Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Ազգն առանց «հայրերի»

Մեկ ամսից ավելի լռություն եմ պահպանել, հետևում էի երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Ոչ այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ՝ որ խոսքն արդեն նշանակություն չունի։ Նշանակություն չունի ո´չ մեր տեղական քաղաքական գործիչների, ոչ էլ արտերկրյա գործիչների խոսքը։ Փաստացի արդեն նշանակություն չունի նաև մեր զինվորականների խոսքը։ Այսպիսով, մեր երկիրն ազատ անկման վիճակում է գտնվում։

Մեծ թափով ընթանում է ազգային ինքագիտակցության դեգրադացիա, մենք կորցնում ենք մեր ազգային ինքնության հիմքերը։ Նիկոլին իր պաշտոնավարման ընթացքում հաջողվեց հայ հասարակության, այդ թվում և՝ սփյուռքի զգալի մասին վարակել ատելության և ագրեսիայի բացիլով, նա շատերի մեջ է ներարկել վրեժխնդրության զգացում, գործարկել է մեր ժողովրդի ինքնաոչնչացման անտեսանելի մի մեխանիզմ։ Այս վարակը սկսում է ոչնչացնել ազգի իմունային համակարգը, այն բթացնում է հայրենասիրության զգացումը և շատերին վերածում է բացառապես շահախնդիր մարդկանց, որոնց համար հայրենիքն ամբողջականանում է սեփական տան պարսիպներից ներս, և որոնք մտածում են միայն ու միայն սեփական բարեկեցության մասին։

Այս վարակը սկսում է վտանգել անվտանգության զգացումը բոլորիս մեջ, շատերն առաջնորդվում են բացառապես անձնասիրական սկզբունքով։ Այդ մասին է վկայում արցախյան պարտված պատերազմի, հազարավոր զոհեր ունենալու և Սյունիքի իրավիճակի նկատմամբ շատերի լուռ անտարբերությունը։ Սրա վկայությունն է նաև այն, որ մեր հասարակության մեջ կան Փաշինյանի աջակիցներ, ովքեր անկաշկանդ և բարձաձայն հայտարարում են թե Շուշին և Արցախն Ադրբեջան են։ Նիկոլի վերջին՝ մարտիմեկյան հանրահավաքը հասարակության մեջ առկա նման լատենտ տրամադրությունների վկայությունն է։ Այդպիսի տրամադրույունները դարձել են ակնհայտ։ Մյուս կողմից, ես սա դրական եմ համարում մեր հասարակության հիվանդ լինելու ծավալները հասկանալու համար, քանի որ բուժելու համար անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշում։ Ինձ հետ շատերը կարող են չհամաձայնել՝ ասելով, թե այդպիսիք փոքրամասնություն են, բայց իրենք կան, բազմանում են և շարունակում խժռել մեր ազգային իմունային համակարգը։

Վերջին տարիների քաղաքական իրադարձությունները հանգեցրին նրան, որ Նիկոլ Փաշինյանը իրենով արեց հասարակական որոշակի շերտ՝ մոտավորապես 25%-ի չափով (հիմնականում թերուս լյումպենների), ովքեր միշտ զգալու են պոպուլիստական քաղաքական ուժի պահանջարկ և ընտրելու են քաղաքականապես անպատասխանատու ուժերի։ Ընտրողների այս հատվածը, սեփական կրթական մակարդակից և տնտեսական վիճակից ելնելով, կարողանալու է եղանակ ստեղծել բոլոր ընտրություններում՝ ապահովելով լավագույն մեկնարկային պայմաններով անպատասխանատու քաղաքական խմբերին և ուժերին։ Հասարակության այս շերտն ապագաղափարական է, նրա քաղաքական վարքագծի վրա չի ներազդում որևէ գաղափարախոսություն, այն բավականին միասնական է կոնկրետ սպասելիքների շուրջ և որպես կանոն աչքի է ընկնում ագրեսիվ ակտիվությամբ։

Մենք մեր մասին խոսում ենք՝ որպես քաղաքակիրթ, հին և իմաստուն ազգի։ 21-րդ դարում, այսպես կոչված ժողովրդավարական երկրում, բազմաթիվ պետական ծառայողներ, ենթարկվելով սպառնալիքների, մասնակցում են իշխանության հանրահավաքին։ Ի դեպ՝ սպառնալիքների, որոնք հնարավոր չէ իրագործել իրավաբանորեն։
Այստեղ արդեն հնարավոր չէ խոսել մարդկանց կրթվածության և գրագիտության, քաղաքացիական պատասխանատվության մասին, կարելի է խոսել միայն քաղքենիության, չգիտակցված վախերի, հարմարավետ կարգավիճակում լինելու ձգտման և սեփական թերարժեքության բարդույթի մասին։ Այս երևույթները տեղ են ունեցել անկախության ողջ 30 տարիների ընթացքում, և այդպես չեզոք-ապատիկ ֆիզիոլոգիայից չվերածվեցին իշխանական ամենաթողության դեմ ագրեսիվ դիմադրության։

Բոլորին տանջում է իշխանությունների՝ դավաճան լինելու կասկածը, այս կասկածով ապրում են ոչ միայն հասարակ մահկանացուները, այլ նաև՝ իշխանության այն բազմաթիվ ներկայացուցիչները, ովքեր Նիկոլ Փաշինյանի կողմից միանձնյա կայացրած որոշումների վրա ազդեցություն չեն ունեցել, բայց կրում են դրա համար պատասխանատվություն, առնվազն՝ քաղաքական։ Չնայած «նախկինների» պաշտոնավարման տարիներին առկա բոլոր բացթողումներին և սխալներին, հնարավոր չէ նրանց վրա դակել դավաճանի պիտակը։ Իսկ հետհեղափոխական գործիչների և հեղափոխությունից հետո նրանց միացածների ճնշող մեծամասնությունը ցմահ արժանացել են այդ պիտակին։ Այն ջնջել այլևս հնարավոր չէ։ Անսահման ցինիզմը և սեփական կյանքի համար խոր վախի ու անվտանգության զգացումը Հայաստանում ձևավորել են դավաճանների մի նոր սեգմենտ՝ «երիտհուդաներ»։ Նրանք ուզում են իրենց կրած պարտություններին և նվաստացումներին որքան հնարավոր է՝ շատ մարդու մասնակից դարձնել, որպեսզի տարրալուծվեն իրենց նմանների միջավայրում։ Բայց վախը, որը պատել է այդ մարդկանց հոգիները, այլևս երբեք չի անհետանա։

Գործող ընդդիմության ֆորմատը չի բավարարում հանրության մի զգալի մասի պահանջները։ Այս փաստն օբյեկտիվ հիմքեր ունի, և ըստ շատերի՝ նոյեմբերյան խայտառակ կապիտուլիացիայից և դրա արդյունքում երկրում ստեղծված ճգնաժամից հետո ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվում հեռացնել իշխանությանը։
Ցավոք սրտի, ընդդիմությունն առաջնորդվում էր ոչ այնքան սեփական համոզմունքներով և Նիկոլին հեռացնելու ձգտմամբ, որքան՝ ներքին հաշվարկներով և փոխզիջումներով, այդ թվում՝ չցանկանալով իր վրա վերցնել Նիկոլի ստորագրած հայտարարության պատասխանատվությունը։ Եկեք ազնվորեն ընդունեք, որ գործընթացները պայմանավորված էին սկզբում նոյեմբերի 9-ի կետերի իրագործմամբ, այնուհետև գործընթացները չէին արագանում՝ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպմանը սպասելով, իսկ հետո սկսեց խանգարել եղանակը և այլն, և այլն։

Նիկոլը, լինելով իշխանություն, իրեն դրսևորում է որպես ընդդիմություն՝ ցինիկ և անպատասխանատու կերպով օգտագործելով իշխանական ողջ զինանոցը՝ այլակարծությունը ճնշելու նպատակով։ Ընդդիմությունն իրեն պահում է «կոռեկտ», կարծես՝ իշխանությունն իրենք են և պարտավոր են պահպանել քաղաքական բարեկրթության բոլոր նորմերը։ Ընդդիմությունը՝ ո´չ խորհրդարանական, ո´չ «փողոցային», դեռ չի կարողանում մոբիլիզացնել հանրությանը ջախջախված իշխանության դեմ վճռական պայքարի համար։

Փոխզիջումային թեկնածուի հայտնվելը չօգնեց ընդդիմությանը՝ ձևավորելու ընդհանուր օրակարգ և ճանապարհային քարտեզ։ Այս միջավայրում դեռևս դոմինանտ են անձնական ամբիցիաները և ընթացող իրադարձությունների մակերեսային գնահատումը։ Շատերը կասկածի տակ են դնում ընդդիմության անկեղծությունը և նրա առանձին անդամների՝ ընթացող շարժման մեջ լիարժեքորեն ներգրավված լինելու հանգամանքը։ Պատերազմի ավարտից 4 ամիս անց ընդդիմությունն այդպես էլ չդարձավ համախմբված։ Չկա ճկունություն, շարժունակություն ու ստեղծականություն՝ գործողություններում ու ընդունվող որոշումներում։ Ընդդիմության լիդերները դարձել են սեփական հին, բայց արդեն չաշխատող փոխզիջումների պատանդը։ Նաև չի նկատվում հստակ և կառուցողական կապ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև, ինչն առնվազն պիտի ստեղծեր հնարավորություն՝ իշխանափոխությունն իրականացնելու սահմանադրական ճանապարհով։

Եվ ամենակարևորը սպասվող խորհրդարանական ընտրությունների շուրջ անհամաձայնությունն է։ Դատելով իրադարձությունների ընթացքից՝ շատերն արդեն սկսել են առանձին-առանձին պատրաստվել դրանց անցկացմանը։ Նիկոլը կարողացել է բոլորի վզին փաթաթել սեփական օրակարգը՝ խաղալով ընդդիմության ներկայացուցիչների պարզունակ, մասնավոր ամբիցիաների վրա։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստը և թուրքական էքսպանսիայի ռիսկի մեծացումը ՀՀ-ում, ինչպես նաև՝ վատթարացող սոցտնտեսական իրավիճակը, հանրության մեջ օբյեկտիվ պատճառներով ձևավորում են ուժեղ և գործնական առաջնորդի պահանջարկ։ Իր մասին խոսում են, ենթադրում են, քննարկում են, բայց նա չի հայտնվում հարթակում, և սա շատերին անհասկանալի ու տարօրինակ է թվում։ Այս սպասելիքներում ոմանք իրենց արդեն խաբված են զգում։

Առաջիկա քաղաքական գործընթացների ամենահետաքրքիր հանգամանքներից մեկը լինելու է առաջնորդության սերնդային գործոնը։ Արդեն ակնհայտ է դառնում, որ պայքար է ընթանում տարբեր սերունդների քաղաքական գործիչների միջև՝ ավագ սերնդի «ծանր քաշայինների» և երիտասարդների։ Ձևավորվել է տարիքային հավակնությունների երկու խումբ՝ 65 և բարձր տարիքի և 40-ից բարձր։ Նրանք, ովքեր 50-65 են, չեն դրսևորում լիդերություն ստանձնելու ամբիցիաներ, թեպետ չի բացառվում, որ այդ հավակնությունները կան, բայց թաքնված բնույթի են։

Այսպիսի սերնդային մարտահրավեր կա նաև որոշ ավանդական քաղաքական ուժերի ներսում, մասնավորապես՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի։ Այս կուսակցություններում տեսանալի է, որ շատ ակտիվ են ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, իսկ ավագները ստվերային դերակատարում ունեն, սակայն չեն լքել քաղաքական դաշտը։ Ի դեպ, ճիշտ հակառակ պատկերն է իշխանական էլիտաներում, այնտեղ մեծ հավակնություններ են սկսում դրսևորել արդեն ավագ սերնդի ներկայացուցիչները։

Այսօր գործող հիմնական քաղաքական ուժերից և ոչ մեկն ի վիճակի չէ կատարելու ազգին երկարաժամկետ առաջնորդելու խնդիրը։ Իրենք բարդույթավորված են քաղաքական ներկա իրողություններով, տարիքով, իրենց անցյալով կամ բոլորով միաժամանակ։ Գործող նախագահն արդեն դժվար թե կարողանա հավակնել դեպի «4-րդ հանրապետություն» առաջնորդողի դերին։ Նիկոլ Փաշինյանն ազգային խայտառակության և բարքերի անկման խորհրդանիշն է, իսկ նախկինները հույսի և մերժման հակասական սիմվոլներ են։ Նման առաքելություն չվերցրեց իր վրա, ի վերջո, անգամ բանակը։ Մենք դառնում եք ազգ՝ առանց հայրերի։

Խոսելով քաղաքական պայքարում սերնդային գործոնի մասին՝ պետք է հաշվի առնել մի կարևոր նյուանս՝ ակնհայտ հակադրությունը, որ կա նույն սերնդի գործիչների տարբեր ներկայացուցիչների միջև, հատկապես՝ 40-ի մատույցներում։ Հենց այս սերնդի ներսում է, փաստացի, ձևավորվել երկու հոսանք՝ պրո-նիկոլական, որը զուրկ է հայրենիքի զգացումից, իր ցինիզմով ու քաղաքական պայքարի մեթոդներով հեշտության քանդում է պետականության հիմքերը, և նրանք, ովքեր իրենց համարում են իրական ազգային-հայրենասիրական արժեքների կրող, ձգտում են պահպանել ազգային ինքնությունն ու հպարտությունը և ապրել արժանապատիվ երկրում։ Գալիս է պահը, երբ վերջիններս պետք է համախմբվեն, դառնան քաղաքական գործընթացներում որոշիչ գործոն և երկրի ճիշտ զարգացման երաշխավոր։

Դատավորի որոշումը՝ ԳՇ պետի հետ կապված, նշանակում է, որ մեր երկրում դեռ ամեն կորսված չէ։ Սա գալիս է վերահաստատելու դեռևս նախորդ տարի իմ գրած միտքը, որ մեր երկրում իրավական բեսպրեդելին ու պետականաքանդ պոպուլիզմին կարող են դիմակայել դատավորները, Մարդու իրավունքների պաշտպանն ու փաստաբանները։ Այդպես էի մտածում նախքան պատերազմը։ Պատերազմից հետո ավելացավ թիվը նրանց, ովքեր կարող են կանգնեցնել պետականության քայքայումը և ազգային ինքնության կորուստը։ Նրանց պարզապես պետք է միավորել։ Նշված երեք ինստիտուտները կարող են դառնալ նոր հույսի և համախմբման խորհրդանիշեր։

Ժամանակակից պատմությունն առանց պետության ազգերի օրինակներ շատ ունի, բայց շատ քիչ են առանց առաջնորդության ազգերի օրինակները։ Չեմ կարող ասել, թե դա պատճառ է դառնում ազգերի և ժողովուրդների կործանման, բայց կարող եմ պնդել, որ պատճառ է դառնում պետականության կորստի։ Մենք ակնհայտորեն գտնվում ենք այդ ճանապարհին։ Լուծումներն այս պահին ըստ առաջնահերթության.

1. Առաջին նախագահի՝ վերջերս հնչեցրած լուծումը։

2. Զինվորականներն իրենց վրա են վերցնում երկրում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը և փորձում են մոբիլիզացնել ողջ քաղաքացիական ռացիոնալ ռեսուրսը զարգացման համար, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում՝ Դե Գոլի կառավարման մեկնարկը պատերազմից հետո։ Նախագահի և խորհրդարանական մեծամասնության հետ ձևավորում են նոր կառավարություն՝ ապահովելով նախորդ իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը։

3. Ձևավորում ենք նոր, այլընտրանքային ուժ՝ իրավապաշտպաններով, փաստաբաններով, տնտեսագետներով, ծրագրավորողներով, գործարարներով, բժիշկներով և մանկավարժներով, արվեստի գործիչներով, լրագրողներով, պետական և համայնքային ծառայողներով, հանրային գործիչներով, և տեղի է ունենում ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագրի շուրջ իրական համախմբում՝ Նիկոլին իշխանությունից հեռացնելու, պետականությունը պահպանելու և հասարակությունը առողջացնելու համար։

Շատ կարևոր է հասկանալ, որ հեշտ լուծումներ չեն լինելու։ Գործող իշխանության հեռացումը միակ նախապայմանն է, որով հնարավոր է սկսել պետության վերելքը։ Բայց այդ վերելքն ունենալու համար անհրաժեշտ է լինելու լուրջ ծրագրերի մշակում և ներդրում։ Դա պահանջելու է մարդկային և մտավոր ռեսուրսների աննախադեպ կոնսոլիդացիա։ Ինքս պատրաստ եմ իմ փորձի, գիտելիքների 100 տոկոսանոց անշահախնդիր ու անվերապահ նվիրման՝ այս գործին, ինքս պատրաստ եմ համոզել, խնդրել Հայաստանի և արտերկրի մեր կարող հայրենակիցներին՝ միանալ այս գործին։ Պատրաստ եմ գիշեր-ցերեկ աշխատել, համակարգել աշխատանքային խմբեր՝ մշակելու համար ամբողջական ոլորտային զարգացման ծրագրեր։ Բայց վաղվա այդ փուլին հասնելու համար այսօր պետք է լինի կոնսոլիդացված գիտակցում, որ պետությունը փլուզվում է, ու ժամ առաջ պետք է մի կողմ դնել բոլոր անձնական ու նեղ հաշվարկները։


Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ