Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին

Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Հայաստան

Չխոսկան նախարարը․ Սուրեն Պապիկյանին հեռու են պահում պաշտպանությունից

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարը, ինչը ամենօրյա բնույթ է կրում, կրակում է քաղաքացիների վրա, գյուղտեխնիկայի վրա, կան վնասներ։ Միաժամանակ, թշնամին մեղադրում է Հայաստանին հրադադարի խախտման մեջ, փորձում է հիմքեր ստեղծել հարձակումների համար։ Սեպտեմբերից սկսած՝ պաշտոնապես հայտարարվել է 210 զոհի մասին, անունները չեն հրապարակում, 44-օրյա պատերազմի զոհերի հստակ թիվն ու անունները չեն հրապարակել։ Տեղեկություններ կան, մամուլը բազմիցս գրել է, որ զինվորները քնում են պոլերին, վրանների տակ, վատ պայմաններում։ Ասում են՝ հայկական դիրքերը կահավորված չեն, բայց Պաշտպանության նախարարությունն էս նեղ մաջալին գումար է տալիս ՊՆ շենքի վերանորոգման համար։ Ծնողներն արդեն թալանվում են՝ զինվորներին սնունդ ու հագուստ ուղարկելով, հիմա արդեն անցել են տաք հագուստի, որն ավելի թանկ է։ Սրանք խոսում են ինչ-որ բարեփոխումներից, բայց բանակում ծայրահեղ ծանր բարոյահոգեբանական վիճակ է։ Եվ այլ ու այլ բազմաթիվ հարցեր կան․ պատասխանատուն ո՞վ է, ըստ ձեզ։ Կասեք պաշտպանության նախարարը։ Ճիշտ կասեք, մենք էլ ենք այդպես իմացել․ բայց դա՝ նորմալ երկրներում։ Իսկ «ժողովրդավարության բաստիոնո՞ւմ» ով է այս հարցերի պատասխանատուն։ Պարզվում է՝ չկա։ Է բա էս տեսարանին որ նայում ես, պարզ է ամեն ինչ։ Արծրունը, որ ամբողջ պատերազմի ընթացքում լաпշա էր կախում հայ ազգի ականջներից, Անդրանիկ Քոչարյանը որ մի որդուն պատերազմից առաջ ազատել տվեց, մյուսին պատերազմի օրերին տարհանել տվեց անվտանգ գոտի, այս մարդկանց շրջապատում, ամեն բան կարող է լինել, բացի պատասխանատվությունից։ Դրա համար էլ չկա, պատասխանատու չկա։

Ունենք նոր պաշտպանության նախարար, որը փոխարինել է էն հարսանիքների գեներալին․ կարծես ավելի լավ է սա լինի, քան նա․ հիմա Պապիկյանը․ Եռաբլուրում բանակից հարց ես տալիս, ասում է՝ էսօր էդ օրը չէ, լավ, ասում են լրագրողները։ Հետո ԱԺ բակում հարց ես տալիս, ասում է՝ էսօր էդ տեղը չէ, Աժ ներսում հարց ես տալիս, թիկնապահները քշում են ու վազքով գնում են առաջ։ Առաջին տպավորությունն այն է, որ մարդը գոռոզացել է․ հասարակ պատմության ուսուցիչ է եղել, սերունդ է կրթել՝ առանց հավելավճարի ու պարգևավճարի, հետո դարձել է նախարար, հետո փոխվարչապետ, հիմա պաշտպանության նախարար, տասնյակ թիկնապահներ են հավաքվել շուրջբոլորը, մի քանի ավտո ու ասել են քշեք ոնց ուզում եք․ մարդը ինքը, երևի իր փառքից ոգևորվել է։ Կարող ենք մտածել, որ գոռոզացել է։ Բայց հիմնական պատճառը, կարծում եմ, դա չէ։

Չի պատասխանում, որովհետև չգիտի ինչ պատասխանի, պատրաստ չէ։ Սուրեն Պապիկյանից էնքան հեռու է այն պաշտոնը, որում ինքը գտնվում է, և դա նորմալ է, մեր երկրում։ Այսօր, բոլորն էլ իրենց տեղերում չեն։ Պաշտպանության նախարարին հարց են տալիս, թե՝ էդ գերի ընկած զինվորին որ հազիվ վերադարձրել եք, ինչո՞ւ եք առանց հետը աշխատանք կատարելու նորից ուղարկել սահման, պատասխանը չգիտի ինչ ասի էս մարդը։ Դա էլ եմ հասկանում, Նիկոլը չէ, որ առանց իմանալու, գիտելիքի, տեղեկատվության, արագ-արագ մի բան ֆռռացնի, գցի նախկինների, ռուսների կամ եսիմ ում վրա, ու տակից դուրս գա։ Երևի մտածում է՝ ինչ ասեմ, ասեմ՝ չասեմ, բա որ ասեմ հետո էլի հարց տան, սպասի շառս քաշեմ։ Էդ որ իր ղեկավարի պես, չի ուզում ֆռռացնի, մանիպուլացնի, արդեն լավ է։ Լուրջ։ Բայց, մտածում եմ, եթե ինքը լրագրողի հարցին պատրաստ չէ պատասխանել, նրան որ վստահել ենք մեր ամբողջ երկրի պաշտպանությունը, դրան պատրա՞ստ էր։ Հա, ժողովուրդ ջան, դրա համար էլ էս օրին ենք։ Հենց դրա համար։

Մի գաղտնիք էլ բացեմ, դժվար ջոկած լինեք․ Նիկոլն էլ պատրաստ չէ, 2018-ին էլ պատրաստ չէր, չնայած որ ճարտարության պրոբլեմ չի ունեց ել, ինչպես Պապիկյանը։ Դրա համար էլ այս օրին ենք։ Պապիկյանին եթե ասֆալտի տենդերներից հարց տաս, ավելի լավ գուցե պատասխանի, քան պաշտպանությունից։ Նա չգիտի՝ սահմանին կրակոցից ինչ պատասխանի․ բա որ սուտ դուրս գա, սխալ դուրս գա, փաստերին չտիրապետի, կամ կարող է առհասարակ պետք չէ դրանից խոսել, Նիկոլը կխոսի, ավելին, սաղին դաս կտա, հաթաթա կտա, լրագրողներն էլ կփոշմանեն։

Բայց էությունը դրանից չի փոխվում․ ո՛չ Նիկոլն է արհեստավարժ կամ պատասխանատու ղեկավար, բանակցող, պետական գործիչ, ո՛չ էլ Սուրեն Պապիկյանը, որը ընդամենը չի պատասխանում լրագրողների հարցերին։ Հիմա կմտածեք, ավելի լավ չէ՞, Նիկոլն էլ չպատասխանի, քան ամեն հարցազրույցոմ էնպես բաներ ասի, որ հետո տասնամյակներով տակից դուրս չգանք։ Ոչ, ժողովուրդ ջան, ես էլ ասում եմ՝ ո՛չ պետք է պատասխանի, ո՛չ էլ պաշտոնավարի․ անպատասխանատու մարդկանց մուտքը պետակն մարմինների ղեկավար պաշտոններին, առհասարակ պետք է օրենքով, Սահմանադրությամբ արգելվի։

Պաշտոնյան եթե սուտ է ասել, ոչ թե պետք է հերքի կամ ներողություն խնդրի, այլ պետք է քրեական հոդվածով դատվի․ այ այդ ժամանակ մենք կունենանք պետական պաշտոններում ոչ թե նրանց, ում սիրում կամ չենք սիրում, կամ այդ մի պահի սիրահարվածության արդյունքում մի ամբողջ ազգի տանուլ տված ճակատագիր կունենանք, այլ արհեստավարժ գործիչներից կազմված քաղաքական էլիտա, որը պատասխանատու կլինի թե՛ իր արած գործի, թե՛ ամեն արտաբերած բառի համար։

Կարճ ասած՝ այսօր բավականին զայրացել էի, ուզում էի Պապիկյանին անդրադառնայի մի փոքր ավելի խորը տեսանկյունից, բայց հետո որ տեսա կողքը ովեքեր էին նստած․ ահա սրանք՝ Արծրուն, Անդրանիկ, հետո հիշեցի իր ղեկավարին, որը արդեն առասպելներից անցել է պարզունակ հեքիաթների․ պատկերացրեք՝ փոշմանեցի․ պարզ է ամեն բան։ Խելացի մարդիկ ասում են՝ կարելի է կայանալ, կարելի է ընթացքում էլ սովորել, վրադ աշխատելով հասնել արդյունքի, բայց․․․ Շատ կարևոր է թե ովքերով ես շրջապատված, ու՞մ հետ ես շփվում․ ասա ովքեր են ընկերներդ, ասա, ասեմ ով ես դու։ Հիմա այս տեսարանին որ նայում ենք, հասկանում ենք, որ Պապիկյանից ավելի հույս էլ պետք չէ ունենալ, մնում է ինքն էլ հասկանա, որ ավելիի մասին ինքն էլ հույս չփայփայի, արդյունք արծրունացումն է։

yerevan.today