Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին

Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Հայաստան

Սուքիասյանը սխալ որոշումներ է կայացնում որի հետևանքներից ավելի շատ տուժելու է ինքը

Zham.am-ը գրում է.

Խաչատուր Սուքիասյանի երեկվա «վրդովմունքը» 5-րդ ալիքի լրագրողի հարցի շուրջ ավելի շատ շոու էր հիշեցնում, քան անկեղծ պոռթկում:

Այն, որ այսօր նա նյարդայնացած է դատախազության որոշման վերաբերյալ տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Սակայն դատախազության որոշման ենթատեքստում երևում է նաև թիրախավորումը ներկայիս ՀՀ նախագահի պաշտոնում աշխատող Վահագն Խաչատուրյանի անձի մասով: Բանն այն է, որ հենց նրա որոշմամբ է Երևանի կենտրոնում գտնվող այդ շինությունը հանձնվել Սուքիայանին պատկանող ընկերությանը:

Թե ինչ սև կատու է անցել Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի միջև կարելի է տարբեր ենթադրություններ անել:

Ամենահավանականն այն է, որ գալիք դժվար որոշումներից առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին փորձելու է խաղացնել «թալանի» խաղաթուղթը: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ բոլոր կարևոր իրադարձություններից առաջ հերթական «թալանչիիի» կամ հայտնի ռեզոնանսային գործն է սկսվում քննվել կամ դատախազության, կամ էլ դատարանների կողմից: Օրինակ այս օրերին կրկին «հիշելը» հայտնի պապլավոկի դեպքի վերաբերյալ, հենց այդ շարքից է:

Բայց միայն նախկինների գործի քննումը հանրության մոտ հարցեր է առաջացնում, իսկ ինչու՞ ոչ մի գործ չի քննվում, որոնք կատարվել էին մինչ 1998 թվականը: Միթե՞ մինջև 1998-ը երկիրը կառավում եին բացառապես «սրբերը», իսկ 1998-ից հետո «թալանչիները»:

Այն, որ այդ բաժանումը կրում է խիստ արհեստական բնույթ հասկանում են բոլորը: Դեռ ավելին, հենց 90-ականներին դրվեց «թալանի» ողջ գործընթացը և նախկիններին մեղադրում էին ժամանակին, որ նրանք 1998-ի իշխանափոխությունից հետո այդ գործերը չբացահայտեցին, որի պատճառով էլ կորցրին իրենց հանրային լեգիտիմությունը:

Խաչատուր Սուքիասյանը 90-ականների ժամանակների ամենահայտնի օլիգարխներից էր, որը տեսանելի էր բոլորի համար: Այն ժամանակ նրան մեղադրում էին ոչ միայն ընդդիմության և հանրության մեծ մասը, այլև նույնիսկ իշխանության, այսպես կոչված, հակասիրադեղյանական թևը:

Այն, որ այն ժամանակ նա իշխանության սրտի գլխավոր օլիգարխներից էր, գիտեին բոլորը:

Սակայն 1998-ից հետո նա ոչ միայն չկուլակաթափվեց, այլև զարգացման նոր շունչ ստացավ: Հենց դրա համար էլ նախկին իշխանությանը հանրության մեծ մասը մեղադրում էր և հենց դրա համար նրանք նաև կորցրեցին իրենց վարկանիշը հանրության մեծ մասի մոտ:

Սակայն Սուքիասյանի պատկերացումներում ինքը, բնականաբար, «թալանչի չէ», այլ «օրինական մեծահարուստ է»: Ավելին, նա սկսած 1998-ից չի օգտվել վարչական ռեսուրսներից: Իհարկե, դա չի խանգարել, որ օրինակ 1998-ից հետո եղել են տարիներ, որ երկրի պետական գլխավոր ինստիտուտների հաշիվները պահվում էին հենց Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկում և նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահի աշխատավարձի քարտը պատկանում էր հենց նույն Սուքիասյանին պատկանող բանկին:

Կարելի էր արդյո՞ք պատկերացնել, որ օրինակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին որևէ պետական մարմին «գործ» ունենար ընդդիմության հետ կապ ունեցող գործարարի հետ, իհարկե ոչ: Ճիշտ հակառակը, այն ժամանակվա ընդդիմադիր Վազգեն Մանուկյանին մոտ կանգնած գրեթե բոլոր գործարաներին այն ժամանակվա իշխանությունը կամ կուլակաթափեց, կամ էլ նրանք հեռացվեցին երկրից:

Իհարկե, Սուքիասյանը չուներ այն արտոնությունները, որն ունեին նախկին իշխանության մոտ կանգնած օլիգարխները, սակայն միայն վերը թվարկածը հերիք է հասկանալու համար, որ 1998-ից հետո էլ Սուքիասյանը մնաց մեծահարուստ և չհեռացավ երկրից: Չհիշեցնենք, թե ինչ կատարվեց ՀՀՇ-ի ժամանակների այն մեծահարուստների հետ, որոնք «լեզու չգտան» այն ժամանակվա իշխանության հետ: Կարելի է այդ մասին մեծ հատորներով գործեր ներկայացնել:

Սակայն ի ուրախություն Սուքիասյանի, 1998-ից հետո, իշխանությունը չգնաց կուլակաթափման ճանապարհով, դրանով իսկ զրկվելով հանրային լեգիտիմությունից:

Իսկ այսօր Սուքիասյանը չի ուզում իրեն տեսնել հայելիում, բայց խրոխտ ձևով հայտարարում է, որ ինքը նախկինների «միլիառդները» չունի:

Ավելին, փորձելով հաճոյանալ Փաշինյանին, լրագրողներին պատվիրում է անձնական բնույթի հարձակումներ իրականացնել ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի անդամների վրա:

Սուքիասյանը չի հասկանում, հավանաբար, քաղաքական պատկերացում չունենալու պատճառով, որ իր նման պահվածքը, մեղմ ասած, ոչ միայն հարգի չէ, այլև չի փրկելու իրեն նույնիսկ փաշինյանական իշխանության մասնակի գիլյոտինից:

Պատճառն էլ է հասկանալի: Փաշինյանի այսօրվա վարկանիշը խիստ տարբերվում է 2018-ի իր վարկանիշից: Եթե այն ժամանակ նրա ցանկացած քայլ ողջունվում էր անվերապահ հանրության կողմից, ապա այսօր, ճիշտ հակառակը, նրա ցանկացած քայլ բացասական է ընկալվում: Այդ իսկ պատճառով, նա չի կարողանում կրկին լեգիտիմացվել հանրության մոտ միայն նախկինների վրա գործեր բացելով: Նրան արդեն հարցնում են, իսկ ինչու՞ քո յուրայինների վրա գործեր չես բացում: Ավելին, Փաշինյանը հասկացել է, որ եթե այդպես շարունակվի, ապա նախկինների գործերի հանդեպ հանրության վերաբերմունքը կարող է փոխվել: Ահա թե ինչու է իրեն օդի ու ջրի պես անհրաժեշտ, որ նմանատիպ գործեր բացվեն նաև իր թիմակիցների նկատմամբ:

Այդ շարքում ամենա տեսանելի դեմքը հենց Սուքիասյանն է, որ մինչ 1998-ի շրջանը իշխանության սրտի ամենախոշոր օլիգարխներից էր:

Հենց նա էլ պիտի, ըստ Փաշինյանի, դառնա այդ շարքի սակրալ զոհը:

Սուքիասյանը դեռ գոհ պետք է լինի, որ նրա հանդեպ այդ չափ մեղմ է վերաբերմունքը:

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների փուլն արդեն ավարտվել է, երբ Սուքիասյանը կարող էր միաժամանակ և զոհի կարգավիճակով հանդես գալ, ստանալով «խելոք մեծահարուստի» իմիջը և միաժամանակ օգտվել բազմաթիվ հնարավորություններից, պահպանել իր նախկինում ձեռք բերված հարստությունը:

Հետագայում նա այլևս այդպիսի հանդարտ կյանք չի ունենալու մի շարք պատճառներով: Նախ Փաշինյանը բացել է «ապորինի հարստացման» գործընթացի պանդորայի արկղը, որը բումերանգի օրենքի համաձայն, անխուսափելիորեն վերադառնալու է նաև Սուքիասյանին և բացի այդ, թե փաշինյանական, և թե հետփաշինյանական իշխանությանը շահավետ չի լինելու Սուքիասյանի կողմից սկզբնական կապիտալի կուտակման ժամանակները ծածկադմփոց անել, քանի որ դրանից այդ իշխանությունը միայն վարկանիշ է կորցնելու:

Սուքիասյանն այս ամենը, իհարկե, չի հասկանում, քանի որ Հայաստանում ոչ մի մեծահարուստ չի համարում, որ իր սկզբնական կապիտալը անօրինական է ձեռք բերվել, մինչդեռ մյուս մեծահարուստներին համարում է թալանչիներ:

Այս դեպքում էր Սուքիասյանը մյուս բոլոր մեծահարուստներին, հատկապես ղարաբաղյան ծագում ունեցողներին, համարում է «թալանչիներ», իսկ իրեն իհարկե ոչ:

Մինչդեռ իրականում ղարաբաղցիներին հենց նրա համար սկսեցին չսիրել, որ նրանք 1998-ից հետո ոչ միայն չկուլակաթափեցին Սուքիասյանին և նրա տիպի մյուս գործարարներին, այլև իրենց ինտեգրեցին հանրության մեջ, փաստացի լեգիտիմացնելով իրենց հանրության աչքերում:

Եվ ահա ներկայիս Սուքիասյանն իրեն չպատժողներին անվանում է «թալանչիներ», ժպիտ առաջացնելով հանրության մոտ և բացահայտելով այն իրականությունը, որ 1998-ից հետո իրական արդարություն չհաստատելը հենց բերեց մեզ այս իրավիճակին: Իհարկե, խոսքը այն մասին չէր, որ բոլորին պետք էր կուլակաթափել, իհարկե՝ ոչ: Պարզապես բոլորն էլ գիտեին թե ինչ այլանդակություններ էր կատարվել 90-ականներին, և եթե գոնե հայտնի և տեսանելի գործերը բացահայտվեին այն ժամանակ, ապա հանրության մոտ կառաջանար արդարության զգացմունք և իշխանությունը չէր կորցնի իր հանրային լեգիտիմությունը, երբ նույնիսկ այն ժամանակվա տնտեսական աճն իրական բնույթ էր կրում, տատանվելով երկնիշ թվերի մեջ:

Հենց այդ անարդարության զգացումը սկզբում բերեց 2008-ի Մարտի 1-ի դեպքերին, իսկ հետո եղավ 2018-ը:

Ճակատագրի հեգնանքով այն հանրային պահանջը, որ պիտի կատարվեր 1998-ին, այլասեռված ձևով փորձ է կատարվում այսօր իրականացնել: Բայց քչերն են հավատում, որ դա չի լինելու իմիտացիա, մանավանդ որ ընդամենը մի շենքի սեփականաշնորհման գործընթացը ապօրինի ճանաչելը դա կաթիլ է ծովում, այն էլ կարող է օգուտ լինել Սուքիասյանի համար, քանի որ ինչպես իրենք են սիրում օգտագործել հայտնի բանաձևը՝ «պիտի զոհաբերես փոքր մասը, որպեսզի փրկես մեծ մասը»:

Այնպես, որ Սուքիասյանը դեռ օգուտով կարող է դուրս գալ այս գործընթացից, բայց դա կունենա ժամանակավոր բնույթ: Քանզի Ղարաբաղի կորուստն ու 4000-ից ավել զոհերը հանրության մոտ առաջացրել են բոլորովին այլ իրավիճակ, այդ թվում նաև սկզբնական կապիտալի կուտակման հարցում և հատկապես այն շրջանակների հանդեպ, ովքեր այս կամ այն չափով կապված են այսօրվա իշխանության հետ և անուղղակի կրում են վերը նշված բոլոր կորուստների համար պատասխանատվությունը:

Սա է իրականությունը: