Վրաստանում մեկնարկել է նախընտրական արշավը. ԿԸՀ-ի միջոցառումների ամբողջական ցուցակը
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական իշխանությունների մարմիններում ընտրություններին նվիրված նախընտրական միջոցառումների ծրագիրը։
Վրաստանում ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: Դրանցում երկրի բնակիչները քաղաքապետեր եւ տեղական խորհրդակցական մարմինների՝ սակրեբուլոների պատգամավորներ կընտրեն 64 քաղաքներում ու շրջաններում: Արդեն այսօրվանից Վրաստանում ընդհուպ մինչեւ քվեարկության օրն արգելված է այն ծրագրերի եւ նախագծերի իրագործումը, որոնք հաշվառված չեն երկրի բյուջեում, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ կառավարության կամ պետական գերատեսչությունների գովազդային հոլովակների ցուցադրությունը իրագործվող կամ պլանավորվող նախագծերի մասին:
Նաեւ մինչեւ հոկտեմբերի 2-ն արգելված է բարձրացնել կենսաթոշակները, սոցիալական կամ պետությունից ստացվող մյուս վճարումները: Ուժի մեջ են մտնում հասարակական կարծիքի արդյունքների հրապարակումների հատուկ կանոնները, որոնք գործելու են մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը եւ դրանից երկու ամիս անց: Բացի այդ, կուսակցություններն իրավունք չունեն ընտրությունների արդյունքների ամփոփումից առաջ իրենց ներկայացուցչին հետ կանչել ԿԸՀ-ից, հաղորդել է Sputnik-ը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը