Թուրքիան եւս պատվաստանյութ է մշակել կորոնավիրուսի դեմ
Նոր կորոնավիրուսի դեմ թուրքական պատվաստանյութի՝ Turkovac-ի մշակման գործընթացը հասել է այն փուլին, երբ կարելի է դիմել արտակարգ օգտագործման համար: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան՝ հիշեցնելով, որ ավելի վաղ դեղամիջոցի արտադրությունը հաստատվել էր երկրի ձեռնարկություններից մեկում, հաղորդում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիայում ստեղծվել է ենթակառուցվածք, որը թույլ է տալիս գործարկել Turkovac-ի զանգվածային արտադրության երկրորդ ձեռնարկությունը:
Turkovac պատվաստանյութը մշակվել է Erciyes համալսարանի գիտնականների կողմից՝ Թուրքիայի առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող Թուրքիայի առողջապահության ինստիտուտի (TÜSEB) հետ համատեղ: Կլինիկական փորձարկումների երրորդ փուլի առաջին պատվաստանյութերը կամավորներին հանձնվել են հունիսի 22-ին Անկարայի քաղաքային հիվանդանոցում: Turkovac-ը նոր կորոնավիրուսի դեմ առաջին թուրքական ինակտիվ պատվաստանյութն է:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը