16-ամյա հայ մասնակիցը ոտքի է հանել ռուսական «Ну-ка, все вместе!» շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին (տեսանյութ)
«Россия1» հեռուստաալիքով մեկնարկել է «Ну-ка, все вместе!» շոուի նոր եթերաշրջանը, որի հենց առաջին թողարկմանը 16-ամյա Գարիկ Զաբելյանը ժյուրիի բոլոր 100 անդամերին «ստիպել է» ոտքի կանգնել իր ելույթի ժամանակ: ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւն այնքան է տպավորվել հայ մասնակցի ելույթով, որ այն տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում ու գրել հետեւյալը.
«Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով եւ Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անիրական կատարմամբ ոտքի բարձրացրեց մեր բոլոր 100 երաժշտական մասնագետներին: Առհասարակ, այս եթերաշրջանում շատ ուժեղ ու տաղանդավոր մասնակիցներ ունենք, եւ ես որոշել եմ ամեն հաղորդումից հետո իմ էջում տեղադրել ամենավառ մասնակիցների ելույթները: Այսպիսով` Գարիկ Զաբելյանը մեր առաջին ֆինալիստն է»,-գրել է երգիչը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում