Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ
Հայաստան

Պառակտումներն ու սերմանվող ատելությունը նոր ցնցումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրը. Կաթողիկոսի պատգամը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հիսուս Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Այսօր Սուրբ Հարության հրաշափառ տոնն է, տոն՝ վերհառնումի, մեղքի ու մահվան հանդեպ հաղթության։ Քրիստոս հարություն է առել, բացվել է գերեզմանի դուռը, հրեշտակները կյանքի լուսեղեն ավետիսն են բերել, առաքյալները զորացել և ոգեշնչվել են հարուցյալ Փրկչի հայտնությամբ։ Սքանչելախորհուրդ Հարությամբ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մարդկությանը պարգևեց գողգոթաներից հառնելու, մահին հաղթելու և հավիտենական կյանքը ժառանգելու երկնային շնորհը։ Մենք այդ վստահությամբ ենք քաջալերվում, նաև գոտեպնդվում նեղությունների ու վշտերի, մահվան ահասարսուռ իրողության հանդիման` ունենալով հաստատուն հավատը, որ Քրիստոս հարություն է առել և նորոգել է կյանքը, դուրս բերել մարդկությանը մեղքի ու չարիքի խավարից, հաշտություն հաստատել մարդու և Աստծո միջև։ «Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այդ` այն կյանքն է, որ Նրա Որդու մեջ է»,- ասում է առաքյալը (Ա Հովհ. 5.11): Քրիստոսի Հարությամբ բացվել է օրհնյալ կյանքի, հույսի, սիրո, խաղաղության ու համերաշխության լուսավոր ուղին։ Այս կենարար ճանապարհից շեղումը հարության փոխարեն մահ ու ավեր է սփռում, փրկության փոխարեն՝ դատապարտություն և կործանում, կյանքը դարձնում ատելության, բաժանումների հորձանուտ՝ լի չարի փորձություններով ու վտանգներով։

Սիրելիներ, անցյալ տարի մեր ժողովուրդը Փրկչի նմանությամբ վերստին կրեց խաչելության տառապանքը։ Պատերազմի դժոխային հնոցում չարչարանաց գողգոթա անցնելով զոհվեցին հազարավոր մեր սիրասուն զավակներ, կորցրեցինք Արցախի՝ հարազատ հայրենիքի զգալի մասը։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես և հետպատերազմյան շրջանում մեր կյանքում հաստատուն չեղան տերունապատվեր սիրո և համերաշխության նախանձախնդրությունը, Աստծո պատգամների համաձայն կենսակերպը։ Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները։ Իսկ հայրենիքի անվտանգության չփարատվող մտահոգությունը, հայրենական կյանքի տեսլականի բացակայությունը, հիասթափությունն ու հուսախաբությունը անորոշության խավարով են մթագնել ապագայատեսիլ մեր հույսերը։ Ոչ մի հանգամանք, ոչ մի նպատակ, ոչինչ չի կարող արդարացնել ազգի ու հայրենիքի մասնատումն ու տկարացումը, ազգային և հոգևոր մեր արժեքների, նախնյաց ավանդների ոտնահարումը, նոր սերնդի ապազգայնացումն ու բարոյազրկումը, ազգի արժանապատվության ու պատվի նսեմացումը։ Մեր առջև ծառացած քաղաքական, տնտեսական, սոցիալական բարդ հիմնախնդիրների հանդիման, ճգնաժամային դժվարին հանգամանքներում թաղման անձավի մեջ մնալով, իրավիճակից դուրս ելնելու անհրաժեշտ գործողություններում հապաղելով` մեր խաչելությունը չի պսակվի հարության կենարար զորությամբ։ Հարությունը չի կայանում մերժելի ատելությամբ ու թշնամանքով, բաժանումով ու քայքայումով, այլ սիրով և հայրենյաց սիրո շուրջ համախմբումով, նեղություններն ու դժվարությունները միասնաբար հաղթահարելով։ Մեր ժողովրդի կյանքը ի հայրենիս և ի սփյուռս սպասում է վշտերի անհապաղ սփոփման, չարչարանքներից հառնումի և հաղթական հարության։ Քրիստոսի պարգևած փրկության և հարության լույսը, սիրելիներ, ճառագում է զոհողություններ ստանձնելու առաքինության միջոցով, զոհողություններ մեկս մյուսի հանդեպ, զոհողություններ ի սեր ողջ ժողովրդի։ Այս լույսի ներքո է, որ եսապաշտությունն ընկրկում է աստվածապաշտության առջև, մահաբեր ընթացքը շրջվում է դեպի կենսատու Աստված, տառապանքների մատնող գործողությունները փոխակերպվում են հարուցյալ կյանքի արարումների՝ առաջնորդելով փրկության ու հավիտենության։ Մեր երկիրն ու ժողովրդին պատուհասներից վեր հանելը, Արցախի կյանքը ավերներից բարձրացնելը և հայության ու հայրենիքի վերածնունդը հրամայական հանձնառություն են՝ իրագործելի ազգի բոլոր զավակների, քաղաքական կուսակցությունների, մասնավորապես մեծագույն պատասխանատվությունը կրող իշխանությունների կողմից։ Հայրենաշեն ջանքերը կպսակվեն հաջողությամբ օրհասական իրավիճակից պետականությունը փրկելու նախանձախնդրությամբ, անձնական հավակնություններից հրաժարվելով, պետության ու ազգի շահը գերադասելով։ Այս ոգով հաղթական հանգրվանի պիտի հասցնենք մեր ցավագին կորուստների վերականգնման, մեր ազգային իրավունքների պաշտպանության, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման մեր նվիրական ձգտումները։

Սիրելիներ, Քրիստոս հարություն է առել և մեզ պարգևել զորությունը նորոգելու մեր հոգիները, մեր կյանքը։ Չհուսալքվենք ու թևաթափ չլինենք մեզ պաշարած փորձությունների հանդիման։ Զորացյալ մնանք հարության հավատով։ Հարության հրաշքը կենսագործենք մեր երկրում ու կյանքում։ Ջերմ իղձերով փարված մնանք մեր հարազատ բնօրրանին՝ մեր հողին, ջրին, մեր օջախին, կանխելու համար արտագաղթը հայրենիքից և հզորացնելու մեր պետությունը։ Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք մեր կյանքի դառնություններն ու արհավիրքները՝ հասնելով մեր հույսերի ու տեսիլքների իրագործմանը և հարուցյալ նոր կյանքի կերտմանը։

Հոգենորոգ այս օրը աղոթք բարձրացնենք, որ Փրկիչ մեր Տիրոջ օրհնությունն ու շնորհները սփռվեն մարդկանց սրտերում՝ խաղաղություն և բարօրություն բերելով աշխարհին, իմաստություն քաղաքական գործիչներին՝ պետական ու հասարակական կյանքը կարգավորելու և բարեկեցության առաջնորդելու պատասխանատվության մեջ։ Աղոթենք պատերազմում վիրավորված մեր զավակների առողջության, գերիների և անհայտ կորածների վերադարձի, մեր զոհված քաջորդիների և համավարակից մահացածների հոգիների հանգստության համար՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի մխիթարությամբ. «Ես իսկ եմ hարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11.25)։ Թող Սուրբ Զատկի հուսառատ ավետիսը հայրենաշեն երազների իրագործման զորությունը պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Եվ թող Հարության արշալույսով զարդարվի երկնակամարը մեր ազգային-եկեղեցական կյանքի, և խաղաղ ու ապահով մնա մեր հայրենիքը՝ Հայաստան ու Արցախ աշխարհը, հավատքով ամուր, սիրով ու միասնական՝ մեր ժողովուրդը, այսօր և միշտ և հավիտյան. ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: