Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին

Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Հայաստան

Մարուքյանի կարգախոսը՝ «Ով՝ իշխանություն, ես՝ հաճախորդ»

7or.am-ը գրել է.

«Էդմոն Մարուքյանն իր «ծտային» էջում ողջունել է Նիկոլ Փաշինյանին՝ ՔՊ-ի վարչության նախագահ դառնալու կապակցությամբ։

«ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի, ինչպես նաև 2018թ. հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման և պաշտպանության շուրջ»,- գրել է Նիկոլին կից հատուկ հանձնարարություններով դեսպանը՝ տարած ու հետ բերած հաճախորդ Էդմոն Մանրուքյանը, ում կուսակից ընկերը շտապել է բահն առած մտնել նիկոլի հետույքը։

Էդմոնի ու Նիկոլի համատեղ քաղաքական կյանքը զիգզագաձև է ստացվել։ Նրանք պարբերաբար բաժանվել ու միացել են։ Սկզբում՝ հայհոյանք, հետո՝ միացում, կրկին հայհոյանք, կրկին միացում, էլի հայհոյանք, էլի միացում։

Պայքար հաճախորդաց հարեմում տեղ գրավելու համար

Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը նախկին իշխանությունների հաճախորդներն էին։ Նրանց միջև ներտեսակային պայքար կար, թե ով է հաճախորդաց հարեմում ավելի բարձր դիրք զբաղեցնելու։ Ով է լիելու վերևից, ով՝ տակից։

2008–ի մարտի 1-ից հետո Նիկոլը թռած էր։ Հետո հայտնվեց, կալանավորվեց ու գործարքի արդյունքում դուրս եկավ։ Քանի դեռ Տեր–Պետրոսյանը փողոցային պայքար էր մղում ու մարտի 1–ի թեման ակտուալ էր, Նիկոլը պահանջված հաճախորդ էր։ 2012–ի թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խաղի մեջ մտցվեց նոր հաճախորդ, որին «անկախի» կարգավիճակում «հաղթեցրեցին» մեծամասնական ընտրակարգով։ Այդ նոր հաճախորդն Էդմոն Մարուքյանն էր։

Էդմոնը «հաղթեց» մեծամասնականով՝ միամիտ լոռեցիներին «ապացուցելով», որ Հայաստանի առանձին վերցրած մեկ քաղաքի, առանձին վերցրած մեկ մեծամասնական ընտրատարածքում ժողովրդավարություն կա (համարյա «ապագա կա»–ի պես)։

Էդմոնի նախագծի վրա գումարներ դրվեցին, ձևավորվեց հաճախորդաց կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստան» կոչված ծամածռությունը։ Նախապատրաստվում էին 2017–ի ԱԺ ընտրություններին։

Նիկոլին այդ ընթացքում պոկել էին Տեր–Պետրոսյանի ՀԱԿ–ից ու հանել «տռաս»։ Էս ճղճղանն այլևս ոչ մեկին պետք չէր, քանզի ԲՀԿ–ն խաղից դուրս էր մնացել 2015–ին, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանն այլևս զրոյական ազդեցություն ուներ ներքաղաքական զարգացումների վրա և ինքն էր տեղ փնտրում։

Նիկոլի ու Էդմոնի միջև առաջին բախումը տեղի ունեցավ 2016–ին՝ Վանաձորում։ Ավագանու ընտրություններում ՔՊ–ն խայտառակ պարտություն կրեց էդմոնենցից, ինչը կանխորոշեց հաճախորդաց հարեմում նրանց կարգավիճակները։

Նիկոլն այդ ընթացքում Էդմոնին համարում էր իշխանությունների հաճախորդը և նրան ներկայացնում որպես ծախված ընդդիմադիր։ Զվարճալի էր այդ փուլում հետևել քաղաքական երկու հաճախորդների լեզվակռվին։ Է՛լ ավելի զվարճալի էր տեսնել, թե լեզվակռվից քիչ անց ինչպես երկուսին նստացրեցին մի սեղանի շուրջ և իրականացրեցին «հաշվարկով ամուսնություն» օպերացիան։ Ստեղծվեց «Ելք» դաշինքն ու մտցվեց խորհրդարան։

«Էդմոն և Նիկոլ»․ դաժան սիրավեպ

Հետո տեղի ունեցան 2018–ի իրադարձությունները։ Այդ փուլում Էդմոնը մինչև վերջ հավատարիմ մնաց հաճախորդի իր կարգավիճակին։ Նա Նիկոլին միացավ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, այսինքն՝ իշխանափոխությունն անց 5։

Տեղի ունեցավ դիրքափոխություն։ Եթե 2017–ի ընտրությունների ժամանակ Նիկոլը հաճախորդի հաճախորդ էր աշխատում, այսինքն՝ Էդմոնի կուռացիայի տակ էր, ապա 2018–ի մայիսից հետո Էդմոնն էր ձգտում նրա հաճախորդը դառնալ։ Բայց Նիկոլին ավելորդ ուտող բեևան պետք չէր ու նա «պասլատ» արեց Էդմոնին։ «Ելք» դաշինքից մնաց միայն Ալեն Սիմոնյանի ու Էդմոն Մարուքյանի փոխադարձ բնութագրումները։ Երկուսն էլ իրար անբարոյականի վաստակ էին անվանում, կամ երևանյան ժառգոնով ասած՝ բոզի տղա։ Ինչևէ։

Հետո եղավ Նիկոլի ու Էդմոնի նոր միացում՝ 2020–ի նոյեմբերի 9–ին հաջորդած փոքրիկ կսմիթներից հետո։ Նիկոլին պետք էր կեղտոտ գործ կատարող մեկը, Էդմոնին՝ կեղտոտ պատվեր տվող մեկը։ Գործարքը տեղի ունեցավ ու հիմա Էդմոը «դեսպան» է։

Ի՞նչ արժեքներ է պաշտպանում Էդմոնը և ի՞նչ «խաղաղության» օրակարգի մասին է խոսքը

Էդմոնն իր ներկա հաճախորդությունն արդարացնում է, թե բա՝ հանուն խաղաղության ու 2018–ի արժեքների եմ համագործակցում Նիկոլի հետ։

Նիկոլը պատերազմ ու պարտություն բերելուց հետո «խաղաղության դարաշրջանից» է խոսում և պատերազմների ամենօրյակներ բերում։ Նրա քաղաքականությունը լեգիտիմ չէ։ Նրա «խաղաղության» գինն Արցախն Ադրբեջանին հանձնելն ու Հայաստանի պետականությունը հարցականի տակ դնելն է։ Էդմոնն ահա ա՛յդ օրակարգին է ծառայում։ Օրակարգ, որի անունը օրուելաբար դրել են «խաղաղության»։

Ինչ մնում է «2018թ. հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղմանը և պաշտպանությանը», ապա սա արդեն կապիկություն է։

Եթե մի պահ ընդունենք, որ 2018-ին տեղի ունեցածն արժեքներ է պարունակել, ապա այդ արժեքները բռնաբարվել են։

2018–ին ու դրանից առաջ Նիկոլը քննադատում էր օլիգարխիան, թալանը, հովանավորչությունը, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքով պետական կադրային քաղաքականությունը, իշխանության ու բիզնեսի սերտացումը, փայ մտնոցին, դատարանների կախվածությունը գործադիրից և այլն։ Եթե վերը թվարկված երևույթների դեմ պայքարն ու ժողովրդավարությունը համարենք 2018–ի արժեքները, ապա դրանք այլասերվել են ու գռեհիկ ձևով կիրառվել։ Այն ինչ քննադատում էր Նիկոլը, ինքն արեց ավելի վատ տարբերակով։ Սրանք ընտրակեղծիքների դեմ էին խոսում, պարզվում է անգամ իրենց կուսակցության ընտրությունների արդյունքներն են կեղծում ու մեկ մարդու ցուցումով նկարում։

Եթե Էդմոն Մանրուքյանը Նիկոլի արածները նկատի ունի որպես արժեք, ապա նա, իրոք, լծվել է ժողովրդավարության ու իրավական պետության գաղափարների բռնաբարման գործին։

2018–ի իրական արժեքները

Երբ Էդմոնը խոսում է 2018–ի արժեքների պաշտպանության մասին, ապա, ամենայն հավանականությամբ, տարիներ շարունակ թուրքական 5–րդ շարասյան ու անձամբ Նիկոլի կողմից տարիներով քարոզված, բայց բուն իշխանափոխության գործընթացի ժամանակ չգովազդված արժեքները նկատի ունի։

Որո՞նք էին այդ արժեքները։ Նիկոլը տասնամյակներով քարոզում էր Արցախն Ադրբեջանին հանձնելու, Մեղրիով թուրքերին ճանապարհ տալու, Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու, հայ–ռուսական հարաբերությունները խզելու և նմանատիպ այլ բաների մասին։ Նա հակաղարաբաղցիական քարոզչության առաջամարտիկն էր Հայաստանում։ Հենց եկավ իշխանության, առաջին իսկ օրվանից լծվեց իր քարոզած գաղափարների ու արժեքների կյանքի կոչմանը։ Արդյունքում՝ Արցախի պետականության կորուստ, հազարավոր կյանքերի մարում, տարածքների զիջում, Հայաստանի տարածքների օկուպացիա թշնամու կողմից, Հայաստանի խայտառակ վիճակ։ Ահա այս արժեքների շուրջ է Էդմոնը համագործակցում Նիկոլի հետ։ Բա հիմա ո՞նց չասես ա՛յ ․․․