Բլուզներ, որոնք Ձեզ կծառայեն ոչ մեկ սեզոն
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել գույնին։ Ճչացող երանգները եւ բծավոր նախշերը, ցավոք, գտնվում են փոփոխական միտումների «իշխանության» տակ։ Ավելի լավ է ուշադրություն դարձնեք զուսպ ներկապնակին, եւ նույնիսկ որոշ դետալների, որոնք դարերի համար կձեւավորեն տրիկոտաժե զինանոց։
Շղթայով
Շղթայով մոդելները հայտնի են իրենց ֆունկցիոնալությամբ։ Մի քամոտ օր, Դուք կարող եք լիովին կոճկել այն ու չմտածել, որ այն շատ տաք կլինի։ Շղթայի եւ դասական ձեւվածքի շնորհիվ այն հիանալի համադրվում է դքասական տաբատների եւ նույնիսկ կիսաշրջազգեստների հետ։
Կլոր կտրվածքով
Թվում է, թե այս մոդելը երբեք չի կորցնի իր արդիականությունը։ Ի տարբերություն V-աձեւ տարբերակի, որը մերկացնում է պարանոցը, նման բլուզը հարմարավետ կլինի նույնիսկ ամենացուրտ եղանակին: Համոզվեք, որ կտրվածքը շատ լայն չէ, քանի որ այն անբնական տեսք է ունենում ցուրտ եղանակին։
Ծավալային ու բարձր վզով
Մաքսիմալ «ձմեռային» բլուզն իր հարմարավետության շնորհիվ կսիրվի նորաձեւության սիրահարների կողմից։ Օվերսայզ ազատ ձեւվածքը եւ լայն օձիքը հիանալի զույգ են կազմում՝ պահպանելով տաք եւ ոճային կերպարը։ Եվ մի անհանգստացեք, քանի որ ծավալուն սիլուետը դա շատ հեշտ է համատեղել ճիշտ ընտրված փքաբաճկոնի հետ։
Գործվածքով (հյուսքերով)
Բլուզները հայտնվել են XIX դարի վերջին հյուսիսային երկրներում, իսկ հյուսքով մոդելները մեզ մոտ են եկել Իռլանդիայից։ Նախկինում նման գործվածքը բնորոշ էր միայն ձկնորսների հագուստին, եւ այժմ մենք այն ասոցացնում ենք ձմեռային հարմարավետության հետ: Այս բլուզները, թեեւ ժամանակի ընթացքում փոփոխվում են, բայց արդեն ավելի քան մեկ դար է հայտնի են:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի