նիկոլը շարունակում է խաբել. նա ցանկանում է հրաժարական տալ, բայց մնալ վարչապետ
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն արտահերթ ընտրությունների, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկելն այս պահին ավելորդ է համարում, որովհետև, նրա խոսքով, վարչապետը վաղը կարող է ուրիշ բան ասել:
«Ընտրական օրենսգրքում Փաշինյանը կարևոր փոփոխություն է անում, որպեսզի իր վախերը փարատի: Իսկ ինքը ինչի՞ց է վախենում, նրանից, որ հրաժարական կտար, և դրանից հետո հնարավոր է, որ պատգամավորների 1/3-ը առաջադրեր վարչապետի նոր թեկնածու, և տրամաբանական կլիներ ակնկալել, որ իր պատգամավորների մի զգալի հատված, ովքեր գիտեն՝ լավագույն սցենարի դեպքում էլ չեն հայտնվի խորհրդարանում, հնարավոր է՝ իրենց քաղաքական կյանքը երկարացնելու համար ընտրեին ուրիշ վարչապետ: Ն.Փաշինյանը փակելու է այդ հնարավորությունը՝ օրենքի ուժով»,- ասուլիսի ժամանակ ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Բանախոսի փոխանցմամբ՝ ԸՕ-ում կատարվում է հետևյալ փոփոխությունը. ասում է՝ ռազմական և արտակարգ դրության ժամանակ հերթական ընտրություններ չեն կարող անցկացվել, իսկ հիմա ավելացվել է, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել:
«Նա հրաժարական կտա, կշարունակի մնալ ժամանակավոր պաշտոնակատար, ռազմական կամ արտակարգ դրությունը՝ պայմանավորված կորոնավիրուսով, կերկարաձգի այնքան ժամանակ, ինչքան իրեն պետք է: Հետո կհանի ռազմական դրությունը, ու դրանից ոչ շուտ, քան 65 օրը, կանի ընտրություններ»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ չի ուզում այս պահին արտահերթ ընտրությունների գնալ-չգնալու մասին խոսել, քանի որ, նրա խոսքով, անսահմանադրականության իրավիճակում ենք հայտնվել:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»