Խեղճ Խաչատուր Սուքիասյան, մնացել է վահագնհովակիմյանանմանի հույսին
Սահմանադրական հեղաշրջման առանցքային խամաճիկներից մեկը՝ Վահագն Հովակիմյանը երեկ որոշել է իր հովանավորության տակ վերցնել Խաչատուր Սուքիասյանին, ասելով, թե նա 2008 թվականից այլեւս օլիգարխ չի հանդիսանում, որովհետեւ նա իր կարողության զգալի մասը կորցրել է քաղաքական հայացքների համար:
Վահագն Հովակիմյանի հայտարարությունն, իհարկե, շատ հարցեր է առաջացնում, բայց ամենակարեւորն այն է, որ Խաչատուր Սուքիասյանն այնքան է ընկել, որ նրան իր պաշտպանության, հովանավորության է տակ է վերցնում Վահագն Հովակիմյանի նման մեկը: Մնում է ասել՝ խեղճ Սուքիասյան:
Ինչ վերաբերում է հարցերին, ապա երբեք Սուքիասյան ընտանիքը չի ասել, որ իր կարողությունների զգալի մասը կորցրել է, քանի որ այդպես չի եղել: Ավելին, Խաչատուր Սուքիասյանն էր հայտարարում, որ իր ընկերը Սերժ Սարգսյանն է:
Մյուս կողմից, եթե Վահագն Հովակիմյանին հայտնի է, թե որ թվականից Սուքիասյանն այլեւս օլիգարխ չէ, ապա հանրությանն էլ հետաքրքրում է, թե նույն Վահագն Հովակիմյանը, որ թվականից է իրավաբանի որակավորում ստացել, որ քիթը խոթում է իրավաբանական հարթության մեջ, անգամ սահմանադրական հեղաշրջումներ իրականացնում:
Եւ ամենագլխավոր հարցը, որ թվականին վերջապես Վահագն Հովակիմյանը կվերածվի մարդու: Սա հարցերի հարցն է:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը