Արցախի կորստից հետո վտանգված է ողջ Հայաստանը, իսկ մենք ոգևորված գնում ենք ընտրություններ կոչված ֆարսին. Արդյո՞ք ճիշտ էր Գորբաչովը
Հայաստանը նախընտրական թոհուբոհի մեջ է։ Գրանցվել են նոր կուսակցություններ, նախկին մոռացված մարդ-կուսակցությունները միավորվում, ստեղծում են դաշինքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Եվ բոլոր գործիչները դեմքի կեղծ մտահոգ, բայց և լուրջ արտահայտությամբ խոսում են իրենց ազգափրկիչ ծրագրերի մասին։ Բայց, իհարկե չեն մոռանում նաև հանրությանը ներկայանալ իրենց լայն «անկեղծ» ժպիտներով, որոնք քեզ են նայում գովազդային վահանակներից։ Կարծես գտնվում ես օվկիանոսի հեռու մի կզղում ՝ ապահով, չունենալով ոչ մի թշնամի, որը կիլոմետր առ կիլոմետր նվաճում է հայրենիքդ։
Արցախի կորստից հետո վտանգված է ողջ Հայաստանը, իսկ մենք ոգևորված գնում ենք ընտրություններ կոչված ֆարսին։ Բայց ինչու եմ զարմանում և զայրանում։ «Ղարաբաղ» կոմիտեի և կոմիտեի հիմքի վրա ստեղծված Հայոց համազգային շարժման նախկին անդամներից ընդամենը երկու-երեքը ձայն բարձրացրեցին հանուն Արցախի,երբ պարզ էր որ այն կործանման եզրին է, կործանվում է և վերջապես կործանվեց։
էլ չեմ ասում, որ կոմիտեի և ՀՀՇ անդամներից շատերը դավաճանելով իրենց իսկ Արցախի ազատագրման գաղափարին, իշխանության գալուց հետո պատրաստ էին Արցախը հանձնելու։ Իսկ այսօրվա նորահայտ գործիչնե՞րը, նրանցից շատերը անթաքույց պաշտպանում կամ, «լավագույն» դեպքում լռում էին, երբ արդեն պարզ էր Արցախի հանձման ծրագիրը և այսօր էլ ձևեր են թափում, իբր անհանգստացած են իրավիճակով, բայց․․․համագումարներ են անում և գնում ընտրությունների։ Եթե այդ գործիչներն իրոք անհանգստացած լինեին Հայաստանի և Արցախի ճակատագրով, ապա կմիավորվեին, կապստամբեին և ոչ թե կխաղային պարտության և նվաստացման, Արցախը հանձնողի խաղի կանոններով։
Հիշեցի 1988թ․ ավերիչ երկրաշարժի առաջին օրերին ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի այցը Լենինական։ Երբ նրան բողոքեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալության մասին , Գորբաչովն ասաց. ОНИ РВУТСЯ К ВЛАСТИ!»,- գրել է Իշխանյանը:


















































«Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
Այս նույն տրամաբանությամբ՝ 1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա. Իշխանյանը՝ ԱԳՆ-ին
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»