Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)

Ժամանակ, երբ Հայաստանը տարածաշրջանային նախագծեր էր իրականացնում․ Իրան-Հայաստան գազամուղի մասին

15 տարի առաջ այս օրը՝ 2008թ․ մարտի 19-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կատարեցին Իրան-Հայաստան գազամուղի բացման արարողությունը։ Երկու երկրների էներգետիկայի նախարարներն էլ ստորագրեցին Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին միջպետական համաձայնագիր:

Նախագահ Քոչարյանը ճեպազրույցում ասաց, որ գազամուղի բացումով նաև նոր էջ է բացվում հայ-իրանական հարաբերություններում: «Ընդամենը 15 արի առաջ Մեղրիում մեր երկու երկրներին կապող ոչ միբան չկար, բացի մի քանի շարք փշալարերից, որոնք խորհրդանշում էին Խորհրդային Միության սահմանը: Չկար այն կամուրջը, որտեղ ես այսօր դիմավորեցի իմ գործընկերոջը և որով, օրինակ, անցած տարվա ընթացքում ավելի քան վեց հարյուր հազար տոննա բեռ է փոխադրվել: ԵՎ ընդամենը 10 տարի առաջ մեր էներգետիկ համակարգերը կապված չէին ընդհանրապես: Այսօր մենք խոսում ենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարության մասին»:
ԻԻՀ նախագահն էլ ասաց, որ երկկողմ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել, իսկ նոր նախագծերը էլ ավելի են ամրապնդում երկու ժողովուրդների բարեկամությունը:

Շեշտենք, սա պարզապես գազամուղ չէր, սա տարածաշրջանային մեծ նախագիծ էր։ Հայաստանն ինքն էր նախաձեռնում տարածաշրջանային ծրագրեր։

Օրերս հրապարակել էինք, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում Ռուսաստանի հետ սկսվեցին Հայաստանի գազամատակարարման վերակագնման և ցանցի ստեղծման աշխատանքները։

Ընդհանրապես, 2000-ականները Հայաստանի ինտենսիվ գազիֆիկացման տարիներն էին։ Մինչև 2007թ․-ը ավարտվեց Երևանի գազաֆիկացումը։ Մայրաքաղաքում 250 հազար ընտանիք դարձավ գազ սպառող։ Ամբողջ Հայաստանում գազասպառող բաժանորդների թիվը այդ նույն թվականին կազմեց 450 հազար։ Այսօր սովորական է դարձել կենցաղային գազից օգտվելը, բայց քչերն են հիշում, թե դա ե՞րբ և ո՞ւմ իշխանության ժամանակ տեղի ունեցավ, ի՞նչ խնայողություններ ստեղծեց մարդկանց համար՝ ավելի թանկ էլեկտրաէներգիային փոխարինելով էժան գազը։

Իրան-Հայաստան գազատարը երկրորդ խոշոր նախագիծն էր։ Աշխարհաքաղաքական կացությունն այնպիսին էր, որ գերտերություններն համաձայն չէին նման գազատարի կառուցմանը։ ԱՄՆ-ն դրանում տեսնում էր Իրանի տնտեսական մեկուսացումից և պատժամիջոցներից դուրս գալու ելք, իսկ Ռուսաստանը՝ մրցակից իր գազամատակարարման համակարգին։ Սակայն Հայաստանի իշխանությունը կարողացավ հաղթահարել այդ խնդիրները, և 2006-2007 թթ․ Իրան-Հայաստան գազատարը կառուցվեց։ Այն ունակ է տարեկան 3 մլրդ խմ գազ մատակարարել Հայաստանին և արտակարգ վիճակների դեպքում փոխարինել Ռուսաստանից մատակարարվող գազին։

Այս ամենը գալիս են վկայելու, որ բոլորովին բոբիկ, դատարկ վիճակից ստեղծվել են մի շարք ոլորտներ։ Ինչպե՞ս կարողացավ Հայաստանը արցախյան առաջին պատերազմի բերած քայքայումից հետո, 90-ականների անխնա թալանից հետո ոտքի կանգնել։ Բնականբար՝ երկիրը չէր կարող հզորանալ, եթե չունենար ուժեղ ձեռք, հզոր ղեկավար, երկրի ՏԵՐ, որը կարողանում է ծրագիր ներկայացնել և արժանապատվորեն բանակցելով՝ հասնել այդ ծրագրի իրականացմանը։

Հատկապես երբ համեմատում ենք այսօրվա իրավիճակը, հայ-իրանական հարաբերությունները, տեսնում ենք, որ բացի եղած հարաբերությունները քնադելուց, գործող իշխանությունը ոչինչ չի արել։ Հիմա նշում ենք, թե ինչպես 15 տարի առաջ բացվեց Իրան-Հայաստան գազամուղը, հիմք դրվեց հիդրոէլեկտրակայաններ կառուցելու նոր ծրագրերին։ Այսօրվա կառավարություն 3 տարվա ընթացքում ի՞նչ նախագծեր է կազմել Իրանի հետ և իրականություն դարձրել։ Արդյո՞ք ամեն ինչ արված էր և նա ոչինչ չուներ ավելացնելու։ Բնականաբար՝ ոչ։ Բայց մենք տեսանք, որ օրինակ՝ Իրան վարչապետի այցը աչքի ընկավ երկու բանով․ առաջինն այն էր, որ այդ այցը կատարվեց բավականին ուշացումով։ Երկրորդն այն էր, որ նա Իրանում ունեցած ելույթն օգտագործեց խոսելու Հայաստանում գործակալների մասին։ Ցավոք, այդ այցը որևէ այլ բանով արժանի չեղավ ուշադրության։

Հատկապես հիմա, երբ հետևողականորեն քանդվում են Հայաստանի կապերը, ավելի է նշմարվում, թե ինչ ունեինք և ինչ ունենք այսօր։ Եվ հիմա առավել քան կարևորվում է նախկինում հաստատած տնտեսական կապերը։ Դրանք թարմացնելու կարիք կա նաև այսօր, բայց դրանց ընդունակ չէ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Ի դեպ, եթե Հայաստանը Իրանի հետ ունենար այն հարաբերությունները, որոնք կային թեկուզ 2007 թվականին, արդյո՞ք արցախյան այս պատերազմի ժամանակ մեր հարևան բարեկամ երկիրը նման չեզոքություն հանդես կբերեր։

yerevan.today