Այսօրվանից մենք մեր բոլոր ռեսուրսները պետք է դնենք արժանապատիվ, երկարաժամկետ և ամուր խաղաղություն կառուցելու համար
Այսօրվանից մենք մեր բոլոր ռեսուրսները պետք է դնենք արժանապատիվ, երկարաժամկետ և ամուր խաղաղություն կառուցելու համար: Նիկոլակերպ «քաղաքականությունն» ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները: Մենք ուղակի պարտավոր ենք կասեցնել կործանման տանող այս ամենաթողությունը, անպատասխանատվությունը, հակապետական, ապազգային փնթիություններն ու դավաճանական քայլերը: Առաջին հերթին մենք պետք է կարողանանք մեզ հարգանքի ու պատվի արժանացնել, զարգացնել, վերակառուցել ու պաշտպանել:
2020թ. աշնանային պատերազմի արդյունքում, արմատական փոփոխության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանական և անվտանգային միջավայրերը։ Ստեղծված քաոտիկ իրավիճակը, ստիպում է վերանայել անվտանգության ապահովման գրեթե բոլոր բաղադրիչները՝ ընդլայնելով ու խորացնելով ՌԴ հետ ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցության բազմաֆունկցիոնալ հարաբերությունները։
Նախ և առաջ ՀՀ պաշտպանական քաղաքականության ոլորտում, 2021-23թթ․համար անհրաժեշտ են լինելու իրականացնել հակաճգնաժամային համալիր միջոցառումներ:
Պաշտպանական քաղաքականության հստակեցմամբ և իրավական-օրենսդրական մեխանիզմների վերանայմամբ անհրաժեշտ է ապահովել նիկոլիզմի պատճառով ավիրված զինված ուժերի վերակառուցման ու արդիականացման նախադրյալները։
ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի վերանայմամբ՝ անհրաժեշտ է արագ կողմնորոշվել և վերադասավորվել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության նոր իրողություններին ու դրանց պահանջներին։ Վերագնահատել ՀՀ ռազմավարական շահերն ու առաջնահերթությունները, դրանց ապահովման առկա և/կամ անհրաժեշտ քաղաքական ու մասնագիտական ներուժը, նյութա-տնտեսական ռեսուրսները և ֆինանսական միջոցները։ Խորքային ուսումնասիրության և համեմատական վերլուծության ենթարկել անվտանգային և պաշտպանական համակարգերը (հատկապես Իսրայելի փորձը)։ Մշակել դրանց կիրառելի մոդելների արդյունավետ գործարկման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ հաշվի առնելով անմիջական սպառնալիքի դեպքում ՌԴ ԶՈՒ տեղակայված ստորաբաժանումների հետ համագործակցության խնդիրները։
Պետության պաշտպանունակությանն ուղղված ներքին քաղաքականության վերագնահատմամբ՝ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ապահովել համապատասխան օրենսդրական և այլ իրավական բազան, ինչպես նաև մշակել և գործողության մեջ դնել ԶՈՒ արդիականացման հայեցակարգային փաստաթղթերը։
Անհրաժեշտ է իրականացնել ՀՀ արտաքին քաղաքականության անվտանգային մասի վերաձևակերպումներ, ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ նոր միջազգային իրավա-պայմանագրային հիմքերի ապահովում, տարածաշրջանային անվտանգության բալանսավորում, տարածաշրջանային անվտանգության ապահովման վրա՝ ՀՀ ազդեցության ոլորտների համադրում նախ և առաջ ՌԴ և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ հետ։
Շարունակելի.


















































Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ. Արտակ Զաքարյան
Կարող է՞ ՍՈւ-30 ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին
Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան
Նիկոլը ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ․ Արտակ Զաքարյան
Ուշադրությունը շեղելու համար ՔՊ խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում. Արտակ Զաքարյան
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...