղության շրջանակային պայմանագիրը կոնկրետ հարցերի մասին ընդհանրական պատկերացում ունենալու վերաբերյալ ընդհանուր ձևակերպում է, այսինքն՝ չկա կոնկրետացում։ Մասնավորապես՝ կարող է նշվել, որ երկուստեք ձգտում են խաղաղության, համաձայն են այդ պայմանագիրը ստորագրելու համար։ Այդ պայմանագրում կարող է, օրինակ, նշվել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», ուստի՝ այդ պայմանագրում ընդհանուր դրույթները սրանք են դառնում։ Չի լինելու հստակ ձևակերպումներ, թե ինչ սահմաններով, երկայնքով ու գծով է ճանաչում, էլ չեմ ասում, որ Արցախի վերաբերյալ դրույթ չի լինի։ Այստեղ մեծ բացթողում կարող է լինել՝ հաշվի առնելով այսօրվա կապիտուլյանտ իշխանությունների ձգտումները՝ Արցախի հայկականությունը ջնջելու նկրտումները, շրջանակային պայմանագրի մեջ չեն ներառի Արցախի հարցը՝ հայտարարելով, թե այն ավելի լայն քննարկման խնդիր է։ Սակայն խաղաղության շրջանակային պայմանագրով հիմքեր են ստեղծելու, որ ձևավորված շրջանակներից դուրս չեն գալու։ Ստացվում է, եթե այդ պայմանագրում չլինի Արցախի վերաբերյալ կետ, ապա խաղաղության վերջնական պայմանագրում անհնարին կլինի Արցախի առնչության որևէ ձևակերպում ներառել»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Փորձագետի խոսքով՝ պետք չէ հույս դնել, որ Նիկոլ Փաշինյանն իր ստախոս քաղաքականությամբ կարող է հասարակությանը համոզել, որ Արցախի վերաբերյալ ունի առանձին դիրքորոշում, հետագային թողնելով բանակցությունները և այլն։ Հստակ է՝ ամեն ինչ որոշվելու է տեղում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Հետևաբար, կարևոր է հասկանալ, թե այդ շրջանակային պայմանագիրն ինչ սահմաններով ու պատկերացումներով է գծվելու։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ Ադբեջանում արձագանքները սահմանափակվում են սոցիալական հարթակներում օգտատերերի կողմից նրա հայտարարության ուղիղ մեջբերումներով։

«Մինչ այս պահն Ադրբեջանն է ՀՀ իշխանություններին օրակարգ թելադրում, նրանց կողմից Ադրբեջանին առաջարկվող 6 կետերից բաղկացած առաջարկներն այդպես էլ Բաքվի կողմից ուշադրության չեն արժանացել։ Նախ, Ադրբեջանի համար շրջանակային պայմանագիրը ձեռնտու չէ, քանի որ այժմ տեսնում են, որ Հայաստանից կարող են ավելին պոկել, քան այդ պայմանագրով է նախատեսվում, մասնավորապես, «անկլավների» մասով, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ակնարկ կար։ Նիկոլ Փաշինյանը նման խոսակցությամբ ցանկանում է «օվերտոնի պատուհան» բացել հայ հասարակության համար, որպեսզի այդ ամենը նորմալ ընկալվի, և մարդիկ այդ ամենին չնայեն՝ որպես տարածքային կորուստ։ Այս ամենը Ադրբեջանը տեսնելով՝ փորձում է օգտվել ու Հայաստանից մաքսիմալը պոկել, այսինքն՝ Նիկոլի որևէ ասած Բաքվի կողմից «շան տեղ չի դրվում»»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանում «ադրբեջանական տարածքներ» կան, իսկ Հայաստանն էլ իր հերթին՝ պատրաստ է լսելու, թե ինչ տարածքների մասին է խոսքը, Գառնիկ Դավթյանը նկատեց՝ ՀՀ օրվա իշխանությունն իր մտածելակերպով, հոգով, մտքով և քաղաքականությամբ Հայաստանի թշնամիներին հավասար է, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումը զարմանալի չէ։ Որևէ հայամետ քաղաքական գործիչ ներկայիս տարածքային ամբողջականության սահմաններից ներս գտնվող տարածքները չէր դնի հարցականի տակ։

«Հիշեցնեմ, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից եղավ պնդում, որ այն հայկական չէ, և այս ամենի հիմքում ընկած է Ադրբեջանի 30 տարվա քարոզչությունը, Ադրբեջանը 30 տարի շարունակ կեղծ քարոզչություն է իրականացրել։ Հիմա Հայաստանում իշխանության է եկել թշնամի ղեկավար և իրականացնում է Ադրբեջանի 30 տարվա քարոզչությունը, որի մեջ մտնում է նաև «անկլավների» հարցը։ Հայաստանի «ղեկավար» կոչվածն իր հայտարարություններով քաղաքական հարթակում առնվազն առաջարկում է քննարկման դնել ՀՀ սուվերեն տարածքը, այսինքն՝ նա Հայաստանի պետականության պահպանության ողնուղեղային շիճուկը կոտրել է տալիս Ադրբեջանի ձեռամբ։ Բնավ չպետք է զարմանալ, որ մոտ տարիներին Ադրբեջանը կարող է խոսել այն մասին, թե իբր Հայաստանի տարածքը «Ադրբեջանի պատմական տարածքն» է եղել։ Հայաստանում հակահայկական գործընթացները Նիկոլ Փաշինյանի ձեռքով են առաջ տարվում»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։