Զոհված լեյտենանտի կինն ամուսնու հուղարկավորման օրը ևս ինքնասպանության փորձ էր արել
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում երեկ հուղարկավորեցին սեպտեմբերի 13-ին թշնամու վերջին լայնածավալ հարձակումից զոհված լեյտենանտ, դասակի հրամանատար Արմեն Կարապետյանի կնոջը՝ Լիլիթին: Նրանք ամուսնացել էին այս տարվա հունվարին: Արծվանիստ վարչական շրջանի ղեկավար Ռուբիկ Սիրականյանը Aravot.am-ին պատմեց, որ սեպտեմբերի 13-ին, արձակուրդում գտնվող Արմեն Կարապետյանին գիշերը զանգել ու հայտնել են, թե տագնապ կա: Նա շատ արագ, առանց մտածելու հասել է Սոթքի զորամաս, որտեղ ծառայում էր, բայց նույնիսկ չի հասցրել զորամաս մտնել, ճանապարհին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: Արմենի կինը՝ 23 ամյա Լիլիթ Հարությունյանը գյուղի դպրոցում էր աշխատում, ուսուցչուհի էր, ամուսնու զոհվելու լուրից այդպես էլ չսթափվեց: Ամուսնու հուղարկավորման օրը Լիլիթը դիմել է ինքնասպանության առաջին փորձին՝ մեծ քանակի դեղահաբեր օգտագործելով, բայց այդ անգամ հաջողվեց նրա կյանքը փրկել:
«Հանուն մեծ սիրո, հանուն նվիրվածության նման քայլի գնաց: Արտակարգ գիտակից, մակարդակով ընտանիքի տղա էր Արմենը, նրա կինը՝ նմանապես: Այսօր Արմենի ու Լիլիթի նշանադրության օրն է»,- ասաց Ռուբիկ Սիրականյանը:
«Առավոտյան՝ ժամը հինգին, մայրը գոմ գնալիս տեսել է բաղնիքի լույսը վառված է, կասկած է ընկել մեջը, ամուսնուն արթնացրել է ու տեսել են բաղնիքում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ամբողջ մեր գյուղը շոկի մեջ է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը