նիկոլի վտանգավոր հանձնարարականը
նիկոլը շարունակում է վտանգ ներկայացնել մեր ժողովրդի, մեր պետության համար: Ցավոք, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո դեռ կան մարդիկ, որոնք չեն ընկալում այս իրողությունը: Իսկ նիկոլը, նիկոլիզմը շարունակում է իր ավերածությունները:
Նախօրեին «5-րդ ալիքով» սահմռկեցուցիչ մի ռեպորտաժ հեռարձակվեց: Հերոս տղերքի ծնողները պատմում են, թե ինչպես են գնացել, գտել իրենց որդիների, ամուսինների, եղբայրների մարմինները, հավաքել, վտանգելով իրենց կյանքը բերել հասցրել այստեղ, լվացել ոսկորները, հանձնել համապատասխան մարմիններին, բայց մինչեւ հիմա դնթ անալիզի պատասխանները չեն ստացել:
Չգիտեմ, ընկալո՞ւմ եք ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում: Ընկալո՞ւմ եք, թե դեռ չեք ընկալում: Իսկ այս նույն ժամանակ, այս տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավոր նիկոլը Արագածոտնում հայտարարում է՝ մեր զոհերի թիվը չորս հազարը չի անցնելու:
Սա ընդամենը հրահանգ էր: Իսկ ծնողներն ասում են, թե ինչու իրենք պատասխանները չեն ստանում, ինչու են Մեծամորի անատոմիկի մոտ զոհերի մարմիններով լեցուն ֆուռերը կանգնած: նիկոլը հրահանգել է չհրապարակել զոհերի թվերը, թաքցնել այնքան ժամանակ մինչեւ ինքը ճողոպրի կամ երկիրը վերջնականապես կործանի:
Հանրությունը դեռ քնած է, դեռ չի հասկանում ինչ է կատարվում: Մեր զոհերի թիվը վաղուց անցել է չորս հազարը, հինգ հազարը: Հիմա չպետք է անցնի, արդեն անցել է: նիկոլը պարզապես հրեշավոր հրաման տվեց, իսկ լրագրողները լռում են, հանրությունը լռում է:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»