Թշնամին ցանկացած պահի կարող է պարալիզացնել Մեղրիի շրջանը. Արթուր Եղիազարյան
Այս պատերազմով կորցրեցինք Հայաստանի անվտանգության երաշխիք հանդիսացող Արցախն` իր ազատագրված տարածքներով և միանգամից վտանգվեց Սյունիքը, - «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը` արձանագրելով, որ Սյունիքի շատ հատվածներ, հատկապես կարճ ճանապարհները թշնամու ուղղակի նշանառության տակ են գտնվում:
«Զանգելանի շրջանից, որն այսօր ադրբեջանցիների վերահսկողության տակ է, մինչև Օրդուբադիշրջան` Նախիջևանի հանրապետության ուղիղի գծով 37 կմ է, իսկ սա նշանակում է, որ ամենապարզ հրետանային կայանքներ երկու կողմից կանգնեցնեն, էլ չեմ խոսում հրթիռային և այլ բաների մասին, 100 տոկոսով ծածկում են Մեղրին: Այսինքն` ցանկացած պահի կարող են պարալիզացնել Մեղրիիշրջանը», - նշել է բանախոսը: Ըստ նրա` ներկա պահին միակ զսպող գործոնը ՌԴ-ի հետ մեր ռազմավարական դաշինքն է, բայց ոչինչ բացառել պետք չէ անգամ քաղաքական առևտուրը, այն էլ մեր փոթորկվող տարածաշրջանում։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով