ՔՊ համաժողովը՝ վաղը. ով կընտրվի վարչության նախագահ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը՝ հոկտեմբերի 29-ին, համաժողով կգումարի։ Նկատենք՝ ի սկզբանե համաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն հետաձգվեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին իրականացված հարձակման պատճառով. այն տեղի կունենա վաղը: Ինչպես հայտնի է, համաժողովի ընթացքում նախատեսված է ընտրել վարչության նոր կազմ, որն էլ կընտրի նախագահ: Արդեն հայտնի են վարչության անդամի 47 թեկնածուների անունները, որոնք կպայքարեն 21 տեղի համար:
Թեկնածուների թվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ, Էդուարդ Աղաջանյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արման Եղոյանը, Հայկ Կոնջորյանը, կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։
Ըստ կուսակցության կանոնադրության՝ վարչության անդամներն ընտրվում են համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ առավելագույնը երեք տարի ժամկետով: Այնուհետեւ վարչությունն իր միջից պետք է ընտրի նախագահ: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ եւ այդ պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը: Հավելենք, որ իշխող կուսակցության համաժողովը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը