Թրքաբոլշևիզմի ոչ մանկական հիվանդությունները
Հայաստանում ապրիլի 24–ին ընդառաջ քարոզչական դաշտում «թուրքական բաղնիք» է կազմակերպվել։ Շեփորահարը Նիկոլ Փաշինյանն է։ Ձայնակցողները նրա ուսապարկերն են և ուսապարկերին կից «անաչառ վերլուծաբանները»։ Տիկնիկավարները մեր երկրից դուրս են։
Տեղի է ունենում Հայոց ցեղասպանության գռեհիկ առևտուր՝ «Հոլանդական աճուրդի» եղանակով։ Դա կղերապահպանողական մտածողության կրող և առևտրական քաղաքական գործիչներին ներհատուկ վարքագիծ է։ Անհայրենիք «հայրենասերների» վերջին հանգրվանը։
Պարզունակ ու հակապետական են ինչպես իշխանության ներկայացրած թրքամետ բանաձևերը, այնպես էլ թրքատյացների հակադարձումները։ Աղմուկը մեծ է, բովանդակությունը՝ զրո։
Անկախ այս «բանավեճից», մի կարևոր բան եմ ուզում ընդգծել։
Ադրբեջանում կգտնվի՞ գոնե մեկ պատգամավոր կամ շարքային քաղաքացի, ով կհայտարարի, որ Շուշին հայկական է և այն պետք է վերադարձնել Արցախին։ Եթե նման բան հայտարարի ադրբեջանցին, ապա քանի՞ րոպե կմնա իր տեղում։
Թուրքիայում կգտնվի՞ գոնե մեկ պատգամավոր կամ շարքային թուրք, ով կհայտարարի, որ Կարսը հայկական է և այն պետք է վերադարձնել Հայաստանին։ Եթե գտնվի նման մեկը, ապա ազատության մեջ կմնա՞, ողջ կմնա՞։
Այլ է պատկերը Հայաստանում։
Նորանկախ Հայաստանում պարբերաբար թուրքական օրեր են հայտարարվում և «խաղաղասիրության» քարոզ տարվում իշխանությունների կողմից՝ սկսած նախորդ դարի 90–ականներից։ Սրանց թվում է, որ եթե շալվարներն իջեցնեն ու համապատասխան դիրքով կանգնեն, ապա կդառնան առաջադեմ, խաղաղության աղավնի ու ժամանակակից։ Թուրքն էլ անմիջապես կբարեկամանա ու կյանքը կդառնա մեղր։ Բայց չէ՞ որ կյանքը միշտ հակառակն է ապացուցել։
Խաղաղասեր ներկայացողները հայ ժողովրդի գլխին պատերազմ ու պարտություն են բերել, իսկ կոշտ ու ազգային գծի կողմնակիցները՝ խաղաղություն, զարգացում ու հաղթանակ։
Ինչքան շատ են մեր տնաբույծ թրքաբոլշևիկներն անհարմար դիրք ընդունում, այնքան ագրեսիվանում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Որքան ՀՀ իշխանություններն ավելի շատ են քիրվայանում, այնքան բացվում է մեր ոխերիմ հարևանների ախորժակը։ Սա բնության օրենք է և քաղաքագիտական կանոն։
Ցավով պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի կամ ավելի ճիշտ՝ հայ ժողովրդին ներկայացնող քաղաքական վերնախավ կոչվածի մի մասի մոտ չբուժվող ու արդեն ոչ մանկական հիվանդութուն կա՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ու փախչել ազգային «Ես»–ից։
Հայ բոլշևիկն ավելի բոլշևիկ է, քան Վլադիմիր Լենինը։ Հայ լիբերալն ու շուկայական տնտեսության կողմնակիցն ավելի լիբերալ է, քան Ադամ Սմիթը, ավելի պրոլետար, քան Կարլ Մարքսը, ավելի մարդատյաց, քան ՆԿՎԴ–ի Նիկոլայ Եժովը։ Հայ քիրվան ավելի թուրք է, քան Աթաթուրքը կամ երիտթուրքը։
Ի դեպ, հայ֊թուրքական հարաբերությունները համեմատաբար նորմալ և տարանջատված են եղել հայ–ադրբեջանական հարաբերություններից, նախապայմաններից ու ստորացումներից այն փուլում, երբ հայերն իրենց արժանապատիվ ու ողնաշարով են պահել։ Լինի դա Սարդարապատում, Բաշ–Ապարանում, Շուշիում, Ջաբրայիլում, Մարտակերտում կամ դիվանագիտական հարթության մեջ։
Խաղաղություն մուրացողին դիակներ են ուղարկում, ոչ թե բաց սահմաններ, էժան լոլիկ կամ նորմալ միջպետական հարաբերություններ։ Սա` ի գիտություն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»