Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ

Կիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)

«Ես տեսել եմ դժոխքը». Եռաբլուրում հուղարկավորություն կատարող հոգեւորական (տեսանյութ)

«Ինձ հաճախ հարցնում են՝ դժոխքը շոշափելի՞ իրողություն է։ Ասում եմ՝ այո, ես տեսել եմ, որովհետեւ այն, ինչ 44-օրյա պատերազմի ընթացքում տեսանք, միմիայն կարելի է համեմատել դժոխային իրավիճակի հետ, երբ ողբի ձայնն ուղղակի ականջներդ խլացնում է, չես կարողանում դիմանալ դրան։ Բայց կարծում եմ, թե Աստված ուժ է տալիս, որպեսզի մենք էլ կարողանանք մեր աղոթքով փոքր-ինչ սփոփանք տանք որդեկորույս ընտանիքներին»,- ասում է գնդերեց տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Նա 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում եւ այսօր էլ Եռաբլուրում հուղարկավորություն կատարող հոգեւորականներից մեկն է, գրում է hetq.am-ը։

Եռաբլուրում ենք։ Տեր Պսակի հետ նստել ենք շիրիմներից մեկի կողքին։ Մեր առջեւ, կարծես, եռագույնների հովիտ է. դրոշները դրված են գրեթե բոլոր նոր շիրիմներին, որոնք 700-ից ավելի են։ Եռագույնները դրվել են հարազատների կողմից՝ ինքնաբուխ: Եվ դա, տեր Պսակի խոսքով, կարծես, ամբողջացնում է զոհված տղաների առաքելությունը: Խնկի հոտն ու սգի ձայնը միաձուլվել են։ Սառը քամին տարուբերում է դրոշները։ Անբացատրելի ծանրություն կա այստեղ։

Սեպտեմբերի 27-ին Վարագա Սուրբ Խաչի տոնն էր։ Այդ օրը տեր Պսակը պատարագի էր, երբ լսեց պատերազմի լուրը։ Ասում է՝ ուղղակի չի պատկերացնում, թե ինչպես անցավ պատարագը, որի ավարտից հետո բոլոր գնդերեցները շտապեցին իրենց զորամասեր։ Նրանց մի մասը մեկնեց ռազմաճակատ, մյուս մասը մնաց թիկունքում։

Պատերազմի 3-րդ օրն առաջին զոհին հուղարկավորեցին Եռաբլուրում։ Տեր Պսակն այստեղ հուղարկավորություն է անում հոկտեմբերի 1-ից մինչեւ հիմա։ Հիմնականում երեք գնդերեցներով են կատարում հուղարկավորությունները, բայց երբ զոհերի թիվը մեծ է լինում, նրանց օգնում են մյուս հոգեւորականները։ Առաջին օրերը չափազանց ծանր էին։ Օրեր են եղել, երբ մի օրում 18 զոհվածի են հուղարկավորել։

«Ծանր զգացողություն, ծանր ապրումներ էին, որովհետեւ այն, ինչ մենք տեսնում էինք, ուղղակի խելագարության հասցնող, խենթացնող երեւույթ էր։ Ու էդպես սկսվեց՝ օրական հուղարկավորություններ, առավոտյան 10-11-ից մինչեւ երեկոյան 6-7-ը մեր տղաներին հուղարկավորում էինք աղոթքով, այն փափագով ու հույսով, որ Աստված պիտի իրենց հոգիները լույսի, արքայության բաժին դարձնի, որովհետեւ իրենք լույսի զինվորներ են, ովքեր ամենաթանկը տվեցին հայրենիքի պաշտպանության համար»,- ասում է տեր Պսակը։

Մեր զրույցը ծանր է, հարցերը՝ երբեմն ավելորդ։ Նայում եմ մեր կողքով անցնող երկու տարեց ամուսինների, կինը՝ մի կապոց կարմիր կակաչներով, ամուսինը՝ մեծ եռագույնով։

«Այն, ինչ կատարվում է հուղարկավորությունների ժամանակ, ուղղակի շատ դժվար է նկարագրել բառերով, երբ ծնողն ուղղակի քեզ հարցնում է՝ ինչի՞ համար, ու դու պատասխան չունես ասելու, որ քո զավակը հերոսացավ։ Դա մխիթարություն չի բերում։ Ուղղակի լռում ես եւ շարունակում աղոթքը»,- նշում է գնդերեցը։ Տեր Պսակի ձայնը փոքր-ինչ նվաղում է՝ ողբերգության մասին խոսելը դժվար է։

Նրա համար ամենադաժան պահը զոհերի անվանացանկը ստանալն է, որը հետո էլ չի ջնջում։ Ասում է՝ չի ջնջում, որովհետեւ տղաներն իր համար ներկա են։ Դա նմանեցնում է զորամասերում անցկացվող անվանականչին: Իր պարագայում, եթե ցուցակները կան, ուրեմն տղաները ներկա են։

-Ֆիզիկապես ո՞նց էիք հասցնում,- հարցնում եմ նրան։

-Հիմա զարմանում եմ՝ ոնց էինք հասցնում, երեւի ուժ էինք ստանում, Աստված էր ուժ տալիս: Հիմա որ հետ եմ նայում, չգիտեմ, բացատրություն չունեմ, եթե ոչ հավատն ու Աստված։

-Կա՞ն դրվագներ, որ անընդհատ Ձեր աչքի առաջ են։

-Մի տեսարան կա, որ երբեւէ մտքիցս դուրս չի գա, ինչպես որդեկորույս մայրն ուղղակի պարում էր՝ երեւի ոչ ադեկվատ վիճակում լինելով, եկեղեցու դիմաց՝ շարահրապարակում, ուղղակի պարում էր՝ ասելով, որ չհասցրեց իր զավակին ամուսնացնի, ուրախություն ունենա։ Այդպիսի դրվագներ աշխատում եմ չհիշել։

Մեր զրույցը երբեմն դադարներով է լցվում։ Երեք բլուրներից երեւացող քաղաքը մանր է թվում իր խնդիրներով։ Մեքենաներն անընդհատ ինչ-որ տեղ են շտապում, դրանց հետ՝ նաեւ ժամանակը։

-Եռաբլուրում ժամանակը կանգնում է՝ անցյալ եւ ապագա չկա։ Այստեղ միայն ներկա է, եւ դու այս իրականության մեջ ես։ Իրականություն, որի մեջ այս բոլոր տղաները կենդանի են։ Երեւի դա է մխիթարությունը,- ասում է տեր Պսակը,- այստեղ ամեն ինչ ուրիշ կերպ է ընկալվում, իրականությունը լրիվ փոխվում է։ Իրականություն, որը մեզ մշտապես պետք է ուղեկցի կյանքի ընթացքում, ապագայում՝ սերունդներին: Այստեղ ուղղակի սովորելու տեղ է, մաքրվելու տեղ է, վերարժեւորելու, կյանքին նորովի նայելու, իմաստավորելու տեղ է։ Դու ուղղակի չես կարող ուրիշ կերպ մտածել ու մտնել էստեղ։ Այլ հոգեվիճակով եթե մտնես, չես կարող երկար մնալ, որովհետեւ ճնշելու է, ու դու ուղղակի պետք է փախչես, բայց երբ մտնում ես այն հոգեվիճակով, որ հարիր է այս սրբավայրին, ակամայից ձուլվում ես միջավայրին, ակամայից քայլում ես այդ տղաների հետ, լսում ես նրանց, աղոթք ես բարձրացնում։

-Ի՞նչ են ասում նրանք։

-Իմ կարծիքով՝ հիմա բոլորն ուզում են մի բան, որ մենք ապրենք ու ուժեղ լինենք, չուրանանք այն կարեւոր առաքելությունը, որ ստանձնել էին եւ իրագործեցին իրենց կյանքի գնով։

-Ծանրացա՞ծ եք տուն գնում։

-Եթե անկեղծ՝ այո, որովհետեւ երբ տեսնում ես աչքիդ առաջ տղաների այս բազմությունը, որոնք ֆիզիկապես այլեւս չկան, հասարակության մեջ չեն լինելու, ցավ ես ապրում այն որդեկորույս մայրերի համար, ովքեր ամեն օր այցելում են այստեղ, այն հայրերի համար, ովքեր, լուռ իրենց ցավը տանելով, իրենց մեջ արտասվելով, ողբալով, ուղղակի անձայն կանգնած են իրենց որդիների շիրիմների կողքին։ Ցավ ես ապրում արտասվող ու չմխիթարվող քույրերի, կանանց, երեխաների համար։ Այս ամեն ինչը ծանրություն է բերում։

Մեր զրույցից հետո՝ կեսօրին, տեր Պսակը նորից պատրաստվում էր հուղարկավորության կարգի։ Երկու ժամկետային զինծառայողների աճյուններ էին բերելու։ Գնդերեցն ասում է, թե ինչքան էլ իրենց կատարածը փորձեն դիտարկել որպես հոգեւորականի ծառայություն, միեւնույնն է՝ մարդ են ու ամեն անգամ նորովի են վերապրում ամեն տղայի կորուստը։ Եվ կարեւոր չէ՝ 100 օր առաջ, թե հիմա, նույն ապրումներն ունեն։

Հուղարկավորություններից հետո զոհված տղաներից շատերի ընտանիքներին է այցելում։ Նրանցից շատերի հետ հարազատացել է։ Ասում է՝ ժամանակը կանցնի, բայց ցավը՝ չէ։ Եվ եթե Աստված կա նրանց կյանքում, գուցե մեղմվի ցավը, բայց ամբողջությամբ համակերպվել իրողությանը, հնարավոր չէ։ «Սա մեկ անհատի, մեկ ընտանիքի ցավ չէ, սա անխտիր բոլորիս ցավն է։ Եթե մարդը հասկանում է իրողությունը, ուրեմն պետք է ցավ ապրի, մեծ ցավ։ Բայց նաեւ չպիտի հուսահատվենք, պիտի պայքարենք, որովհետեւ հուսահատվել նշանակում է դավաճանել այդ տղաներին։ Իրենք հաստատ այդ մտածումներով չէ, որ առաջ են գնացել, այդ մտածումներով չէ, որ նահատակվել են։ Ավելի բարձր, լուսավոր եւ վսեմ են եղել: Այո, տառապանքը մեզնից անպակաս է լինելու ամբողջ կյանքում, բայց դա չպետք է պատճառ դառնա հուսալքության, թերահավատության, նահանջի»,- ասում է տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

Զրույցից հետո շրջում ենք Եռաբլուրում։ Շիրիմներն օրեցօր շատանում են։ Նոր փոսեր են փորվում։ Ու թվում է, թե դրանք փորվում են մեր հոգիներում։

Տեր Պսակը ցույց է տալիս տղաներից մեկի շիրիմը, ասում է՝ Քանաքեռի եկեղեցուց բանակ ճանապարհեց, իսկ մեկ տարի անց նրա հուղարկավորության կարգը կատարեց։ Հետո լռում է, կանգնում է շիրմաքարի մոտ ու երկար նայում։

Մանրամասները՝ hetq.am-ի տեսանյութում