Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը

Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել
Մամուլ

Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է

«Փաստ» օրաթերթը գրում է․ Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները վերջին օրերին բարձրաձայնում են մի խնդրի մասին, ըստ որի, թեպետ կրկին անցում է կատարվել դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգին, սակայն մակագրությունները շարունակում են կատարել ըստ նախընտրության։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է դատաիրավական համակարգի խնդիրներին՝ դիտարկելով նաև մակագրման համակարգը, ըստ նպատակահարմարության օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու պրակտիկան: Խոսելով մակագրությունների խնդրի մասին՝ նա շեշտեց. «Իրականում վերոնշյալ երևույթը դատական իշխանության նկատմամբ անվստահության, հեղինակության կորստի է հանգեցրել: Երբ որևէ գործ ձեռքով է մակագրվում, անորոշություն ու հարց է առաջանում, թե ինչո՞ւ տվ յալ գործը մակագրվեց հենց այդ դատավորին: Դա կասկածներ է առաջացնում գործի անաչառության վերաբերյալ: Սա լայն իմաստով արժեզրկում, հեղինակազրկում է դատական իշխանությանը: Այսօր մակագրման համակարգն իրապես վերածվել է ձևականության, այն դեկորատիվ երևույթ է ու կառավարելի է անգամ էլեկտրոնային համակարգի առկայության պարագայում»:

Իսկ թե ինչպե՞ս է կառավարելի, փաստաբանն ընդգծեց. «Երբ արդարադատության նախարարի ձեռամբ ստեղծվեց «կալանք տվող դատավորների» դատարանը, համապատասխանաբար, վերաքննիչում ձևավորվեցին կալանք տվող դատավորների դատական ակտը վերանայող այլ դատավորներ: Օրինակ՝ երբ Վահագն Վերմիշյանի (Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ), Աղվան Հովսեփյանի (ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ), Նարեկ Մանթաշյանի («Հայաստան» դաշինքի անդամ) գործերը գտնվում էին դատաքննության փուլում, այդ գործերն ամբողջությամբ հսկողությունից դուրս էին մնացել, որովհետև վերաքննիչի՝ «կալանք տվող 6 դատավորները» գործերը վերանայում էին մինչև դատարան մտնելը: Հիմա ԲԴԽ-ն որոշում է կայացրել Արմեն Դանիել յանի, Ռուբիկ Մխիթարյանի, Մնացական Հարությունյանի` գործեր լսելու ծանրաբեռնվածությունը 70 տոկոսով նվազեցնել ու նրանց ևս մակագրել միջդատավարական վարույթում գտնվող քրեական գործեր: Այսինքն, սա արվեց այն պարզ տրամաբանությամբ, որպեսզի կարողանան ապահովել քաղաքական հետապնդումների շարունակական իրականացումը: Նարեկ Մանթաշյանի գործի օրինակով նշեմ, թե իրավիճակն ինչի հանգեցրեց: Երբ ես վերաքննիչ բողոք էի ներկայացրել, այդ բողոքը մակագրվել էր Մնացական Հարությունյանին: Քանի որ վերջինս վերապատրաստման էր գնացել, գործը վերամակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին: Ու երբ Ռ. Մխիթարյանն ինքնաբացարկ հայտնեց, գործը վերամակագրվեց Արմեն Դանիել յանին, ու մենք հայտնվեցինք այդ շրջապտույտի մեջ: Այսինքն, որևէ հեռանկար չունենք, որ քաղաքական գործերն այդ երեք դատավորներից զատ այլ դատավորների կմակագրվեն»:

Նա շեշտեց՝ իր պաշտպանյալի՝ Նարեկ Մանթաշյանի օրինակը լավագույնս է ցույց տալիս, թե դատական իշխանությունում ինչ է կատարվում:

«Ընդհանուր առմամբ, դատական իշխանությունն այսօր այն աստիճանի է գտնվում գործող իշխանության վերահսկողության տակ, որ դատական իշխանության հետ առնչվող յուրաքանչյուր անձի մոտ ձևավորվում է այն համոզմունքը, ըստ որի, դատական իշխանությունը ձևական բնույթ է կրում: Այսօր արդարադատությունը ծայրահեղ ծանր իրավիճակում է: Ես և իմ պաշտպանյալները ոչ թե հիմնականում քննարկում ենք այն հարցը, թե գործի փաստերում ինչպիսի հանգամանքներ են ներառված, իր մեղադրանքն ինչի վրա է կառուցված, այլ դիտարկում ենք, թե ով է քննելու գործը: Բացառապես դրանով է պայմանավորված հանգամանքը՝ իմաստ ունի՞ անդրադառնալ մեղադրանքին, դրա հիմնավորվածությանը, թե՞ ոչ: Այսօր դատավորների մեծ մասը հիմնականում կանխատեսելի է: Այսինքն, գործի մակագրումից մենք հիմնականում կանխատեսում ենք, որ, օրինակ՝ առաջին ատյանի դատարանում որևէ դատական հեռանկար, որևէ շանս չունենք և պետք է սպասել վերաքննիչի մակագրությանը: Սրանք իրավական համարվող պետության մեջ ծայրահեղ անընդունելի, անթույլատրելի երևույթներ են»,-ասաց մեր զրուցակիցը:

Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով, իրենց՝ փաստաբանների համար այս պայմաններում մտահոգիչ է հատկապես միջազգային կառույցների լռությունը. «Այսօր դատական իշխանությունը տոտալ վերահսկողության տակ է, տոտալ հետապնդումների է ենթարկվում, բայց անգամ դեկորատիվ կամ զուտ դատապարտող բնույթի որևէ արձագանք չենք տեսնում: Սա իշխանություններին լրացուցիչ ուժ ու ազդակ է հաղորդում, որպեսզի իրենք իրենց բռնած գիծը շարունակեն: Առհասարակ, հեղափոխությունների պատմությունները ցույց են տալիս, որ այս երևույթները որոշ առումներով օրինաչափ են: Եվ մենք այս տեսանկյունից մեղադրանքի սլաքները ոչ թե այսօրվա դատական իշխանության, այլ քաղաքական իշխանության ղեկին գտնվողներին պետք է ուղղենք: Հանրային մեղադրանքների հասցեատերը հենց իրենք են: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև, իր ամբողջ առավելություններով ու թերություններով հանդերձ, ձևավորվել էր դատական համակարգ, որը քիչ թե շատ ձևական բնույթ չէր կրում և որի նկատմամբ քիչ թե շատ վստահություն կար:

Օրինակ՝ մինչև 2018 թվականը կալանքի դեմ բերված բողոքը քննում էինք ընդամենը 10-րդ օրը, իսկ այսօր ես ունեմ կալանքի դեմ բերված բողոք, որը երկրորդ ամսում է քննարկվում: Արդյո՞ք այս ժամկետը կարող է ողջամիտ լինել կամ արդյո՞ք իրատեսական է: Այս ամենը վկայում է, որ խնդիրները համակարգային են: Այս գործընթացներն ամբողջությամբ ստվերում են նաև մյուս բոլոր արժանապատիվ դատավորներին, որոնք քիչ չեն դատական իշխանության մեջ: Բոլոր դեպքերում, համակարգն առանձին դատավորներով հեղինակազրկվում և արժեզրկվում է: Խոսքը, մեծ հաշվով, ոչ թե զուտ առանձին դատավորների խնդրի, այլ դատական իշխանության, դատաիրավական համակարգի տապալված լինելու մասին է: Եվ այս պարագայում գործերի մակագրությունը բազմաթիվ խնդիրներից ընդամենը մեկն է: Կյանքը ցույց տվեց, որ եթե անգամ մակագրման համակարգն աշխատում է, վերաքննիչի նախագահն իրեն կարող է թույլ տալ հայտարարել, թե տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ինչի արդյունքում էլ կարող է իրական դատավորից գործը վերցնել և հանձնել իր ազդեցության տակ գտնվող որևէ այլ դատավորի, որն իր հերթին քաղաքական իշխանությունից եկող բացահայտ և գաղտնի ցուցումները հաջողությամբ կյանքի է կոչում»:

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնություններին, ըստ նպատակահարմարության դրանք կիրառելուն ու հետո նոր նախաձեռնություններով նույն օրենքներից հրաժարվելու պրակտիկային՝ փաստաբանը նկատեց. «Նշված երևույթի մասին չի լինի խոսել՝ առանց հաշվի առնելու քաղաքական բաղադրիչը: Մենք խոսում ենք Քրեական, Դատական օրենսգրքերում ըստ իրավիճակի կատարված փոփոխությունների մասին, բայց մենք մոռանում ենք, որ այսօրվա իշխանությունները պահի թելադրանքով անգամ Սահմանադրություն են փոխել: Չմոռանանք ՍԴ դատավորներին տուն ուղարկելը, հակասահմանադրական դիտարկվող հանրաքվեների անցկացումը և նմանատիպ այլ իրավիճակներ: Եվ եթե քաղաքական իշխանությունը թույլ է տալիս իրեն, իրավիճակից ելնելով, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, ապա լիարժեք օրինաչափ է, որ նույն պահի թելադրանքով իրենք կարող էին ընթացիկ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել: Օրինակ՝ դիտարկենք ծանր վիրավորանքի հոդվածը, որը հուլիսի 1-ից նոր Քրեական օրենսգրքով ուժը կորցրած է լինելու:

Արդարադատության նախարարն ասաց՝ վարչապետի հետ քննարկումների արդյունքում են եկել նման եզրահանգման, շրջանառվեցին լուրեր, թե Եվրոպայից ճնշումներ են եղել, դրա համար էլ օրենսդրական փոփոխություն եղավ: Ոչ: Ընդամենը իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ եթե ծանր վիրավորանք է հասցվել վարչապետի հասցեին, վարչապետը պետք է որպես տուժող ճանաչվեր և հարցաքննվեր, հետագայում էլ առերեսվեր այդ անձանց հետ: Մինչդեռ քննչական մարմինները խուսափում էին առհասարակ վարչապետին տուժող ճանաչելուց, հարցաքննելուց: Եվ ընդհանրապես՝ բոլորին, որովհետև իրավագիտության հետ աղերս չունեցող երկրորդ հարցն էր առաջանում՝ ինչպե՞ս կարող էր կարգավիճակը տուժող ճանաչվել, քանի որ մեր քրեական իրավունքի կոնցեպտում տուժող է անձը: Նշվածով պայմանավորված՝ հրաժարվեցին քրեականացված պահել արարքը:

Մենք կրկին գործ ունենք երկակի ստանդարտի հետ. երբ փորձ էր արվում ազատ խոսքի դեմ պայքարել քրեաիրավական մեթոդներով, այս հոդվածը քրեականացվեց: Եվ քրեականացվեց այն պարագայում, երբ 2007-2008 թթ. Եվրոպայի խորհուրդը ՀՀ-ի առջև պահանջ էր դրել, որ եթե ուզում եք մտնել եվրոպական ընտանիք, անդամակցել ԵԽ-ին, զրպարտանքն ու վիրավորանքը պետք է ապաքրեականացնեք: Եվ այս առումով 10 տարի հետո մենք կրկին վերադարձանք մեկնարկային կետին: Ընդհանուր առմամբ, պետք չէ զարմանալ օրենսդրության մեջ իրավիճակային փոփոխություններից, որովհետև, ինչպես նշեցի, այս իշխանությունները իրավիճակով պայմանավորված, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով անգամ Սահմանադրություն փոխեցին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում