«Վիճակն առայժմ սուր է․ թույլ տվեք չհրապարակել ախտորոշումը։ Ես սնահավատ եմ դարձել». Օլգա Բուզովա
Երգչուհի Օլգա Բուզովան, որը շտապ վիրահատության է ենթարկվել եւ գտնվում է հիվանդանոցում, հրապարակում է արել՝ մանրամասներ ներկայացնելով իր վիճակից։ «Չէի ցանկանում առհասարակ ոչինչ ասել, բայց տարբեր հիմար ասեկոսեներից խուսափելու նպատակով հայտնում եմ. շտապ վիրահատությունը կատարվել է մայիսի 5-ին, հետո վերակենդանացման բաժանմունք, դժվարությամբ եմ ուշքի եկել ազգայացումից հետո։ Հիմա ցավոտ վերականգնում, բայց ես կհաղթահարեմ։ Այլ կերպ պարզապես չի կարող լինել։ Բոլորին առողջություն, խաղաղություն ու բարին եմ մաղթում։ Իրավիճակն առայժմ սուր է, այնպես որ թույլ տվեք չհրապարակել ախտորոշումը։ Ես սնահավատ եմ դարձել»,- նշել է Բուզովան։
Արտիստի առողջության համար անհանգստանում են նրա երկրպագուների բանակը, ինչպես նաեւ աստղային ընկերները։ Օլյան բոլորին, ովքեր անտարբեր չեն, շնորհակալություն է հայտնել աջակցության եւ ջերմ հաղորդագրությունների համար։ Բուզովայի հիվանդասենյակը լի է ծաղիկներով։
Երգչուհին այժմ արդեն կապի է դուրս գալիս հետեւորդների հետ՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն կաթիլային միացնում, գանգատվում է թուլությունից։ «Բարձրացել է ջերմությունս, բայց ամեն ինչ կարգին է, չէ որ ես գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո» Մի թոքր էլ կպառկեմ, քանի որ շատ եմ ուզում քնել։ Կարեւորը, որ մայրս ու հայրս գիտեն՝ ամեն ինչ լավ է»,- նախօրերին նշել էր արտիստը։
Երկրպագուները փորձել են Օլգայի մտերիմներին հարցուփորձ անել նրա վիճակի մասին։ Աննա Բուզովան նույնիսկ ստիպված է եղել պատասխանել հեյթերներին։ «Ինձ մահ ու կրկին կաթված են մաղթում։ Եվ ամենն այն պատճառով, թե ես անտարբեր եմ քրոջս առողջության նկատմամբ։ Բայց դա զառանցանք է»,- նշել է նա։


















































«Նոր ես». Բուզովայի համար հայ դիզայների ստեղծած զգեստն անակնկալով էր
Բուզովան իր երգերի վրա վեցանիշ թվեր է ծախսում
Համացանցում հայտնվել է Օլգա Բուզովայի «սատանայական» խաչակնքումը (տեսանյութ)
«Ռուսաստանում առաջինն է, եւ այն իմն է»։ Մանուկյանը 10 մլն ռուբլով ավտոմեքենա է գնել
Դավա Մանուկյանը Բուզովայի անվամբ դաջվածք է արել
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում