Կտրուկ եւ համարձակ. ինչպես կրել կոշտ երկարաճիտները տարբեր ոճերում
Ունիվերսալություն տարվա ցանկացած եղանակին, անթիվ փոխակերպումներ եւ ոճավորման կանոնների բացակայություն․ այն է, ինչի համար մենք սիրում ենք կոպիտ երկարաճիտները։
Դժվար է գտնել ավելի բազմակողմանի կոշիկներ, քան կաշվե երկարաճիտները, երբեմն որդեգրված՝ անդեգրաունդային մշակույթից: Իհարկե, դրանց հետ փորձում են մրցակցության մեջ մտնել արդիական եւ անհամար սնիքերսի տարբերակները, որոնք հազվադեպ են ասոցացվում սպորտի հետ, սակայն մարզակոշիկների տեղին լինելը շատ պաշտոնական իրավիճակներում դեռեւս հարցականի տակ է։ Կոպիտ կոշիկներին ավելի լոյալ են վերաբերում. նման տարբերակներով աստղերը հայտնվում են եւ երեկույթների, եւ ֆիլմերի պրեմիերաների, եւ լյուքս դասի ռեստորաններ։
Նեո-գրանժ
Գրանժային կերպարները համադրելն ամենադյուրինն է։ Առանց ամաչելու համադրում ենք կապիտ երկարաճիտները պատառոտված ջինսերի, երկար բլուզների, օվերսայզ, վանդակավոր վերնաշապիկների եւ կաշվե բաճկոնների հետ։ Ոգեշնչվում ենք գրանժային մշակույթի գլխավոր ներկայացուցիչներից եւ Nirvana, Soundgarden, The Smashing Pumpkins ու Pearl Jeam շապիկներից։
Ռոմանտիկա

Մեր սիրած հնարքը՝ հակադրությունների խաղը, երբ իրար հակասող իրերը փորձում ենք համադրել եւ ստացվում են առավել հետաքրքիր կերպարներ։ Այդ իսկ պատճառով մարմնագույն, կաթնագույն եւ կարամելի երանգների եւ կոպիտ, զանգվածային կոշիկների, առատորեն զարդարված գոտիների, շղթաների «դուետը» շատ հաջողված համադրություն է։ Եվ որքան էլ ծեծված է «համադրեք անհամատեղելի» արտահայտությունը, ավելի լավ խորհուրդ չեք գտնի։
Դասական
Հակառակ կարծրատիպին, կոպիտ կոշիկները հիանալի համադրվում են դասական իրերի հետ։ Օրինակ, գրասենյակային պահարանում առկա վանդակավոր պրինտով բաճկոնը անհամբերությամբ սպասում է, որպեսզի համադրեք մի քանի հետաքրքիր իրերի հետ, քան սովորական կաշվե կամ ունիվերսալ բարձրակրունկներով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում