Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ

Գերագույն գլխավոր կեղծարարը

ԱԱԾ աշխատակիցները այցելելեն ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել են մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Սա երկրում տիրող իրավական ամենաթողության հերթական էպիզոդներից է։ ԱԱԾ-ն գնում է դատարան, որպեսզի ստիպի դատավորին կայացնել անօրինական որոշում։

Նիկոլ Փաշինյանը փորձում է կեղծել արդարադատությունը։ Սա,իհարկե, արդարադատությունը կեղծելու առաջին փորձը չէ, ցանկը շատ երկար է։
Փաշինյանին հատուկ է կեղծիքը։ Նա Հայաստանում կեղծիքի սիմվոլն է։ Նա կեղծում է ամեն ինչ։ Փաշինյանը.

• Կեղծել է բանակցությունները։ Երկուսուկես տարի նա համոզում էր, որ չի բանակցում, կամ բանակցում է սեփական կետից, որ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում է», մինչդեռ հետևողականորեն բանակցությունները տանում էր դեպի փակուղի։Փաշինյանի այս կեղծիքը երկիրը բացեց պատերազմի առջև։

• Կեղծել է պատերազմը։ Պատերազմի 44 օրը նա խաբում էր մարդկանց։ 44 օր շարունակ գործում էր կեղծիքի հրեշավոր համակարգ։ Նա կեղծում էր օրեցօր տեսանելի պարտությունը, մարդկանց համոզելով, որ «հաղթելու ենք» և «հաղթում ենք»։ Նա զրկել էր ժողովրդին պատերազմի մասին իրականությունն իմանալու և ընթացքը փոխելու հնարավորությունից։ Նրա կեղծիքը բերեց պարտության։

• Կեղծել է զոհերի և անհետ կորածների թիվը։ Մինչ այս պահը մեզ չեն տալիս զոհվածների մասին ստույգ տվյալներ։Երբ խայտառակ կապիտուլյացիայից մեկ շաբաթ անց հրապարակվեց 4750 զոհ ունենալու մասին սահմռկեցուցիչ լուրը, Փաշինյանի իշխանությունը այդ թիվը որակեց որպես «լկտի սուտ»։ Զոհերի թիվը մինչ այսօր ավելանում է, իսկ «լկտի սուտը» հերքողներ չկան։

• Կեղծել է գերիների թիվը։ Առ այսօր մենք չունենք գերիների ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն։ Քանի դեռ իշխանությունը անգործության է մատնված գերիների վերադարձի հարցում, և մեզ մնում է հույսեր կապել այլ պետությունների կառավարությունների հետ, գերիների վերաբերյալ կեղծիքի չափաբաժինը չի նվազելու։ Նրա կեղծիքը շարունակելու է վտանգել գերիների կյանքը։

• Կեղծել է Ադրբեջանին հանձնվող Հայաստանի բնակավայրերի հարցը։ Նրա քար լռության պայմաններում խախտվում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ հանձնված և հանձնվող տարածքների մասին մենք իմանում ենք արդեն փաստը կատարվելուց հետո։

• Կեղծում է ռազմական դրությունը։ Արդեն հինգուկես ամիս է, ինչ հայտարարված է ռազմական դրություն։ Պատերազմն ավարտվել է, ռազմական դրությունը՝ ոչ։ Նպատակը մեկն է՝ կանխել վարչապետին անվստահություն հայտնելու հնարավոր զարգացումները։ Աթոռից կառչած մնալու համար ռազմական դրության կեղծ բեմադրություն ենք խաղում։

• Կեղծում է ինքն իրեն՝ միշտ։ Նա չունի կայուն արժեքներ, կայուն պատկերացումներ։ Ամեն հաջորդ օր կարող է փոխել նախորդ օրվա իր տեսակետը։

• Կեղծում է մարտի 1-ի հանրահավաքը։ Վարչական ռեսուրսով ու օլիգարխներով հանրահավաք կազմակերպելը նրա կեղծարար էության ամենաթարմ օրինակն է։

Եվ այս մարդուն, ով կեղծում է ամեն ինչ, մենք վստահում ենք հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Որն է երաշխիքը, որ նա չի կեղծելու արտահերթ ընտրությունները։ Հասկանալի է չէ, որ նրա առջև փակ է լինելու Հայաստանը, այնպես, ինչպես փակ էր Սյունիքը։ Նա չի կարողանալու նորմալ քարոզարշավ անել։ Նա մասնակցելու է քարոզարշավին մի քանի ավտոբուս ուղեկցող ոստիկաններով և մի քանի տասնյակ դիպուկահարներով։ Ճիշտ այնպես, ինչպես կառավարության շենքից մի քանի հարյուր մետր այն կողմ որևէ նախարարության շենք այցելելիս։ Այդ դեպքում ինչ է մնալու նրան, եթե ոչ ընտրությունների կեղծումը։

Ինչ անել, որպեսզի ընտրությունները չկեղծվեն։ Սա այն խնդիրն է, որը պետք է լինի քաղաքական ուժերի թիվ մեկ օրակարգային հարցը։ Պետք է հասկանալ, ինչպես հասնել դրան, եթե իհարկե, առանձին ուժերի և Փաշինյանի միջև արդեն չկան պայմանավորվածություններ։ Պետք է կենտրոնանալ այս հարցի վրա, և ոչ թե ընտրական ցուցակների լավ համարներում ընդգրկվելու տհաճություն առաջացնող մրցավազքի։ Ինչն ի դեպ արդեն սկսվել է։ Փաշինյանի ընտրական կեղծիքը կբերի նոր աղետի. սա գիտակցել է պետք։

 Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ