Ինչու են «Վիվառո»-ի հիմնադիր եղբայրներն ազատվել ծառայությունից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն եւ Վահե Բադալյանները ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, թե ինչու նրանք բանակում չեն ծառայել, Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է պատասխանել՝ հիմնավորելով. «Տեղակատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։
Միայն փաստել են, որ եղբայրները բանակում չեն ծառայել: Այսինքն՝ առցանց շահումով խաղերի հաշվին (օնլայն կազինոների) միլիոններ աշխատող եղբայրների՝ բանակում ծառայել-չծառայելու հարցը պետությունը պաշտպանում է «օրենքի տառին համապատասխան»։ Բայց հարցն ունի խիստ բարոյական կողմ. կյանքը ցույց տվեց հատկապես 44-օրյա պատերազմից հետո, որ զոհերն ու վիրավորները հիմնականում չքավոր ընտանիքների երեխաներն են, որոնց ծնողների մտքի ծայրով էլ չի կարող անցնել, որ ինչ-որ մի օր իրենց որդիներին բանակից ազատելու հնարավորություն կունենան։
Իհարկե, դատելով մամուլում հրապարակված տեղեկություններից՝ Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են, ինչից կարելի է ենթադրել, որ պարտադիր զինծառայությունից կարող էին ազատվել այլ երկրի քաղաքացի լինելու հիմքով, բայց դա թաքցվում է ՊՆ-ում գրեթե «պետական գաղտնիք» -ի նման:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել