Հաջորդ ընտրություններում Նիկոլին ձայն տվողը, եթե խելք ունի, ուրեմն առնվազն պետք է լինի անհայրենիք ու սեփական արժանանապատվություն չունեցող մարդ
Կապիտուլյանտ Նիկոլը, 2020թ հոկտեմբերի 16-ին, պատերազմի թեժ օրերին, հերթական անիմաստ հարցազրույցն է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկին։ Հարցազրույցում, նա հայտարարել է, որ ողջ պատմության ընթացքում, Արցախի բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայերը։
Դրանից ուղիղ երեք ամիս անց, 2021թ. հունվարի 20-ին, ԱԺ-ում, ի լուր աշխարհի, նա ասել է, որ Շուշին 90 տոկոսանոց ադրբեջանական բնակչությամբ՝ ոչ հայկական քաղաք է։
Կա՞ աշխարհում որևէ նորմալ երկրի նորմալ ղեկավար, ով նման «վարչապետին» հարգալից վերաբերվի։ Չկա։ Ոչ մի երկրի իշխանություն չի՛ հարգում Նիկոլին։ Նրան երբեք էլ չեն հարգել, և նրա հետ խոսել են միայն այն ժամանակ, երբ իրենց է պետք եղել, այլ ոչ թե Հայաստանին։ Նիկոլին շահագործել են, և շահագործում են բոլորը։ Իսկ շահագործվող Նիկոլը՝ հերթով տանուլ է տալիս Հայաստանի և Արցախի կենսական ու գոյաբանական շահերը։
Նիկոլին կանգնեցնել է պետք, որովհետև մի օր էլ հայտարարելու է, որ գեներալ Պասկևիչի ժամանակ, Երևանի բնակչության 77 տոկոսը մուսուլմաններ էին։
Հաջորդ ընտրություններում Նիկոլին ձայն տվողը, եթե խելք ունի, ուրեմն առնվազն պետք է լինի անհայրենիք ու սեփական արժանանապատվություն չունեցող մարդ։
Երբ որ նիկոլը հայտնվի դատարանում, այդ պահից հայ ժողովուրդը կվերականգնի իր արժանապատվությունն աշխարհում։ Դավաճանության կասկածները պետք է օրինական կարգով, մինչև վերջ կա՛մ բացահայտվեն, կամ էլ հերքվեն։
Իսկ եթե Նիկոլը հայտնվի հաջորդ խորհրդարանում, դա լինելու է հայ ժողովրդի վերջնական խայտառակությունն աշխարհում։ Դա կնշանակի՝ որքան տոկոս հավաքի Նիկոլը, այդքան տոկոս էլ հայրենազրկման պատրաստ, անթասիբ ու անսկզբունք մարդիկ են ապրում Հայաստանում։


















































Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ. Արտակ Զաքարյան
Կարող է՞ ՍՈւ-30 ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին
Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան
Նիկոլը ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ․ Արտակ Զաքարյան
Ուշադրությունը շեղելու համար ՔՊ խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում. Արտակ Զաքարյան
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած