«Պրոֆեսորի միակ հարցը, որից կարմրելու աստիճան ամաչեցի․․․»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր առաջ հանդիպեցի Բելգիայի Թագավորության Լյուվենի (կաթոլիկ) համալսարանի պրֆեսոր, հայագետ, իմ վաղեմի բարեկամ Բեռնար Կուլիի հետ։ Բեռնարի հետ ժամանակին, մի քանի անգամ, միասին այցելել ենք նաև Արցախ: Շատ հետաքրքիր գիտնական է. արևելագետ, հայոց պատմության, հայ մշակույթի եվրոպացի լավագույն գիտակներից մեկը։ Վստահաբար կասեմ, որ Արցախի մասին շատ ավելին գիտի, քան նիկոլահպատակ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը։
Երկար զրուցեցինք վերջին երկու տարիների անցուդարձից։ Պատերազմից, արտաքին քաղաքականությունից, տարածաշրջանի հնարավոր զարգացումներից, հայկական մշակույթային ժառանգությունից, նրա համաշխարհային հետքից և այլն։
Պրոֆեսորի միակ հարցը, որից կարմրելու աստիճան ամաչեցի, այն էր, թե ինչպե՞ս Հայաստանի ընտրողների մեծասնությունը, ձայն տվեցին պատերազմի խայտառակ պարտությամբ աշխարհին հայտնի դարձած Նիկոլին։
Փորձեցի բացատրել, որ երևի արտաքին ուժերն օգնեցին, ընդիմությունը լավ չաշխատեց և չկարողացավ հավատ ներշնչել, իսկ մյուս նորելուկ կուսակցությունները ճիշտ չներկայացան, և այլն, և այլն (փորձում էի ինչ-որ կերպ արդարացնել մարդկանց ընտրությունը)։
Քաղաքավարական նրբություններով փայլող պրոֆեսորի հայացքը և հիասթափեցնող զարմանքն առավել քան ակնհայտ էր։ Նիկոլ ընտրողներին արդարացնող իմ բացատրություններն ուղղակի ապարդյուն էին, և անհասկանալի։ Առաջին անգամ, եվրոպացի հայագետի և հայ ժողովրդի լավ բարեկամներից մեկի մոտ, ամաչեցի Նիկոլի և իր ընտրողների համար։
Աշխարհում ապրում է շուրջ 10 միլիոն հայ։ Աշխարհի մեծ մասը, փաստացի տեղյակ է մեր խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից։ Նիկոլը՝ կեղծիքախառը մանիպուլյացիաներով, բռնաճնշումներով և աղանդավորներով՝ հավաքեց շուրջ 670 հազար ձայն, այսինքն՝ ամբողջ հայության մոտ 6,7%-ը։ Բայց ստացվում է, որ աշխարհի առջև ամաչելու են շատերը։
Հ.Գ. Ճիշտ են ասում, որ գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում»։


















































Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ. Արտակ Զաքարյան
Կարող է՞ ՍՈւ-30 ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին
Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան
Նիկոլը ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ․ Արտակ Զաքարյան
Ուշադրությունը շեղելու համար ՔՊ խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում. Արտակ Զաքարյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ