Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին

Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Հայաստան

Ի՞նչն է այդքան վրդովվեցրել Խաչատուր Սուքիասյանին. Մոռացել են, թե ինչպես են կուտակել իրենց հարստությունը

168.am-ը գրում է.

Վերջին օրերին ՔՊ պատգամավոր, իշխանությունների երբեմնի սիրելի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն ակնհայտորեն լարված է ու ագրեսիվ։ Տպավորություն է, որ իշխանությունների հետ նրա նախկին ջերմ հարաբերությունները ճաքեր են տալիս։

Բոլորի համար անսպասելի, հանկարծ սկսեց անթաքույց քննադատել այն տնտեսական ձեռքբերումները, որոնցով կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանն այդքան հպարտանում են։ Խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նա պարզապես սառը ջուր լցրեց իշխանությունների ոգևորության վրա՝ հայտարարելով, որ նրանք կապ չունեն արձանագրվող տնտեսական աճերի հետ։ Ճիշտ է, խոսքն ուղղված էր էկոնոմիկայի նախարարին, բայց ըստ էության, վերաբերում էր ամբողջ կառավարությանը, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանին, որն ընդամենը մեկ օր առաջ նույն դահլիճում ոգևորված ներկայացնում էր իր կառավարության արձանագրած տնտեսական ձեռքբերումներն ու հաջողությունները։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ էկոնոմիկայի նախարարն արդյունաբերության ոլորտի ծրագրերից էր խոսում։ Վահան Քերոբյանի «լոլոները», որը ոչ առաջին, և ոչ էլ հավանաբար վերջին անգամ են հնչում, հանկարծ դուր չեկան սեփական թիմի պատգամավորին։ Նա մի իսկական դեբոշ կազմակերպեց նախարարի դեմ, հայտարարելով, որ իր համար հաճելի չէ այս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալը՝ «ո՛չ մի թիվ, ո՛չ մի կազմակերպություն, ո՛չ մի ծավալի մասին բան չլսեցի»։

Էկոնոմիկայի նախարարը փորձեց հակադարձել։

«Այն, որ Հայաստանն այսօր ունի 14,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այն, որ մեր արտաքին առևտրաշրջանառությունը 63 տոկոսով աճել է, իսկ ԵԱՏՄ հետ 70-ից ավելի տոկոսով է աճել, դրանք թվեր չե՞ն։ Ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ։

Որքա՞ն է էկոնոմիկայի նախարարության դերը այդ 14,1 տոկոս աճի մեջ, շատ մեծ»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պատասխանն ավելի ցավոտ էր։

«Այդ 14,1 տոկոսը հայտնի դեպքերի արդյունքում է եղել. մի վերցրեք ձեզ վրա»,- նախարարին շշպռեց գործարար պատգամավորը։

Որ կառավարությունը մեծ հաշվով կապ չունի այս տարվա տնտեսական աճերի հետ, նորություն չէ։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ ասվել է։ Տարօրինակն այն է, որ դա բացեիբաց հաստատում է իշխանության պատգամավորը։ Իշխանություն, որը ոչ մի քննադատություն չի հանդուրժում, անգամ ընդդիմադիրների կողմից, էլ ուր մնաց, երբ նման քննադատության հեղինակը սեփական խմբակցության պատգամավորն է։

Իշխանական պատգամավորի այս դեմարշից մեկ-երկու օր անց հայտնի դարձավ, որ դատախազությունը դատական կարգով վիճարկում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը պահանջում է զրկել պատգամավորին ու իր ընտանիքի անդամներին «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Ընկերության գույքը վերցված է արգելանքի տակ։ Հայտնի չէ, թե այս երկու դեպքերը որքանով են առնչվում իրար հետ, բայց տրամաբանորեն անհնարին է բացառել այդպիսի կապի հավանականությունը։ Հազիվ թե կարելի է կարծել, որ իշխանությունների հետ մինչև այժմ սերտ կապեր ունեցող գործարար պատգամավորը միայն դատախազության հայտարարությունից հետո է իմացել, որ դատական գործ են սկսել իր ունեցվածքը բռնագանձելու համար։

Որքան էլ Խ.Սուքիասյանը փորձում է ցույց տալ, թե այդ գործարքի հետ կապված անհանգստանալու առիթ կամ պատճառ չունի, այդպես չէ։ Այլ հարց, թե իրականում ի՞նչ կա թաքնված սկսված դատական գործընթացի տակ. իսկապե՞ս ուզում են պարզել գործարքի օրինականությունը, թե՞ փորձում են վախեցնել պատգամավորի աչքը, ով բավական մեծ ազդեցություն ունի իշխող քաղաքական խմբակցության մեջ ու կարող է նաև եղանակ փոխել։

Ամեն դեպքում, իշխանական պատգամավորի լարվածությունը մատնում է իրեն։

Այն, որ 5655 դոլարով քանդված պատեր են ձեռք բերել, մի բան էլ լավություն են արել պետությանը, իհարկե, այդպես չէ։ Այդ գույքը Սուքիասյաններին է անցել Հայաստանում բուռն սեփականաշնորհման ժամանակահատվածում, երբ պետության ունեցվածքը ջրի գնով օտարում էին։ Ու այն ժամանակ արդեն իշխանությունների հետ սերտ հարաբերություններ հաստատած Սուքիասյանները հազիվ թե զուտ բարի ցանկություններով դրդված են «մտել այդ գործարքի տակ»։ Հակառակ դեպքում, գույքը կծառայեցնեին այն նպատակներին, ինչին պիտի ծառայեցնեին, և ոչ թե կօգտագործեին իրենց բիզնես շահերն առաջ տանելու համար։

Սա ոչ առաջին և ոչ էլ միակ պետական գույքն է, որն այդ ժամանակ «ջրի գնով» օտարվել է իշխանությանը մոտ կանգնած մարդկանց։ Ու եթե այս ամենի իրական նպատակը պետությանը հասցված վնասի վերականգնումն է, ապա այն շատ ավելի խորը արմատներ ունի, քան միայն Արամի փողոցի 3 և 5 հասցեներում գտնվող գույքի օտարումն է։

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին շատերը ջրի գնով տեր դարձան պետական ունեցվածքին ու այսօր էլ իրենց թույլ են տալիս խոսել այն մասին, թե արդար քրտինքով են վաստակել իրենց հսկայական հարստությունները, մի իշխանությունից մյուսն են թռնում՝ ապահովագրելու իրենց ունեցվածքը։ Նրանցից շատերն այսօր էլ տաքուկ տեղավորվել են այս իշխանությունների թևի տակ ու վայելում են իրենց ունեցվածքը։ Մոռացել են, թե ինչպես են տեր դարձել այդ հարստությանը։ Պետության ունեցվածքը կոպեկներով էին ձեռք բերում։

Հիշենք վաուչերային վայրի սեփականաշնորհումը. իշխանություններին սերտաճած ու կարճ ժամանակում տարբեր ճանապարհներով հարստություն կուտակած իշխանությունների հովանավորյալները 20 հազար դրամանոց վաուչերները քաղաքացիներից գնում էին 6-7 հազարով, 20 հազարի տեղ տալիս պետությանը՝ դառնալով պետական գույքի սեփականատեր։ 20 վաուչերով պանրի գործարան էին գնում։ Եվ ինչո՞ւ միայն պանրի գործարան, նաև հսկայական արտադրական հզորություններ ունեցող խոշոր ձեռնարկություններ։

Այդ տարիներին, առանց նախապայմանների, որը շատ կարևոր էր եղած արտադրական հզորությունները պահպանելու ու գործարկելու համար, օտարվեց պետական ձեռնարկությունների գրեցե կեսը։ Հետագայում դրանցից շատերը, որպես մետաղի ջարդոն, քանդվեցին ու արտահանվեցին։

Երկրորդ և Երրորդ նախագահների ժամանակ եղած «թալանից» են խոսում։ Բայց «մոռանում են», թե երբ են դրվել պետական ունեցվածքը թալանելու ու փոշիացնելու հիմքերը։

Խաչատուր Սուքիասյանը, ով հպարտանում է, թե արդար քրտինքով է կուտակել իր հարստությունը, եղել է այս ամենի ակունքներում, ունեցել է հզոր հովանավորներ իշխանությունների ներսում։ Առանց այդ հովանավորների, հազիվ թե հիմա այդպիսի հարստության տեր լիներ։ Այնպես չէ, որ ժամանակին միայն ինքն է փող ունեցել ու կարող էր իրեն թույլ տալ պետական գույք գնել ու բիզնեսով զբաղվել։

Վայելելով իշխանության հովանավորությունը, որոշ մարդիկ, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանը, կարճ ժամանակում հասցրեցին մեծ կարողություն կուտակել։ Հիմա ասում են, թե իրենք արդար քրտինքով են կուտակել այդ հարստությունը, իսկ մյուսները «թալանել» են։ Այն դեպքում, երբ ժամանակին իրենք են դրել Հայաստանում բիզնեսի ու իշխանության սերտաճման հիմքերը և ազատորեն վայելել դրա պտուղները։ Խաչատուր Սուքիասյանի անունը միշտ էլ կապված է եղել Հայաստանում օլիգարխիայի ձևավորման հետ։

Չմոռանանք նաև, որ այդ տարիներին նա բիզնեսին զուգահեռ՝ որոշ ժամանակ ներգրավված էր նաև պետական ապարատում և պակաս կարևոր դիրք չէր գրավում արդյունաբերության նախարարությունում՝ զբաղեցնելով նախարարության արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետի, նախարարի խորհրդականի պաշտոնները։