Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ չեն վարվում
Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններ չեն վարվում, այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր արտգործնախարարությունից, թե արդյոք ֆորմալ բանակցություններ նախանշվո՞ւմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև շփումները սահմանափակվում են միջազգային օրակարգի տարաբեր հարցերի շուրջ բազմակողմ ձևաչափով քննարկումներին մասնակցությամբ», - ասված է ԱԳՆ պատասխանում։
Վերջին շրջանում Անկարան և Երևանը պարբերաբար մեսիջներ են փոխանցում երկկողմ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ`բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ի պատասխան, հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը