Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ
Թոփ-լուրեր

«Դա ուղղակի զզվելի է. ես գետինը կմտնեի՝ երբեք նման հանդիպում չէի կազմակերպի». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ իշխանությունները ձևավորում են ֆեյք-ազատամարտիկների կերպարներ, իշխանական մամուլը ողողում նրանց տեսաուղերձներով, և դրան զուգահեռ՝ փորձում քաղաքացիներին լռեցնել հարցադրումներով, օրինակ՝ գնայիր՝ կռվեիր, բա դու առաջնագծում չէիր, և այլն:

«Ես կուզեմ մի դեպք պատմել՝ այս իշխանության հանցագործություններից մեկը, որի համար, վստահ եմ, մի օր 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը դատվելու են, որովհետև ՀՀ օրենքներն են խախտել՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը: Մի անգամ ինձ և Իշխան Սաղաթելյանին տեղեկություն փոխանցվեց, որ իշխանական ֆեյքային բանակները պատրաստվում են մի շարք անել՝ ովքեր առաջնագծում չեն: Մոտ 40-50 լուսանկար էին հրապարակել. լավ, Իշխանի նկարը, իմը համացանցից հեշտ կարելի էր գտնել, բայց, օրինակ՝ Կոտայքի մեր տարածքային պատասխանատուի, նրա եղբորորդու, տարբեր մեր շրջանների ընկերների լուսանկարներ, որ համացանցում չկար, բոլորինը անձնագրային տվյալներ էին հրապարակել՝ վերցրել էին ՀՀ ոստիկանության տվյալների բազայից, դա ուղղակի քրեորեն պատժելի հանցագործություն էր: Ընդ որում՝ այդ ցանկից շատերը մարտական գործողությունների մասնակից էին, ուղղակի իշխանությունը միշտ արհեստական կեղծ օրակարգեր գցելով, հարցադրումներ հրապարակ նետելով՝ փախուստ է տալիս բովանդակային բանավեճից, պատսպարվում է այդ կեղծ լոզունգների հետևում, որպեսզի ավելի հստակ չլինի նրանց այն հանցավոր գործունեությունը, որի արդյունքը երկրում տիրող այս ողբերգական վիճակն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում ռազմական դրության վերացմանը, Գեղամ Մանուկյանն ասաց, որ այն միայն մեկ պատճառով էր պահպանվում՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը չդրվի քննարկման.

«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մյուս դրույթները չէին պահպանվում: Տեսեք՝ երկրում ռազմական դրություն է, բայց պաշտպանական ոլորտն ուղղակի խայտառակ վիճակում է: Զինվորները գալիս են արձակուրդ և չեն վերադառնում զորամաս, զինվորների ծնողները ցույց են անում, իրենց պահանջները բավարարվում են: Այսպիսի փնթի վիճակ մեր երկրում երբեք չի եղել: Տասնյակներով, հարյուրներով զինվորներ լքել են իրենց մարտական հերթապահությունը կամ զինվորական ծառայությունը: Իշխանությունը ռազմական դրությունը պահպանում էր ոչ թե երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու, ոչ բանակի կենսագործունեությունը բարելավելու համար, այդ հարվածներից հետո մեջքը ուղղելու համար, այլ մեկ բանի համար՝ ռազմական դրությունը պաշտպանիչ զրահաբաճկոն է. Մի հատը Փաշինյանի հագին է, մյուսն էլ ռազմական դրությունն էր: Մեկ շաբաթ առաջ, երբ պաշտպանության հանձնաժողովի նիստում ընդդիմությունն էլի բերել էր նախագիծը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանն ատամներով պաշտպանում էին՝ վայ, գիտե՞ք՝ ինչ կարևոր է ռազմական դրության պահպանումը: Այսօր ձայն չհանելով, առանց ծպտունի՝ քվեարկեցին, գնաց»:

Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ համաձայնություն կա խորհրդարանում, որպեսզի անվստահություն չհայտնեն վարչապետին, նա պատասխանեց. «Ոչ, դա որևէ բան չի նշանակում, որովհետև ՀՀ-ում դեռ ընտրություն նշանակված չէ, ՀՀ-ում դեռ վարչապետը հրաժարական չի տվել, դեռ 2 անգամ ընտրություն կայանալը իրականություն չէ, և այդ պայմաններում խոսել երևութական արտահերթ ընտրությունների մասին՝ իմաստ չունի: Անվստահության մասով՝ բոլոր սցենարները գործում են, Հայաստանում որևէ բան հնարավոր չէ բացառել: Առնվազն, ես՝ որպես դիտորդ, որպես քաղաքացի՝ արձանագրում եմ մի փաստ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարների հետ, այդ հանդիպումներից հետո ուղղակի հայտարարվել է, որ համաձայնել են հունիսի 20-ին ընտրություն նշանակելու մասին: Եթե 2018թ., երբ սահմանադրական կարգը Նիկոլ Փաշինյանը տապալեց, մտան ԱԺ, որից հետո հուշագիր ստորագրեց, ենթադրենք, ԲՀԿ-ի հետ, կար հուշագրում կետ, որ չի առաջադրվելու: Տվյալ դեպքում ո՛չ հուշագիր կա, ո՛չ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից պաշտոնապես լսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում թեկնածու չեն առաջադրելու»:

Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» որոշել է սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը: Նիկոլ Փաշինյանը նույնպես սկսել է մարզային այցելություններ, և ըստ էության, քարոզարշավ է իրականացնում մարզերում, արդյո՞ք Ձեր այդ որոշումն այս տրամաբանության շրջանակներում է, և արդյո՞ք իրենց այցերը նույնպես կարող ենք համարել քարոզարշավի մեկնարկ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Փաշինյանի գրառումից հետո:

Ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ, որովհետև սրանից առաջ էլ «Հայրենիքի փրկության շարժումը» ունեցել է նման հանդիպումներ Արարատում, Շիրակում, Լոռիում, և դրա շարունակությունն է: Եվս երկու խնդիր կար՝ ակնառու է, որ իշխանությունն իր կեղծ քարոզչությամբ շատ ավելի փորձում է ազդել շրջաններում բնակվող մեր համաքաղաքացիների վրա, նաև՝ հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու բնական սահմանափակվածությունը մարզերում, և դրա համար ուղղակի որոշել է այդ հանդիպումներն ավելացնել: Ուղղակի, չեմ ուզենա երբեք Նիկոլ Փաշինյանի այս վերջին շրջանում մարզերի հանդիպումների հետ համեմատել. Ես գետինը կմտնեի՝ երբեք նման հանդիպում չէի կազմակերպի, և կարծում եմ, որ «Հայրենիքի փրկության շարժումը» կամ ՀՅԴ-ն նման հանդիպում չէր կազմակերպի: Նկատի ունեմ՝ բեմականացումները, մարդկանց փողով բերելը, դպրոցականներին բերելը, այդ կեղծ թատրոնը, որ կա, ուղղակի զզվելի է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում