Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ

Իշխանությունը միացրել է մահերի մեքենան

Հայաստանը մտել է աղետի նոր փուլ։ Մեծ թափով գործում է քովիդ մահերի մեքենան։ Հիվանդանոցները գերծանրաբեռնված են։ Քովիդի դեմ պայքարի մինչ այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է։ Վերջին շրջանում մահերի ցուցանիշը սահմռկեցուցիչ է. մարտի 25-ին գրանցվել է մահվան 18 դեպք, կորոնավիրուսային վարակ ունեցող, սակայն մահը այլ հիվանդության պատճառով վրա հասած ևս 6 դեպք, 24-ին՝ 17 դեպք, 23-ին՝ 26 դեպք, 22-ին՝ 15։ Եվ դա տեղի է ունենում տոտալ անտարբերության պայմաններում։

Իշխանություն չկա։ Իշխանությունը չի տեսնում երկրում ինչ է կատարվում։ Գերագույն գլխավորը ապրում է իր գլխի իրականության մեջ՝ բացառապես սեփական աթոռը պահելու մոլուցքով։ Նրան Հայաստանը չի հետաքրքրում, նա վերջնականապես իրեն տարանջատել է երկրից։

Առողջապահության նախարարը փորձում է ինչ-որ ձևակերպումներ տալ, ինչ-որ բան ասել, բայց ակնհայտ է, որ նա չի տիրապետում իրավիճակին։ Եվ եթե անկեղծ լինենք, սա արդեն մեկ նախարարության խնդիր չէ։

Նախարարն ասում է՝ Հայաստանում պատվաստվել է շուրջ 600 մարդ։ Սա նույնիսկ կես գյուղի ծավալ չի կազմում։ Սա աբսուրդ թիվ է։ Նույնիսկ այս դեպքում, երբ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ պատվաստում են բուժաշխատողներին և միայն ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, անհասկանալի է, թե ինչ մեխանիզմով է քաղաքացին դիմում և ստանում պատվաստում։ Որքան մարդ պետք է մահանա, որ իշխանությունը ի վերջո կենդանության նշաններ ցույց տա։

Ես հարցեր եմ ուղղում Առողջապահության նախարարին, որ փոխանցի իր շեֆին.

• Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր անգործության պատճառով, որ չեք կարողանում ՌԴ-ից որոշակի քանակի պատվաստանյութ բերել, մարդիկ մահանում են՝ ամեն օր, ամեն ժամ։
• Ի՞նչ մեխանիզմով է բաժանվել այդ 600 չափաբաժինը։ Ովքեր են ստացել, ոչ մի պաշտոնական խողովակ չի գործել՝ դիմելու և ստանալու համար։
• Դու՞ք հասկանում եք, որ երկրի ղեկավարը այս պայմաններում չի կարող զանգվածային միջոցառումներ կազմակերպել, որտեղ զգալի թիվ են կազմում տարեցները և երեխաները։ Դուք հասկանու՞մ եք, որ դրանից հետո մարդիկ են հիվանդանում ու մահանում։
• Առողջապահության նախարարը հայտարարում է, թե Հայաստանում առկա է կրկնավարակման 300 դեպք՝ պաշտոնապես գրանցված 187441 հիվանդից։ Աշխարհում այլ է պատկերը։ Մեր երկրում ամեն ինչը կեղծվու՞մ է, նույնիսկ կրկնավարակի թիվը։

Մարդկանց առողջությունը և կյանքը դարձել է քաղաքական անտարբերության առարկա։ Դրա փոխարեն իշխանությունը հրատապ է համարում վիրավորանքի համար տուգանքների բարձրացման հարցի քննարկումը և օրենքի փափոխությունը։ Միայն թե իրենց չվիրավորեն, իսկ մնացյալը կարևոր չէ։ Կարևոր չէ, որ քովիդով վարակված մարդիկ ծանր վիճակում օրերով սպասում են հոսպիտալացման, հիվանդանոցներում չի բավարարում թթվածինը, չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։
Պետության անտարբերության պայմաններում մարդիկ երթևեկում են գերծանրաբեռնված տրանսպորտում և, ընդհանրապես, կարծես մոռացել են աղետի մասին։ Իսկ մեր իշխանությունը չկա։ Այնպես, ինչպես չկար պատերազմի ժամանակ, չկար պատերազմից հետո, չկար անհետ կորած զինվորների որոնման և գերիների վերադարձման հարցում։ Չկա նաև վիրուսի դեմ պայքարի հարցում։

Հասարակությունը դարձել է անտարբեր իր իսկ մահերի հանդեպ։ Հասարակությունը ցույց չի տալիս կենսունակության նշաններ։ Ոչ մի պահանջ, ոչ մի ընդվզում։ Կարծես թե այդպես էլ պետք է լիներ՝ պատվաստանյութի տոտալ բացակայություն, հիվանդանոցներում տեղերի գրեթե բացակայություն, ոչ մի կազմակերպչական աշխատանք պետության կողմից։ Ով ինչպես կարողանում, փրկվում է։

Համավարակով պայմանավորված աղետի գիտակցումը չկա նաև ընդդիմության շարքերում։ Այս հարցը կարծես դուրս է բոլորի օրակարգից։ Բայց հայրենիքի մասին մտահոգությունները միայն հազարամյա պատմության և գեոպոլիտիկ պաթոսախառը վերացական հայտարարություններով չպետք է սահմանափակվեն։ Հայրենիքի համար պայքարը նաև երկրի կողմից անտեր թողնված մարդկանց առողջության և կյանքի համար պայքարելով է դրսևորվում։ Տպավորություն է, թե ընդդիմությանը իրական Հայաստանը և իրական քաղաքացին չեն հետաքրքրում, նրանք միայն «պատմական և վեհ» գաղափարներով են զբաղված։ Այնինչ ցանկացած երկրում ընդդիմությունը հասնում է հաջողության և մեծ կոնսոլիդացիայի , եթե կարողանում է հանրային լայն շերտերի հետաքրքրության վրա հենվել, հասկանալ դրանք ու մարդկանց մենակ չթողնել։

Իսկ իրավիճակը իսկապես աղետալի է. Քովիդ ճակատում մենք կրում ենք խայտառակ պարտություն, որովհետև Փաշինյանի իշխանությունը չգիտի իր անելիքը, չգիտի ինչպես աշխատել։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ